ՊԱՅՄԱՆԱԳԻՐ N 05 ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԺՈՂՈՎԻ ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԴԱՏԱՎՈՐ ՉՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԱՆԴԱՄԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԴԻՄԱՑ ՀԱՏՈՒՑՈՒՄ ՎՃԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«11» նոյեմբերի 2026թ. ք. Երևան
Հայաստանի Հանրապետությունը՝ ի դեմս Հայաստանի Հանրապետության Բարձրագույն դատական խորհրդի աշխատակազմ՝ Դատական դեպարտամենտի, որի անունից հանդես է գալիս Դատական դեպարտամենտի ղեկավար Նաիրի Գալստյանը, որը գործում է Դատական դեպարտամենտի կանոնադրության հիման վրա այսուհետ նաև՝ Կողմ 1` մի կողմից, և Դատավորների ընդհանուր ժողովի Դատավորների գործունեության գնահատման հանձնաժողովի (այսուհետ նաև՝ Հանձնաժողով) դատավոր չհանդիսացող անդամ Վարազդատ Սուքիասյանը այսուհետ նաև՝ Կողմ 2, մյուս կողմից, ղեկավարվելով ՀՀ կառավարության 2020 թվականի հուլիսի 30-ի՝ «Դատավորների ընդհանուր ժողովի Էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովի, Դատավորների գործունեության գնահատման հանձնաժողովի և Ուսումնական հարցերի հանձնաժողովի դատավոր չհանդիսացող անդամին հատուցում վճարելու կարգը և չափը սահմանելու մասին» N 1282-Ն որոշման պահանջներով և հիմք ընդունելով Դատավորների ընդհանուր ժողովի 2026 թվականի նոյեմբերի 6-ի՝ «Հայաստանի Հանրապետության դատավորների ընդհանուր ժողովի Դատավորների գործունեության գնահատման հանձնաժողովի դատավոր չհանդիսացող անդամ ընտրելու մասին» թիվ 05Ա որոշումը (այսուհետ` Որոշում), կնքեցին սույն պայմանագիրը (այսուհետ` Պայմանագիր) հետևյալի մասին.
1. ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԱՌԱՐԿԱՆ
1.1. Կողմ 2-ը պարտավորվում է իրականացնել Հանձնաժողովի դատավոր չհանդիսացող անդամի գործունեությունը և ապահովել «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքով և Դատավորների ընդհանուր ժողովի կողմից ընդունված իրավական ակտերով սահմանված լիազորությունների՝ իրավունքների և պարտականությունների պատշաճ իրականացումը:
1.2. Կողմ 1-ը պարտավորվում է ապահովել Կողմ 2-ի՝ Պայմանագրի 1.1-ին կետով սահմանված գործունեության իրականացման համար հատուցման վճարումը:
2. ԿՈՂՄԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ԵՎ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
2.1. Կողմ 2-ն իրավունք ունի՝
2.1.1. Կողմ 1-ից պահանջել իր՝ Հանձնաժողովի դատավոր չհանդիսացող անդամի գործունեության իրականացման դիմաց հատուցում:
2.1.2. Ծանոթանալ Կողմ 1-ի կողմից հատուցման տրամադրման գործընթացի հետ կապված ֆինանսական փաստաթղթերին:
2.2. Կողմ 2-ը պարտավոր է՝
2.2.1. Որոշմամբ սահմանված ժամկետից շուտ իր նախաձեռնությամբ գործունեության դադարեցման դեպքում այդ մասին անհապաղ, իսկ ՀՀ օրենսդրությամբ սահմանված դեպքերում իր՝ Հանձնաժողովի դատավոր չհանդիսացող անդամի գործունեության կասեցման, դադարեցման կամ դադարման մասին առաջին իսկ հնարավորության դեպքում տեղեկացնել Կողմ 1-ին:
2.2.2. Կողմ 1-ի պահանջով ներկայացնել հատուցման տրամադրման գործընթացի հետ կապված անհրաժեշտ տեղեկություններ օրինակ՝ անձնագրային տվյալներ, հաշվեհամարներ և այլն:
2.3. Կողմ 1-ն իրավունք ունի՝
2.3.1. Հանձնաժողովից և/կամ Կողմ 2-ից պահանջել դատավոր չհանդիսացող անդամի գործունեության վերաբերյալ տեղեկատվություն:
2.3.2. Իրականացնել Կողմ 2-ին հատուցում տրամադրելու գործընթացի հետ կապված անհրաժեշտ հաշվարկներ և կազմել ֆինանսական բնույթի այլ փաստաթղթեր:
2.4. Կողմ 1-ը պարտավոր է՝
2.4.1. Կողմ 2-ի կողմից որպես Հանձնաժողովի դատավոր չհանդիսացող անդամի գործունեության իրականացման դիմաց վճարել հատուցում:
3. ՀԱՏՈՒՑՄԱՆ ՉԱՓԸ, ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ
