29 ապրիլի 2019

ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ՉԵԽԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆՆԵՐԻՑ ԿԱԶՄՎԱԾ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆԸ

Այսօր՝ ապրիլի 29-ին, Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Գ. Հարությունյանն ընդունեց պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Չեխիայի խորհրդարանի Պատգամավորների պալատի սահմանադրական և իրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Մարեկ Բենդայի գլխավորած պատվիրակությանը։

Ողջունելով հյուրերին՝ Խորհրդի նախագահը մանրամասն ներկայացրեց Բարձրագույն դատական խորհրդի ձևավորման, դատավորների նշանակման ընթացակարգերը, դատավորներին կարգապահական պատասխանատվության ենթարկելու մեխանիզմները, ինչպես նաև դատական համակարգում նախատեսված համալիր բարեփոխումները։ Խորհրդի նախագահն անդրադարձավ հյուրերին հետաքրքրող մի շարք այլ հարցերի ևս։

Չեխական պատվիրակության ղեկավար Մարեկ Բենդան շնորհակալություն հայտնեց ջերմ ընդունելության և հետաքրքիր հանդիպման համար։


Բարձրագույն դատական խորհրդի մամուլի և հասարակայնության հետ կապերի ծառայություն

  •  

    Վերադառնալ