Հայաստանի Հանրապետության զինանշան
Հայաստանի Հանրապետության Դատական իշխանություն

Ամփոփվել են դատարանների 2026 թվականի 1-ին կիսամյակի գործունեության վերաբերյալ հաշվետվությունները․ Վարչաիրավական ոլորտ

Ամփոփվել են դատարանների 2026 թվականի 1-ին կիսամյակի գործունեության վերաբերյալ հաշվետվությունները. Վարչաիրավական ոլորտ

ՀՀ վարչական դատարանում 2026 թվականի 1-ին կիսամյակում արձանագրվել է գործերի հետևյալ շարժը.

2026 թվականի 1-ին կիսամյակի ընթացքում դատարան մուտքագրվել է 13 220 վարչական գործ, նախորդ հաշվետու ժամանակահատվածից փոխանցվել է 17 445 վարչական գործ։

Հաշվետու տարում ավարտվել է 12 002 վարչական գործ, որը կազմում է ստացված և փոխանցված գործերի ընդհանուր թվի 39.1%-ը։

2026 թվականի հունիսի 30-ի դրությամբ՝ ՀՀ վարչական դատարանի վարույթում անավարտ է մնացել 18 663 վարչական գործ։

2025 թվականի 1-ին կիսամյակի ընթացքում դատարան մուտքագրվել է 12 221 վարչական գործ, 2026 թվականի 1-ին կիսամյակի ընթացքում դատարան մուտքագրվել է 13 220 վարչական գործ:
Ստացված վարչական գործերի թիվը 2025 թվականի 1-ին կիսամյակի համեմատ աճել է 8.18%:

Հիշեցնենք, որ ՀՀ վարչական դատարանում վարչական մասնագիտացում ունեցող դատավորները 24-ն են:

Նշված ձևաչափով վիճակագրական ամփոփումներ առաջիկայում կներկայացվեն նաև մյուս մասնագիտացման դատարանների վերաբերյալ։