Հայաստանի Հանրապետության զինանշան
Հայաստանի Հանրապետության Դատական իշխանություն
Աշխատակարգային որոշումներ

ԲԴԽ-84-ԱՈ-7 Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ո Ր Ո Շ ՈՒ Մ ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻ ՑՈՒՑԱԿԻ ՔՐԵԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱՑՄԱՆ ԲԱԺՆԻ ԵՎ ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ՄԱՍՆԱԳԻՏԱՑՄԱՆ ԲԱԺՆԻ ԿՈՌՈՒՊՑԻՈՆ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՔՆՆՈՒԹՅԱՆ ԵՆԹԱԲԱԺՆԻ ՀԱՄԱԼՐՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԱՆՑԿԱՑՎՈՂ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՍՏՈՒԳՄԱՆ ԳՐԱՎՈՐ ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐՆ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ԱՐՄԵՆ ԳԵՎՈՐԳԻ ԽԱՉԱՏՐՅԱՆԻՆ ԼԻԱԶՈՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 94-րդ հոդվածի 3-րդ մասով, Բարձրագույն դատական խորհրդի 2026 թվականի հուլիսի 21-ի թիվ ԲԴԽ-67-Ո-60 և նույն թվականի հուլիսի  27-ի թիվ ԲԴԽ-70-Ո-66 որոշումներով՝ Բարձրագույն դատական խորհուրդը 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ  Է

1. Լիազորել Բարձրագույն դատական խորհրդի նախագահի խորհրդական Արմեն Գևորգի Խաչատրյանին, ապահովելու դատավորների թեկնածուների ցուցակի քրեական մասնագիտացման բաժնի և հակակոռուպցիոն մասնագիտացման բաժնի կոռուպցիոն հանցագործությունների քննության ենթաբաժնի համալրման նպատակով անցկացվող որակավորման ստուգման գրավոր քննությունների կազմակերպման և անցկացման աշխատանքների ողջ ընթացքը՝ վերջինիս վերապահելով Բարձրագույն դատական խորհրդի 2026 թվականի հուլիսի 21-ի թիվ ԲԴԽ-67-Ո-60 և նույն թվականի հուլիսի 27-ի թիվ ԲԴԽ-70-Ո-66 որոշումներով լիազոր ներկայացուցչին վերապահված իրավունքները:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

         ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ

            ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀ                                                 Ա. ԱԹԱԲԵԿՅԱՆ

                                                                                         

                 

                2026թ․ սեպտեմբերի 24

                            ք. Երևան