Հայաստանի Հանրապետության զինանշան
Հայաստանի Հանրապետության Դատական իշխանություն
Ընթացիկ որոշումներ

ԲԴԽ-81-Ո-81 Ո Ր Ո Շ ՈՒ Մ ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԱՏԱՎՈՐ ԽԱՉԻԿ ՂԱԶԱՐՅԱՆԻ ԱՆՈՒՆ-ԱԶԳԱՆՈՒՆԸ ԳՈՐԾԵՐԻ ԲԱՇԽՄԱՆ ՑԱՆԿԻՑ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐԱՊԵՍ ՀԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Քննարկելով Հակակոռուպցիոն դատարանի նախագահի պարտականությունները կատարող Խաչիկ Ղազարյանի աշխատանքային ծանրաբեռնվածության վերաբերյալ գրությունը և ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 42-րդ հոդվածի 2-րդ մասով, 94-րդ հոդվածի 1-ին մասով՝ Բարձրագույն դատական խորհուրդը

 

ՈՐՈՇՈՒՄ է

 

1. Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Խաչիկ Ղազարյանի                           անուն-ազգանունը, բացառությամբ մինչդատական վարույթի դատական երաշխիքների վարույթների, հանել գործերի բաշխման ցանկից՝ 2026 թվականի սեպտեմբերի 15-ից 2027 թվականի հունվարի 15-ը ներառյալ:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

 

        ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ

           ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀ

                                                                                             Ա. ԱԹԱԲԵԿՅԱՆ

 

 

      2026թ. սեպտեմբերի 14

                        ք. Երևան