ԲԴԽ-84-Ո-87 Ո Ր Ո Շ ՈՒ Մ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆՆԵՐԻ ՊԱՀՈՒՍՏԱՅԻՆ ՖՈՆԴԻՑ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ԵՎ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2026 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 7-Ի ԹԻՎ ԲԴԽ-1-Ո-1 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 38-րդ հոդվածի 10-րդ մասով, 89-րդ հոդվածի 1-ին մասի 10-րդ և 13-րդ կետերով, 94-րդ հոդվածի 1-ին մասով և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով՝ Բարձրագույն դատական խորհուրդը
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Է
1. Դատական դեպարտամենտի և դատարանների բնականոն գործունեությունն ապահովելու նպատակով «Դատական իշխանության գործունեության ապահովում և իրականացում» 1080 ծրագրի «Բարձրագույն դատական խորհրդի և ՀՀ դատարանների պահուստային ֆոնդի ձևավորում և կառավարում» 11018 միջոցառումից հատկացնել 65 930 448 (վաթսունհինգ միլիոն ինը հարյուր երեսուն հազար չորս հարյուր քառասունութ) ՀՀ դրամ, որից՝
1) «Գնումների մասին» ՀՀ օրենքի 15-րդ հոդվածի համաձայն՝ Դատական դեպարտամենտի և «Ավագ-Շին» ՍՊԸ-ի միջև 07.07.2026թ. կնքված թիվ «ԴԴ-ԳՀԱՇՁԲ-26/02-1» ծածկագրով պայմանագրով նախատեսված Դատական դեպարտամենտի կենտրոնական մարմնի և նրա առանձնացված ստորաբաժանում հանդիսացող Երևան քաղաքում տեղակայված դատարանների վարչական շենքերի ընթացիկ նորոգման աշխատանքների շրջանակներում Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի Կենտրոն նստավայրի և ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի վարչական շենքերում որոշակի տեսակի ընթացիկ նորոգման աշխատանքների կատարման համար բյուջետային հատկացումների տնտեսագիտական դասակարգման «Շենքերի և կառույցների ընթացիկ նորոգում և պահպանում» /4251/ հոդվածին՝ համապատասխանաբար 12 339 501 (տասներկու միլիոն երեք հարյուր երեսունինը հազար հինգ հարյուր մեկ) և 7 425 360 (յոթ միլիոն չորս հարյուր քսանհինգ հազար երեք հարյուր վաթսուն) ՀՀ դրամ:
2) «Գնումների մասին» ՀՀ օրենքի 15-րդ հոդվածի համաձայն՝ Դատական դեպարտամենտի և «Ավագ-Շին» ՍՊԸ-ի միջև 21.05.2026թ. կնքված թիվ «ԴԴ-ԳՀԱՇՁԲ-26/01-1» ծածկագրով պայմանագրով նախատեսված Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի բոլոր նստավայրերի վարչական շենքերի ընթացիկ նորոգման աշխատանքների շրջանակներում Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Չարենցավան քաղաքի նստավայրի վարչական շենքում որոշակի տեսակի աշխատանքների կատարման համար բյուջետային հատկացումների տնտեսագիտական դասակարգման «Շենքերի և կառույցների ընթացիկ նորոգում և պահպանում» /4251/ հոդվածին՝ 6 968 505 (վեց միլիոն ինը հարյուր վաթսունութ հազար հինգ հարյուր հինգ) ՀՀ դրամ:
