Ո Ր Ո Շ ՈՒ Մ № 06Ա ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ԱԿԱԴԵՄԻԱՅԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԱՆԴԱՄ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ № 06Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ԱԿԱԴԵՄԻԱՅԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԱՆԴԱՄ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ
2026 թվականի նոյեմբերի 6-ի նիստում, քննարկելով Հայաստանի Հանրապետության արդարադատության ակադեմիայի կառավարման խորհրդի դատավոր անդամ ընտրելու վերաբերյալ հարցը և ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 74-րդ հոդվածի 5-րդ մասի 9-րդ կետով, «Արդարադատության ակադեմիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով և 2-րդ մասով, Հայաստանի Հանրապետության դատավորների ընդհանուր ժողովի 2018 թվականի մայիսի 18-ի` «Հայաստանի Հանրապետության դատավորների ընդհանուր ժողովի գործունեության կարգը հաստատելու մասին» թիվ 02Լ որոշման հավելված 1-ի 46-50-րդ կետերով, Հայաստանի Հանրապետության դատավորների ընդհանուր ժողովը
Ո Ր Ո Շ Ե Ց
Հայաստանի Հանրապետության արդարադատության ակադեմիայի կառավարման խորհրդի դատավոր անդամ նշանակել Վերաքննիչ վարչական դատարանի դատավոր Ռաֆիկ Խանդանյանին (վարչական մասնագիտացմամբ)` մինչև 2029 թվականի հունիսի 6-ը:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ՆԱԽԱԳԱՀ ԼԻԼԻԹ ԹԱԴԵՎՈՍՅԱՆ
6 նոյեմբերի 2026թ.
ք. Երևան