Հայաստանի Հանրապետության զինանշան
Հայաստանի Հանրապետության Դատական իշխանություն

Հայկ Աշոտի Խաչատրյան

 

Ծնվել է՝ 29.04.1991թ., ք. Գավառ

Կրթություն

2011 թվականին ավարտել է Սանկտ-Պետերբուրգի արտաքին տնտեսական կապերի, տնտեսագիտության և իրավունքի ինստիտուտը, և նրան շնորհվել է իրավագիտության դիպլոմավորված մասնագետի որակավորում։

2011-2013 թվականներին եղել է Հայ-Ռուսական (Սլավոնական) համալսարանի իրավագիտության ֆակուլտետի սահմանադրական և մունիցիպալ իրավունքի ամբիոնի հայցորդ։

2013 թվականին ՀՀ բարձրագույն որակավորման հանձնաժողովի «Իրավագիտություն-001» Երևանի պետական համալսարանի մասնագիտական խորհրդի որոշմամբ նրան շնորհվել է իրավաբանական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան։

2015 թվականին վերապատրաստվել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Ջինհուայի համալսարանում (Zhejiang Normal University)։

2021 թվականին ավարտել է Փաստաբանական դպրոցը և ստացել փաստաբանական գործունեության արտոնագիր։

2024 թվականին մասնակցել է Նիդերլանդների Թագավորության Հաագա քաղաքում իրականացված «Matra Rule of Law Training Programme: Judicial Cooperation» կրթական ծրագրին, որը մշակվել և իրականացվել է Netherlands Helsinki Committee-ի, Leiden Law School-ի և The Hague Academy for Local Governance-ի կողմից։

2026 թվականին հաջողությամբ ավարտել է Լունդի համալսարանի (Lund University) «AI & Law» առցանց դասընթացը՝ նվիրված արհեստական բանականության և իրավունքի փոխազդեցությանը, հանրային կառավարման, իրավակիրառման, տվյալների պաշտպանության և պատասխանատու AI-ի հարցերին։

 

Մասնագիտական գործունեություն

Մասնագիտական կենսագրությունը ձևավորվել է մարդու իրավունքների պաշտպանության, հանրային կառավարման, իրավական խորհրդատվության, գիտակրթական գործունեության և դատական իշխանության ոլորտներում՝ համադրելով գործնական փորձը, գիտական ներուժը և կառավարչական պատասխանատվությունը։

2010 թվականի ապրիլի 8-ից մինչև 2011 թվականի ապրիլի 11-ն աշխատել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի քրեադատավարական և զինծառայողների իրավունքների վերականգման խմբում՝ որպես մասնագետ։

2012 թվականի ապրիլի 2-ից մինչև 2013 թվականի նոյեմբերի 1-ն աշխատել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի Գեղարքունիքի տարածքային գրասենյակում՝ որպես քաղաքացիական հարցերով իրավաբան։

2014 թվականի հունվարի 21-ից մինչև 2015 թվականի ապրիլի 13-ն աշխատել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի Գեղարքունիքի տարածքային գրասենյակում՝ որպես մասնագետ։

2015 թվականի ապրիլի 13-ից մինչև 2016 թվականի հուլիսի 22-ն աշխատել է ՀՀ Գեղարքունիքի մարզպետի խորհրդական՝ իրավական հարցերով։

2016 թվականի հուլիսի 22-ից մինչև 2016 թվականի դեկտեմբերի 22-ն աշխատել է ՀՀ Գեղարքունիքի մարզպետարանի անձնակազմի կառավարման բաժնի վարիչի պաշտոնակատար։

2016 թվականի դեկտեմբերի 22-ից մինչև 2017 թվականի հուլիսի 12-ն աշխատել է ՀՀ Գեղարքունիքի մարզպետարանի անձնակազմի կառավարման բաժնի վարիչ։

2017 թվականի հուլիսի 12-ից մինչև 2020 թվականի փետրվարի 17-ը զբաղեցրել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի Գեղարքունիքի մարզային ստորաբաժանման ղեկավարի պաշտոնը։

2020 թվականի փետրվարի 17-ից մինչև 2020 թվականի հոկտեմբերի 1-ն աշխատել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի վերահսկողական և անձնակազմի կառավարման բաժնի պետի պաշտոնակատար։

2020 թվականի հոկտեմբերի 1-ից մինչև 2020 թվականի նոյեմբերի 2-ը զբաղեցրել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի վերահսկողական և անձնակազմի կառավարման բաժնի պետի պաշտոնը։

2020 թվականի նոյեմբերի 2-ից մինչև 2023 թվականի մայիսի 8-ը զբաղեցրել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի Գեղարքունիքի մարզային ստորաբաժանման ղեկավարի պաշտոնը։

2023 թվականի մայիսի 15-ին ՀՀ նախագահի թիվ ՆՀ-159-Ա հրամանագրով նշանակվել է ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի դատավոր։

 

Խրախուսումներ

2012 թվականին պարգևատրվել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի կողմից՝ որպես համակարգային օրենսդրական խնդիրներ վեր հանած աշխատակից։

2017 թվականին շնորհվել է ՀՀ քաղաքացիական ծառայության 2-րդ դասի խորհրդականի դասային աստիճան։

2022 թվականին պարգևատրվել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի կողմից՝ Պաշտպանի հաստատության զարգացման գործում ունեցած նշանակալի ավանդի համար։

 

Գիտական, կրթական և հանրային գործունեություն

Գիտական և մասնագիտական գործունեության շրջանակում ուսումնասիրում է հանրային իրավունքի, մարդու իրավունքների պաշտպանության, պետական կառավարման իրավական հիմքերի և դատական իշխանության արդյունավետության ապահովման հիմնահարցերը։

Շուրջ մեկ տասնյակից ավելի հրապարակված գիտական հոդվածների, մենագրության և այլ աշխատությունների հեղինակ է։ Մասնակցել է տասնյակից ավելի միջազգային և տեղական գիտաժողովների՝ ներկայացնելով իրավական և հանրային նշանակության թեմաներ։

Մի շարք ծրագրերի շրջանակներում դասավանդել է «Մարդու իրավունքները և Մարդու իրավունքների պաշտպանի դերը Հայաստանի Հանրապետությունում» թեմայով։

2015 թվականից հանդիսանում է Հայաստանի Եվրոպական համալսարանի իրավագիտության ամբիոնի դոկտորանտ՝ ԺԲ.00.02 «Հանրային իրավունք» մասնագիտությամբ, և իր գիտական գործունեությունն իրականացնում է իրավագիտության դոկտորի գիտական աստիճանի հայցման ատենախոսության նախապատրաստման շրջանակում։

Դասախոսել է Արդարադատության ակադեմիայում՝ դատական կառավարման, գործերի առաջնահերթության սահմանման և գործերի քննության ողջամիտ ժամկետների ապահովման թեմաներով։

Դասավանդում է Հայաստանի եվրոպական համալսարանում։