Հայաստանի Հանրապետության զինանշան
Հայաստանի Հանրապետության Դատական իշխանություն

Դատական կարգադրիչների ծառայությունը

Դատական կարգադրիչների ծառայությունը պետական ծառայության տեսակ է, որը ստեղծվել է 2008 թվականին Դատական դեպարտամենտի կազմում՝ որպես առանձնացված ստորաբաժանում:
Ծառայության հիմնական գործառույթներն են՝ Բարձրագույն դատական խորհրդի կամ դատարանների վարչական շենքերում ապահովելու Բարձրագույն դատական խորհրդի անդամների, դատավորների, դատավարության մասնակիցների, քաղաքացիական, դատական ծառայողների և այլ անձանց կյանքի, առողջության և արժանապատվության, իրավունքների ու ազատությունների պաշտպանությունը հանցավոր և հակաիրավական այլ ոտնձգություններից, վարչական շենքերում հասարակական կարգի պահպանումը, կցված գույքի, ինչպես նաև վարչական շենքերի և դրանց սպասարկման տարածքների պահպանությունը:
Այն գործում է Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում։
Դատական կարգադրիչների ծառայության ընդհանուր վերահսկողությունն իրականացնում է Դատական դեպարտամենտի ղեկավարը, իսկ ծառայության անմիջական ղեկավարումը՝ ծառայության պետը։