Ամփոփվել են դատարանների 2026 թվականի 1-ին կիսամյակի գործունեության վերաբերյալ հաշվետվությունները. Հակակոռուպցիոն ոլորտ
2026 թվականի 1-ին կիսամյակին արձանագրվել է գործերի հետևյալ շարժը։
2026 թվականի 1-ին կիսամյակի ընթացքում դատարան մուտքագրվել է 192 հակակոռուպցիոն քաղաքացիական գործ, նախորդ հաշվետու ժամանակահատվածից փոխանցվել է 340 քաղաքացիական գործ։
Հաշվետու տարում ավարտվել է 161 հակակոռուպցիոն քաղաքացիական գործ, որը կազմում է ստացված և փոխանցված գործերի ընդհանուր թվի 30.2%-ը։
2026 թվականի հունիսի 30-ի դրությամբ ՀՀ հակակոռուպցիոն դատարանի վարույթում անավարտ է մնացել 371 հակակոռուպցիոն քաղաքացիական գործ։
2025 թվականի 1-ին կիսամյակի ընթացքում դատարան մուտքագրվել է 222 հակակոռուպցիոն քաղաքացիական գործ, 2026 թվականի 1-ին կիսամյակի ընթացքում դատարան մուտքագրվել է 192 հակակոռուպցիոն քաղաքացիական գործ: Ստացված հակակոռուպցիոն քաղաքացիական գործերի թիվը 2025 թվականի 1-ին կիսամյակի համեմատ նվազել է 13.5 %-ով։
ՀՀ հակակոռուպցիոն դատարանում 2026 թվականի 1-ին կիսամյակի ընթացքում դատարան է մուտքագրվել 198 կոռուպցիոն հանցագործությունների վերաբերյալ քրեական գործ, նախորդ հաշվետու ժամանակահատվածից փոխանցվել է՝ 661-ը:
Հաշվետու տարում ավարտվել է 105 կոռուպցիոն հանցագործությունների վերաբերյալ քրեական գործ, որը կազմում է ստացված և փոխանցված գործերի ընդհանուր թվի 12.2 տոկոսը։
2026 թվականի հունիսի 30-ի դրությամբ ՀՀ հակակոռուպցիոն դատարանի վարույթում անավարտ է մնացել 754 կոռուպցիոն հանցագործությունների վերաբերյալ քրեական գործ։
2025 թվականի 1-ին կիսամյակի ընթացքում դատարան մուտքագրվել է 162 կոռուպցիոն հանցագործությունների վերաբերյալ քրեական գործ, 2026 թվականի 1-ին կիսամյակի ընթացքում դատարան է մուտքագրվել 198 կոռուպցիոն հանցագործությունների վերաբերյալ քրեական գործ։ Ստացված քրեական գործերի թիվը 2025 թվականի 1-ին կիսամյակի համեմատ աճել է 22.2 %-ով։
ՀՀ հակակոռուպցիոն դատարանում 2026 թվականի 1-ին կիսամյակի ընթացքում դատարան է մուտքագրվել 2092 մինչդատական վարույթի դատական երաշխիքների, դատական ակտերի և դատական հանձնարարությունների կատարման հետ կապված միջնորդություն, նախորդ հաշվետու ժամանակահատվածից փոխանցվել է՝ 41-ը:
Հաշվետու տարում ավարտվել է 2092 մինչդատական վարույթի դատական երաշխիքների, դատական ակտերի և դատական հանձնարարությունների կատարման հետ կապված միջնորդություն, որը կազմում է ստացված և փոխանցված գործերի ընդհանուր թվի 98 տոկոսը։
2026 թվականի հունիսի 30-ի դրությամբ ՀՀ առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանների վարույթում անավարտ է մնացել 41 մինչդատական վարույթի դատական երաշխիքների, դատական ակտերի և դատական հանձնարարությունների կատարման հետ կապված միջնորդություն ։
2025 թվականի 1-ին կիսամյակի ընթացքում դատարան մուտքագրվել է 1655 մինչդատական վարույթի դատական երաշխիքների, դատական ակտերի և դատական հանձնարարությունների կատարման հետ կապված միջնորդություն, 2026 թվականի 1-ին կիսամյակի ընթացքում դատարան է մուտքագրվել 2092 մինչդատական վարույթի դատական երաշխիքների, դատական ակտերի և դատական հանձնարարությունների կատարման հետ կապված միջնորդություն։ Ստացված միջնորդությունների թիվը 2025 թվականի 1-ին կիսամյակի համեմատ աճել է 26.4 %-ով։
Հիշեցնենք, որ ՀՀ հակակոռուպցիոն դատարանում քաղաքացիական մասնագիտացում ունեցող դատավորները 5-ն են, կոռուպցիոն հանցագործությունների վերաբերյալ վարույթներով մասնագիտացում ունեցող դատավորները 11-ն են: