Հայաստանի Հանրապետության զինանշան
Հայաստանի Հանրապետության Դատական իշխանություն

ԲԴԽ-85-Ո-89 Ո Ր Ո Շ ՈՒ Մ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 30-Ի ԹԻՎ ԲԴԽ-65-Ո-172 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 94-րդ հոդվածի 1-ին մասով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով՝ Բարձրագույն դատական խորհուրդը

Ո Ր Ո Շ ՈՒ Մ  Է

 

1. Բարձրագույն դատական խորհրդի 2022 թվականի հունիսի 30-ի «Բարձրագույն դատական խորհրդի նախագահի, Բարձրագույն դատական խորհրդի անդամի, Բարձրագույն դատական խորհրդի աշխատակազմ՝ Դատական դեպարտամենտի կենտրոնական մարմնի և առանձնացված ստորաբաժանումների պաշտոնական գրությունների ձևաթղթերը և ելքի համարակալումները, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի աշխատակազմ՝ Դատական դեպարտամենտի կենտրոնական մարմնի և առանձնացված ստորաբաժանումների կնիքների և դրոշմակնիքների նկարագրությունը սահմանելու մասին» թիվ ԲԴԽ-65-Ո-172 որոշման (այսուհետ՝ Որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները.

1)   Որոշման Հավելված 1-ի Ձև 6-ը, Ձև 26-ը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն Հավելվածի,

2)  Որոշման Հավելված 2-ի 1-ին կետի «Cot SJC-1 և ПВСС-1» բառերը փոխարինել «SJC-1 և ВСС-1» բառերով,

3)  Որոշման Հավելված 2-ի 2-րդ կետի «MotSJC-2 և ПВСС-2» բառերը փոխարինել «SJC-2 և ВСС-2» բառերով,

4)  Որոշման Հավելված 2-ի 4-րդ կետի «HotJDOttSJC-1 և РАСДВСС-1» բառերը փոխարինել «JD-1  և СД-1» բառերով,

5)  Որոշման Հավելված 2-ի 5-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ՝ հետևյալ բովանդակությամբ.

«5. Դատական դեպարտամենտի ղեկավարի առաջին տեղակալ՝ ԴԴ-2, Դատական դեպարտամենտի ղեկավարի տեղակալ՝ ԴԴ-3-***, որտեղ աստղանիշների փոխարեն նշվում են Դատական դեպարտամենտի ղեկավարի համապատասխան տեղակալի անվան, ազգանվան և հայրանվան սկզբնատառերը տվյալ համարակալումները դրվում են Հավելված 1-ի Ձև 7-ով հաստատված ձևաթղթի վրա, իսկ անգլերեն և ռուսերեն փաստաթղթերի դեպքում, համապատասխանաբար՝ JD-2, JD-3 … և СД-2, СД-3 … համարակալումները դրվում են Հավելված 1-ի Ձև 8-ով հաստատված ձևաթղթի վրա, » :

  2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

 

ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ

        ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀ

                                               Ա. ԱԹԱԲԵԿՅԱՆ

      

2026թ. հոկտեմբերի 5

                        ք. Երևան