Հայաստանի Հանրապետության զինանշան
Հայաստանի Հանրապետության Դատական իշխանություն

Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Արթուր Աթաբեկյանի շնորհավորական ուղերձը

Սիրելի հայրենակիցնե՛ր, Բարձրագույն դատական խորհրդի և իմ անունից ընդունեք ջերմագին շնորհավորանքներ Հայաստանի Հանրապետության Անկախության տոնի առթիվ։

Անկախությունը մեր 35-ամյա որոշումն է, ժողովրդավարությունը՝ մեր ինքնապաշտպանության լավագույն եղանակը։ 
Այն սեփական երկիր ունենալու և մեծ նվիրումով ու հպարտությամբ նոր սերնդին ժառանգելու կարողություն է։ 

Անկախությունը խաղաղության, օրինապաշտության, ամենօրյա ջանքի և կամքի ազատության մասին է։ 

Խնամենք և փայփայենք մեր երկիրը։ Շնորհավոր տոնդ, Հայաստա՛ն