Դատավորների ընդհանուր ժողովի Էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովը զբաղվում է դատավորների վարքագծին և կարգապահական պատասխանատվությանն առնչվող հարցերով
Դատավորների ընդհանուր ժողովի Էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովը զբաղվում է դատավորների վարքագծին և կարգապահական պատասխանատվությանն առնչվող հարցերով։ Մինչև 2026թ. օրենսդրական փոփոխությունները Հանձնաժողովը կազմված էր 6 դատավոր և 2 դատավոր չհանդիսացող անդամից։ Հիշեցնենք, որ օրենսդրական փոփոխությունների արդյունքում դատավոր չհանդիսացող անդամների թիվն ավելացավ երեքով և այս տարվա հուլիսի 3–ին Դատավորների ընդհանուր ժողովն ընտրեց տվյալ հանձնաժողովի դատավոր չհանդիսացող անդամներ՝ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներից։ Հանձնաժողովի կազմը դարձավ 11 անդամ: