ԲԴԽ-97-Ո-105 Ո Ր Ո Շ ՈՒ Մ ՍՈՆԱ ԽԱՉԱՏՐՅԱՆԻՆ ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻ ՑՈՒՑԱԿԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱՑՄԱՆ ԲԱԺՆԻՑ ՀԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Քննարկելով դատավորների թեկնածուների ցուցակի վարչական մասնագիտացման բաժնից անձին հանելու հարցը, հիմք ընդունելով Բարձրագույն դատական խորհրդի 2026 թվականի հոկտեմբերի 26-ի թիվ ԲԴԽ-96-Ո-104 որոշումը և ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 94-րդ հոդվածի 1-ին մասով, 113-րդ հոդվածի 2-րդ մասի 11-րդ կետով և 5-րդ մասով, 115-րդ հոդվածի 4-րդ մասով` Բարձրագույն դատական խորհուրդը
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Է
1. Սոնա Խաչատրյանին հանել դատավորների թեկնածուների ցուցակի վարչական մասնագիտացման բաժնից:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:
ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ
ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀ
Ա. ԱԹԱԲԵԿՅԱՆ
2026թ. հոկտեմբերի 27
ք. Երևան