Հայաստանի Հանրապետության զինանշան
Հայաստանի Հանրապետության Դատական իշխանություն
Ընթացիկ որոշումներ

ԲԴԽ-106-Ո-115 Ո Ր Ո Շ ՈՒ Մ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԱՏԱՎՈՐ ԳԵՎՈՐԳ ՊՈՂՈՍՅԱՆԻ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՍԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

2026 թվականի նոյեմբերի 13-ին և 14-ին, դռնփակ նիստերում, հիմք ընդունելով Գլխավոր դատախազի պարտականությունները կատարողի կողմից 2026 թվականի նոյեմբերի 13-ին ներկայացված «Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Գևորգ Սարգսի Պողոսյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու համաձայնություն տալու վերաբերյալ» թիվ 12/1384/21-26 միջնորդությունը բավարարելու մասին Բարձրագույն դատական խորհրդի 2026 թվականի նոյեմբերի 14-ի թիվ ԲԴԽ-106-Ո-Ք-2 որոշումը և ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի     94-րդ հոդվածի 1-ին մասով, 165-րդ հոդվածի 1-ին մասով, Բարձրագույն դատական խորհրդի 2020 թվականի հոկտեմբերի 22-ի թիվ ԲԴԽ-68-Ն-15 որոշման 1-ին հավելվածի 86-րդ կետով` Բարձրագույն դատական խորհուրդը

Ո Ր Ո Շ ՈՒ Մ  Է

1. Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Գևորգ Պողոսյանի լիազորությունները կասեցնել՝ մինչև քրեական վարույթի ավարտը:

    

     ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ

                 ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀ

                   

                                                                                         Ա. ԱԹԱԲԵԿՅԱՆ

                                     

         2026թ. նոյեմբերի 14

                   ք. Երևան