Հայաստանի Հանրապետության զինանշան
Հայաստանի Հանրապետության Դատական իշխանություն

Ամփոփվել են դատարանների 2026 թվականի 1-ին կիսամյակի գործունեության վերաբերյալ հաշվետվությունները. Սնանկության ոլորտ

2026 թվականի 1-ին կիսամյակին արձանագրվել է գործերի հետևյալ շարժը։

2026 թվականի 1-ին կիսամյակի ընթացքում դատարան մուտքագրվել է 4614 սնանկության գործ, նախորդ հաշվետու ժամանակահատվածից փոխանցվել է 7 993 սնանկության գործ։

Հաշվետու տարում ավարտվել է 2811 սնանկության գործ, որը կազմում է ստացված և փոխանցված գործերի ընդհանուր թվի 22.2-%-ը։

 2026 թվականի 1-ին կիսամյակի դրությամբ ՀՀ սնանկության դատարանի վարույթում անավարտ է մնացել 9 796 սնանկության գործ։

2025 թվականի 1-ին կիսամյակի ընթացքում դատարան մուտքագրվել է 2282 սնանկության գործ, 2026 թվականի 1-ին կիսամյակի ընթացքում դատարան մուտքագրվել է 4614 քրեական գործ: Ստացված սնանկության գործերի թիվը 2025 թվականի 1-ին կիսամյակի համեմատ աճել է 102.2%-ով:

ՀՀ սնանկության դատարանում 2026 թվականի 1-ին կիսամյակի ընթացքում դատարան է մուտքագրվել 184 քաղաքացիական գործ, նախորդ հաշվետու ժամանակահատվածից փոխանցվել է՝ 332-ը:

Հաշվետու տարում ավարտվել է 181 քաղաքացիական գործ, որը կազմում է ստացված և փոխանցված գործերի ընդհանուր թվի 35 տոկոսը։ 2026 թվականի հունիսի 30-ի դրությամբ ՀՀ սնանկության դատարանի վարույթում անավարտ է մնացել 335 քաղաքացիական գործ։

2025 թվականի 1-ին կիսամյակի ընթացքում դատարան մուտքագրվել է 185 քաղաքացիական գործ, 2026 թվականի 1-ին կիսամյակի ընթացքում դատարան մուտքագրվել է 184 քաղաքացիական գործ: Ստացված քաղաքացիական գործերի թիվը 2025 թվականի 1-ին կիսամյակի համեմատ նվազել է 0.54%:

Հիշեցնենք, որ ՀՀ սնանկության դատարանում սնանկության մասնագիտացում ունեցող դատավորները 12-ն են: