Արման Ռազմիկի Թովմասյան
Ծնվել է 1981 թվականին քաղաք Երևանում:
Կրթություն
1996 թվականին ընդունվել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետը և ավարտել 2000 թվականին։
Աշխատանքային փորձ
2003 թվականից աշխատել է ՀՀ դատարանների նախագահների խորհրդի աշխատակազմի վիճակագիր։
2005 թվականին փոխադրման կարգով նշանակվել է ՀՀ Դատարանների նախագահների խորհրդի քարտուղարության իրավաբանական բաժնի մասնագետի պաշտոնում:
2006 թվականին փոխադրման կարգով նշանակվել է ՀՀ Վճռաբեկ դատարանի աշխատակազմի դատական պրակտիկայի ամփոփման և դատական վիճակագրության վարչության մասնագետի պաշտոնում։
2006 թվականի սեպտեմբեր ամսին նշանակվել է ՀՀ Դատական դեպարտամենտի դատական պրակտիկայի ամփոփման և դատական վիճակագրության վարչության մասնագետի պաշտոնում։
2007 թվականին նշանակվել է ՀՀ դատական դեպարտամենտի դատական պրակտիկայի ամփոփման վարչության դատական վիճակագրության բաժնի պետի պաշտոնում։
2008 թվականից մինչև 2009 թվականն աշխատել է Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր:
2009 թվականի փետրվարի 27-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր:
2010 թվականի դեկտեմբերի 13-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ վարչական դատարանի դատավոր։
ՀՀ Նախագահի 2017 թվականի հոկտեմբերի 13-ի հրամանագրով նշանակվել է ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի դատավոր:
ՀՀ Նախագահի 2022թ. դեկտեմբերի 23-ի հրամանագրով նշանակվել է ՀՀ Վճռաբեկ դատարանի վարչական պալատի դատավոր:
Այլ տեղեկություններ
2000 թվականից մինչև 2002 թվականը ծառայել է ՀՀ Զինված ուժերում։
2018 թվականի հուլիսի 27-ին ՀՀ դատավորների ընդհանուր ժողովի կողմից ընդգրկվել է Կարգապահական հարցերի հանձնաժողովի կազմում՝ 5 տարի ժամկետով:
2021 թվականի մայիսի 7-ին ՀՀ դատավորների ընդհանուր ժողովի կողմից նշանակվել է ՀՀ արդարադատության ակադեմիայի կառավարման խորհրդի դատավոր անդամ (2022-2023թթ.՝ նախագահ)՝ 4 տարի ժամկետով:
2023 թվականի մարտի 17-ին ՀՀ դատավորների ընդհանուր ժողովի կողմից ընտրվել է Դատավորների գործունեության գնահատման հանձնաժողովի դատավոր անդամ (2023-2026թթ.՝ նախագահ)՝ 4 տարի ժամկետով:
2025 թվականի հունիսի 6-ին ՀՀ դատավորների ընդհանուր ժողովի կողմից նշանակվել է ՀՀ արդարադատության ակադեմիայի կառավարման խորհրդի դատավոր անդամ (2026թ.՝ նախագահ)՝ 4 տարի ժամկետով:
Կոնտակտային տվյալ