3) «Գնումների մասին» ՀՀ օրենքի 15-րդ հոդվածի համաձայն՝ Դատական դեպարտամենտի և «Ավագ-Շին» ՍՊԸ-ի միջև 07.07.2026թ. կնքված թիվ «ԴԴ-ԳՀԱՇՁԲ-26/02-1» ծածկագրով պայմանագրով նախատեսված Արարատի և Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի բոլոր նստավայրերի վարչական շենքերի ընթացիկ նորոգման աշխատանքների շրջանակներում Արարատի և Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Մասիս քաղաքի նստավայրի վարչական շենքում որոշակի տեսակի աշխատանքների կատարման համար բյուջետային հատկացումների տնտեսագիտական դասակարգման «Շենքերի և կառույցների ընթացիկ նորոգում և պահպանում» /4251/ հոդվածին՝ 16 861 557 (տասնվեց միլիոն ութ հարյուր վաթսունմեկ հազար հինգ հարյուր հիսունյոթ) ՀՀ դրամ:
4) «Գնումների մասին» ՀՀ օրենքի 15-րդ հոդվածի համաձայն՝ Դատական դեպարտամենտի և «Հարությունյան Շին Գրուպ» ՍՊԸ-ի միջև 10.04.2024թ. կնքված թիվ «ԴԴ-ԳՀԱՇՁԲ-24/04-4» ծածկագրով պայմանագրով նախատեսված Արագածոտնի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի բոլոր նստավայրերի վարչական շենքերի ընթացիկ նորոգման աշխատանքների շրջանակներում Արագածոտնի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Աշտարակ քաղաքի նստավայրի վարչական շենքում որոշակի տեսակի աշխատանքների կատարման համար բյուջետային հատկացումների տնտեսագիտական դասակարգման «Շենքերի և կառույցների ընթացիկ նորոգում և պահպանում» /4251/ հոդվածին՝ 2 309 065 (երկու միլիոն երեք հարյուր ինը հազար վաթսունհինգ) ՀՀ դրամ:
5) «Գնումների մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի համաձայն՝ մեկ անձից գնում կատարելու ընթացակարգով Դատական դեպարտամենտի կենտրոնական մարմնի և առանձնացված ստորաբաժանումների կարիքների համար գույքի և այլ ապրանքների տեղափոխման նպատակով շահագործվող «Գազ 330202» մակնիշի մեքենայում առկա սեղմված բնական գազի բալոնի շահագործման ժամկետը լրանալու պատճառով նոր գազի բալոնի ձեռքբերման համար բյուջետային հատկացումների տնտեսագիտական դասակարգման «Վարչական սարքավորումներ» /5122/ հոդվածին՝ 100 000 (մեկ հարյուր հազար) ՀՀ դրամ:
6) Դատական դեպարտամենտի և «ԷԼԻՏ ԿՈՆՍՏՐԱԿՇՆ» ՍՊԸ-ի միջև 28.08.2026թ. կնքված թիվ «ԴԴ-ԳՀԱՇՁԲ-26/03-1» ծածկագրով պայմանագրով նախատեսված Դատական դեպարտամենտի կարիքների համար 1500քմ. ներկառուցված կահույքի պատրաստման և տեղադրման աշխատանքների կատարման համար բյուջետային հատկացումների տնտեսագիտական դասակարգման «Վարչական սարքավորումներ» /5122/ հոդվածին՝ 19 864 800 (տասնինը միլիոն ութ հարյուր վաթսունչորս հազար ութ հարյուր) ՀՀ դրամ:
7) Դատական դեպարտամենտի և «Արմար» ՍՊԸ-ի միջև 12.07.2024թ. կնքված թիվ «ԴԴ-ԳՀԱՇՁԲ-24/06» ծածկագրով պայմանագրով նախատեսված 5քմ. ներկառուցված կահույքի պատրաստման և տեղադրման աշխատանքների կատարման համար բյուջետային հատկացումների տնտեսագիտական դասակարգման «Վարչական սարքավորումներ» /5122/ հոդվածին՝ 61 660 (վաթսունմեկ հազար վեց հարյուր վաթսուն) ՀՀ դրամ:
8) Բարձրագույն դատական խորհրդի 2026 թվականի հունվարի 7-ի «Հայաստանի Հանրապետության բարձրագույն դատական խորհրդի և դատարանների 2026 թվականի ծախսերի նախահաշիվները հաստատելու մասին» թիվ ԲԴԽ-1-Ո-1 որոշման 1-ին կետի 22-րդ ենթակետով հաստատված 23-րդ հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:
ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ
ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀ
Ա. ԱԹԱԲԵԿՅԱՆ
2026թ. սեպտեմբերի 24
ք. Երևան