keyboard_arrow_left
Տարեցտարի դատարան մուտքագրվող կոռուպցիոն բնույթի քրեական վարույթների թիվն աճում է․ Տիգրան Դավթյան
Սեպտեմբերի 9-ին «Մասնագիտական առաքելություն․ ՀՀ հակակոռուպցիոն դատարան» խորագրով երկօրյա աշխատաժողովին Հայաստանի և Հորդանանի հակակոռուպցիոն ինստիտուտների ոլորտի պատասխանատուները ներկայացրել են կոռուպցիայի դեմ երկու երկրներում տարվող պայքարի մոտեցումներն ու կիսվել լավագույն փորձով։
Մասնավորապես անդրադարձ է եղել Հայաստանում հակակոռուպցիոն գործերով քրեական վարույթի շրջանակում գույքի բռնագանձման, ակտիվների հետագծման և վերականգնման, ինչպես նաև՝ դատական որոշումների կատարման գործնական հարցերին։
ՀՀ հակակոռուպցիոն դատարանի դատավոր Տիգրան Դավթյանը ներկայացրել է կոռուպցիոն հանցագործություններին վերաբերող բռնագանձման գործերով դատարանի փորձը՝ գործնական օրինակների միջոցով մատնանշել հիմնական խնդիրները։ Նա մանրամասնել է կոռուպցիայի դեմ գործող համապատասխան լիազորություններով օժտված պետական մարմինների փոխգործակցության հնարավորությունները՝ շեշտելով դրա կարևորությունը։
Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարի ծավալներից խոսելով՝ Տիգրան Դավթյանը ներկայացրել է Հակակոռուպցիոն դատարանին առնչվող որոշ վիճակագրական տվյալներ։
Նա ներկաների ուշադրությունը հրավիրել է դատարանի գործունեության չորս տարվա ընթացքում ստացված վարույթներին, նշելով, որ կոռուպցիոն հանցագործություններով ստացվել է 1773 քրեական վարույթ, որոնցից շուրջ 961-ն ավարտվել է, 811-ը դեռևս քննվում է, իսկ տարեցտարի դատարան մուտքագրվող կոռուպցիոն բնույթի քրեական վարույթների թիվն աճում է։ Անդրադարձ է կատարվել նաև կոռուպցիոն սխեմաներին և փողերի լվացման առանձնահատկություններին։
Հիշեցնենք, որ աշխատաժողովը կազմակերպվել էր ՄԱԿ-ի Հանցավորության և արդարադատության միջտարածաշրջանային հետազոտական ինստիտուտի կողմից՝ ԵՄ ֆինանսավորմամբ իրականացվող «Թափանցիկությունն այժմ. հակակոռուպցիոն ջանքերի ամրապնդում ԵՄ հարավային հարևանությունում» ծրագրի շրջանակում։