Հայաստանի Հանրապետության զինանշան
Հայաստանի Հանրապետության Դատական իշխանություն
Ընթացիկ որոշումներ

ԲԴԽ-89-Ո-97 Ո Ր Ո Շ ՈՒ Մ ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻ ՑՈՒՑԱԿԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱՑՄԱՆ ԲԱԺՆԻ ԹԵԿՆԱԾՈՒ ՊԵՏՐՈՍ ՎԱՐԴԱՆՅԱՆԻՆ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆ ՉՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

          Քննարկելով Վարչական դատարանի դատավորի պաշտոնի թափուր տեղի առկայությունն ու այն համալրելու վերաբերյալ հարցը, հիմք ընդունելով թեկնածուի անձնական գործում առկա տվյալները, մասնավորապես Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կողմից տրամադրված 490-12-2022 բարեվարքության եզրակացությամբ արձանագրված մտահոգությունները, դրանք թեկնածուի վերաբերյալ մյուս փաստական տվյալների հետ համադրության արդյունքում հաղթահարելու անհնարինությունը և ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 94-րդ հոդվածի 1-ին մասով, 115-րդ հոդվածի 4-րդ մասով՝ Բարձրագույն դատական խորհուրդը

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ  Է

 

           1. Դատավորների թեկնածուների ցուցակի վարչական մասնագիտացման բաժնի թեկնածու Պետրոս Վարդանյանին Վարչական դատարանի դատավորի պաշտոնի թափուր տեղում Հանրապետության նախագահի նշանակմանը ներկայացնելու նպատակով առաջարկություն չներկայացնել:

         2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

 

ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ

    ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀ

              

                                    Ա. ԱԹԱԲԵԿՅԱՆ

    

  2026թ. հոկտեմբերի 12

                          ք. Երևան