Հայաստանի Հանրապետության զինանշան
Հայաստանի Հանրապետության Դատական իշխանություն

Ամփոփվել են դատարանների 2026 թվականի 1-ին կիսամյակի գործունեության վերաբերյալ հաշվետվությունները. Քաղաքացիաիրավական ոլորտ


ՀՀ առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարաններում 2026 թվականի 1-ին կիսամյակում արձանագրվել է գործերի հետևյալ շարժը։

2026 թվականի 1-ին կիսամյակի ընթացքում դատարաններ մուտքագրվել է 14990 քաղաքացիական գործ, նախորդ հաշվետու ժամանակահատվածից փոխանցվել է 15656 քաղաքացիական գործ։

Հաշվետու տարում ավարտվել է 15919 քաղաքացիական գործ, որը կազմում է ստացված և փոխանցված գործերի ընդհանուր թվի 51.9 %-ը։

2026 թվականի հունիսի 30-ի դրությամբ ՀՀ առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանների վարույթում անավարտ է մնացել 14727 քաղաքացիական գործ։

ՀՀ առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարաններում 2026 թվականի 1-ին կիսամյակի ընթացքում դատարաններ է մուտքագրվել 1185 վճարման կարգադրություն արձակելու մասին գործ, նախորդ հաշվետու ժամանակահատվածից փոխանցվել է՝ 39-ը:

Հաշվետու ժամանակահատվածում ավարտվել է 1116 վճարման կարգադրություն արձակելու մասին գործ, որը կազմում է ստացված և փոխանցված գործերի ընդհանուր թվի 91.2%-ը։

2026 թվականի 1-ին կիսամյակի դրությամբ ՀՀ առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանների վարույթում անավարտ է մնացել 108 վճարման կարգադրություն արձակելու մասին գործ։

Հիշեցնենք, որ ՀՀ առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարաններում քաղաքացիական մասնագիտացում ունեցող դատավորներն 90-ն են:

Նշված ձևաչափով վիճակագրական ամփոփումներ առաջիկայում կներկայացվեն նաև մյուս մասնագիտացման դատարանների վերաբերյալ։