Հայաստանի Հանրապետության զինանշան
Հայաստանի Հանրապետության Դատական իշխանություն
Նորմատիվ որոշումներ

ԲԴԽ-71-Ն-15     Ո Ր Ո Շ ՈՒ Մ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 9-Ի ԹԻՎ ԲԴԽ-23-Ն-1 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 94-րդ հոդվածի 1-ին մասով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով՝ Բարձրագույն դատական խորհուրդը 

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ  Է

 

1.      Հայաստանի Հանրապետության բարձրագույն դատական խորհրդի 2018 թվականի հուլիսի 9-ի ««Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքով չսահմանված Հայաստանի Հանրապետության առաջին ատյանի դատարանների նստավայրերը, նստավայրերի սպասարկման տարածքները սահմանելու, դատավորների՝ ըստ նստավայրերի և մասնագիտացման բաշխումն ու թվակազմը հաստատելու մասին» թիվ ԲԴԽ-23-Ն-1 որոշման (այսուհետ՝ Որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը.

1) Որոշման 1-ին հավելվածի 6-րդ աղյուսակի «(Քրեական մասնագիտացում)» բաժնի  8-րդ կետը ճանաչել ուժը կորցրած,

2) Որոշման 1-ին հավելվածի 6-րդ աղյուսակի «Ընդհանուրը՝» տողի «15» թիվը փոխարինել «14» թվով,

3) Որոշման 1-ին հավելվածի 13-րդ աղյուսակի «(Քրեական մասնագիտացում)» բաժնի 5-րդ կետի «Մասնագիտացում» սյունակի «Քրեական» բառից հետո լրացնել «/Մասնավոր մեղադրանքով վարույթներ/» բառերը,

4) Որոշման 1-ին հավելվածի 13-րդ աղյուսակի «(Քրեական մասնագիտացում)» բաժնի 6-րդ կետի «Դատավոր» սյունակի «/գործուղված Արարատի և Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան/» բառերը հանել:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

    ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ

        ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀ

                                                                                                     Ա. ԱԹԱԲԵԿՅԱՆ

             2026թ. օգոստոսի 10

                     ք. Երևան