ԲԴԽ-85-Ո-90 Ո Ր Ո Շ ՈՒ Մ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 25-Ի ԹԻՎ ԲԴԽ-9-Ո-13 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 94-րդ հոդվածի 1-ին մասով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով՝ Բարձրագույն դատական խորհուրդը
Ո Ր Ո Շ Ո Ւ Մ Է
1. Բարձրագույն դատական խորհրդի 2021 թվականի փետրվարի 25-ի «Դատական իշխանության պաշտոնական կայքում գործի և դրա ընթացքի վերաբերյալ հրապարակման ենթակա տեղեկությունների, այդ թվում՝ եզրափակիչ և այլ դատական ակտերի ցանկը և հրապարակման կարգը սահմանելու մասին» թիվ ԲԴԽ-9-Ո-13 որոշման Հավելված 2-ի «Դատական իշխանության պաշտոնական կայքում գործի և դրա ընթացքի վերաբերյալ հրապարակման ենթակա տեղեկությունների, այդ թվում՝ եզրափակիչ և այլ դատական ակտերի հրապարակման» վերտառությամբ բաժնի 4-րդ կետի «համակարգ» բառից հետո լրացնել «, իսկ Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքի 11.1-ին և «Սնանկության մասին» օրենքի 10.1-ին գլուխներով և Բարձրագույն դատական խորհրդի 2024 թվականի փետրվարի 1-ի «Դատարաններում էլեկտրոնային համակարգի վարման և դրանից օգտվելու, ծավալուն էլեկտրոնային ֆայլերի, ինչպես նաև էլեկտրոնային համակարգի միջոցով ներկայացնելու անհնարինությամբ պայմանավորված էլեկտրոնային ֆայլերի ներկայացման կարգը սահմանելու մասին» թիվ ԲԴԽ-8-Ն-4 որոշմամբ սահմանված կարգով էլեկտրոնային եղանակով ստացված վարչական և սնանկության գործերի ընթացքի վերաբերյալ «Էլեկտրոնային դատավարության» համապատասխան համակարգերում (վարչական դատավարության դեպքում՝ https://e-administrativecourt.am, իսկ սնանկության վարույթի դեպքում՝ https://e-bankruptcy.am) լրացված տեղեկությունները նույն պահին համապատասխան ծրագրերի միջոցով ավտոմատացված եղանակով տեղափոխվում են https://cases.court.am Դատական տեղեկատվական համակարգ:» բառերով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:
ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ
ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀ
Ա. ԱԹԱԲԵԿՅԱՆ
2026թ. հոկտեմբերի 5
ք. Երևան