Հայաստանի Հանրապետության զինանշան
Հայաստանի Հանրապետության Դատական իշխանություն
Ընթացիկ որոշումներ

ԲԴԽ-77-Ո-74 Ո Ր Ո Շ ՈՒ Մ ՎԻԳԵՆ ՎԼԱԴԻՄԻՐԻ ՔՈՉԱՐՅԱՆԻ՝ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱԼԱՏԻ ԴԱՏԱՎՈՐԻ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԴԱԴԱՐԱԾ ՀԱՄԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավոր Վիգեն Վլադիմիրի Քոչարյանի կողմից 2026 թվականի սեպտեմբերի 3-ին ներկայացված հրաժարականի վերաբերյալ դիմումը և ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 89-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետով, 160-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով և 2-րդ մասով, 94-րդ հոդվածի 1-ին մասով` Բարձրագույն դատական խորհուրդը

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ  Է

          1. 2026 թվականի սեպտեմբերի 7-ից Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավոր Վիգեն Վլադիմիրի Քոչարյանի լիազորությունները համարել դադարած:

     

  

 

   ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ

       ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀ                                                 

 

                                                                                               Ա. ԱԹԱԲԵԿՅԱՆ

         

                                                                                               

 

           2026թ. սեպտեմբերի 7

                     ք. Երևան