3.1. Կողմ 2-ի, որպես Հանձնաժողովի դատավոր չհանդիսացող անդամի գործունեության իրականացման համար հատուցման չափը կազմում է ՀՀ կառավարության 2020 թվականի հուլիսի 30-ի N 1282-Ն որոշմամբ սահմանված՝ «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան պետական պաշտոն և պետական ծառայության պաշտոն զբաղեցնող անձանց բազային աշխատավարձի յոթնապատիկը: Հատուցման հաշվարկն ու փոխանցումն իրականացվում է Կողմ 1-ի համապատասխան ստորաբաժանման կողմից՝ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով:
3.2. Կողմ 2-ին Կողմ 1-ը հատուցումը վճարում է ՀՀ արժույթով անկանխիկ եղանակով` փոխանցելով Հանձնաժողովի դատավոր չհանդիսացող անդամի կողմից նախապես ներկայացված հաշվեհամարին:
3.3. Պայմանագրի հիման վրա հատուցումը վճարվում է յուրաքանչյուր ամսվա համար՝ մինչև հաջորդ ամսվա 5-ը: Պայմանագրով սահմանված Կողմ 2-ի գործունեության դիմաց հատուցման առաջին վճարումն իրականացվում է մինչև 2026 թվականի դեկտեմբերի 5-ը:
4. ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԺԱՄԿԵՏԸ
4.1. Պայմանագիրն ուժի մեջ է մտնում կողմերի ստորագրման պահից և գործում է մինչև Որոշմամբ սահմանված՝ գործունեության ժամկետի ավարտման օրը` 06.11.2030 թվականը:
5. ԱՆՀԱՂԹԱՀԱՐԵԼԻ ՈՒԺԻ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆԸ (ՖՈՐՍ-ՄԱԺՈՐ)
5.1. Պայմանագրով նախատեսված պարտավորություններն ամբողջությամբ կամ մասնակիորեն չկատարելու համար կողմերն ազատվում են պատասխանատվությունից, եթե դա եղել է անհաղթահարելի ուժի ազդեցության հետևանքով, որը ծագել է պայմանագիրը կնքելուց հետո, և որը կողմերը չէին կարող կանխատեսել կամ կանխարգելել: Այդպիսի իրավիճակներն են երկրաշարժը, ջրհեղեղը, հրդեհը, պատերազմը, ռազմական և արտակարգ դրության հայտարարումը, քաղաքական հուզումները, գործադուլները, հաղորդակցության միջոցների աշխատանքի դադարեցումը, պետական մարմինների ակտերը և այլն, որոնք անհնարին են դարձնում պայմանագրով նախատեսված պարտավորությունների կատարումը: Եթե անհաղթահարելի ուժի ազդեցությունը շարունակվում է 3 ամսից ավելի, ապա կողմերից յուրաքանչյուրն իրավունք ունի լուծելու պայմանագիրը` դրա մասին նախապես տեղյակ պահելով մյուս կողմին:
6. ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ՓՈՓՈԽՄԱՆ, ԼՐԱՑՄԱՆ ԵՎ ԼՈՒԾՄԱՆ ՀԻՄՔԵՐԸ
6.1. Պայմանագրում փոփոխություններ և լրացումներ կարող են կատարվել միայն Կողմերի փոխադարձ համաձայնությամբ՝ ՀՀ կառավարության կողմից հատուցման չափի փոփոխության դեպքում:
6.2. Պայմանագիրը համարվում է լուծված՝
6.2.1. Պայմանագրի գործողության ժամկետի ավարտի հաջորդ օրվանից:
6.2.2. ՀՀ օրենսդրությամբ սահմանված դեպքերում Կողմ 2-ի՝ Հանձնաժողովի դատավոր չհանդիսացող անդամի գործունեության կասեցման, դադարեցման կամ դադարման դեպքում:
6.2.3. Որոշմամբ սահմանված ժամկետից շուտ Կողմ 2-ի նախաձեռնությամբ գործունեության դադարեցման դեպքում:
7. ՎԵՃԵՐԻ ԼՈՒԾՄԱՆ ԿԱՐԳԸ
7.1. Կողմերի միջև սույն պայմանագրի հետ կապված վեճերը լուծվում են բանակցությունների միջոցով՝ փոխադարձ համաձայնությամբ: Փոխադարձ համաձայնություն ձեռք չբերելու դեպքում վեճերը լուծվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
8. ԱՅԼ ԴՐՈՒՅԹՆԵՐ
8.1. Պայմանագիրը կնքվում է 2 օրինակից, որոնք ունեն հավասարազոր իրավաբանական ուժ: Յուրաքանչյուր կողմին տրվում է Պայմանագրի մեկ օրինակ:
8.2. Պայմանագրում կատարվող փոփոխությունները և լրացումներն իրավաբանական ուժ ունեն, եթե կազմված են գրավոր և ստորագրված են կողմերի կողմից:
8.3. Պայմանագիրն ուժի մեջ է մտնում կողմերի կողմից ստորագրման պահից:
ԿՈՂՄԵՐԻ ՀԱՍՑԵՆԵՐԸ, ԲԱՆԿԱՅԻՆ ՎԱՎԵՐԱՊԱՅՄԱՆՆԵՐԸ ԵՎ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
|
ԿՈՂՄ 1 Դատական դեպարտամենտ Հասցե՝ ք. Երևան, Կորյունի 15/1 ՀՎՀՀ՝ 02583241
Ղեկավար` Նաիրի Գալստյան
--------------------------------- /ստորագրություն/ Կ.Տ |
|
ԿՈՂՄ 2 Դատավորների ընդհանուր ժողովի Դատավորների գործունեության գնահատման հանձնաժողովի դատավոր չհանդիսացող անդամ Հասցե՝ ք. Երևան, Սերո Խանզադյան 131/9, բն.՝ 60 ՀԾՀ՝ 3411940131 Հ/Հ՝ 2470053754950010 «ԱՐԴՇԻՆԲԱՆԿ» ԲԲԸ
Վարազդատ Սուքիասյան
--------------------------------- /ստորագրություն/
|