ԲԴԽ-72-Ո-67 Ո Ր Ո Շ ՈՒ Մ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԱՏԱՎՈՐ ՍԱՄՎԵԼ ՅՈՒԶԲԱՇՅԱՆԻՆ ԲԱՇԽՎԵԼԻՔ
Քննարկելով Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Սամվել Յուզբաշյանի աշխատանքային ծանրաբեռնվածության վերաբերյալ գրությունը, նույն դատարանի նախագահի համաձայնությունը և ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 42-րդ հոդվածի 2-րդ մասով, 94-րդ հոդվածի 1-ին մասով` Բարձրագույն դատական խորհուրդը
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Է
1. Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Սամվել Յուզբաշյանին բաշխվելիք գործերի համար, բացառությամբ մինչդատական վարույթի դատական երաշխիքների վարույթների, 2026 թվականի օգոստոսի 17-ից նոյեմբերի 17-ը ներառյալ՝ սահմանել 25% առանձին տոկոսաչափ:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:
ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ
ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀ Ա. ԱԹԱԲԵԿՅԱՆ
2026թ. օգոստոսի 14
ք. Երևան