Հայաստանի Հանրապետության զինանշան
Հայաստանի Հանրապետության Դատական իշխանություն
Ընթացիկ որոշումներ

ԲԴԽ-70-Ո-64 Ո Ր Ո Շ ՈՒ Մ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԱՏԱՎՈՐ ՄՈՒՇԵՂ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆ

Հիմք ընդունելով Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մուշեղ Պապիկի Հարությունյանի 65 տարին 2026 թվականի հուլիսի 29-ին լրանալու հանգամանքը և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 166-րդ հոդվածի 8-րդ մասով, «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 89-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետով, 160-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով, 160-րդ հոդվածի 3-րդ մասով և 94-րդ հոդվածի 1-ին մասով` Բարձրագույն դատական խորհուրդը

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ  Է

1. Պաշտոնավարման տարիքը լրանալու կապակցությամբ՝ 2026 թվականի հուլիսի 29-ից Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մուշեղ Պապիկի Հարությունյանի լիազորությունները համարել դադարած:

 

 

 

   ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ

     ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀԻ

         ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՏԱՐՈՂ

                                                                                                               Է. ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

 

               2026թ. հուլիսի 27

                    ք. Երևան