Հայաստանի Հանրապետության զինանշան
Հայաստանի Հանրապետության Դատական իշխանություն

Դատական դեպարտամենտի ղեկավարի տեղակալ է նշանակվել Գրիշա Պետրոսյանը

Դատական դեպարտամենտի ղեկավարի տեղակալ է նշանակվել Գրիշա Պետրոսյանը Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Արթուր Աթաբեկյանի հրամանով՝ Գրիշա Պետրոսյանը նշանակվել է Դատական դեպարտամենտի ղեկավարի տեղակալ։

Գրիշա Սերգեյի Պետրոսյանը ծնվել է 1990 թվականին Ռուսաստանի Դաշնությունում։

2012 թվականին ավարտել է Երևանի պետական հումանիտար-տեխնիկական քոլեջի իրավագիտություն-մաքսային գործ բաժինը՝ ստանալով իրավագետ-մաքսային գործակալ որակավորում։

2016 թվականին ավարտել է Գավառի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետը՝ ստանալով իրավագետի որակավորում։

2024 թվականին ավարտել է Երևանի «Գլաձոր» համալսարանի իրավագիտության ֆակուլտետի մագիստրատուրան։

Աշխատանքային գործունեությունը

2025 թվականի ապրիլի 14-ից մինչև 2026 թվականի սեպտեմբերի 18-ն աշխատել է ՀՀ սնանկության դատարանում՝ որպես աշխատակազմի ղեկավար։

2024 թվականի մարտի 7-ից մինչև 2025 թվականի ապրիլի 11-ն աշխատել է ՀՀ վճռաբեկ դատարանում՝ որպես դատավորի օգնական։

2019 թվականի մարտի 19-ից մինչև 2024 թվականի մարտի 7-ն աշխատել է ՀՀ սնանկության դատարանում՝ որպես դատավորի օգնական։

2019 թվականի հունվարի 8-ից մինչև մարտի 19-ն աշխատել է ՀՀ սնանկության դատարանում՝ որպես դատավորի գործավար։

2013 թվականի փետրվարի 15-ից մինչև 2019 թվականի հունվարի 8-ն աշխատել է ՀՀ Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում՝ որպես դատավորի գործավար։

2012 թվականի օգոստոսի 1-ից մինչև 2013 թվականի փետրվարի 15-ն աշխատել է ՀՀ Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում՝ որպես ցրիչ։