21 դեկտեմբերի 2018

ԿԱՅԱՑԵԼ Է ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՆԻՍՏԸ

2018 թվականի դեկտեմբերի 21-ին տեղի ունեցավ Բարձրագույն դատական խորհրդի նիստը, որի ընթացքում Խորհուրդը, հանդես գալով որպես դատարան, քննեց Դատավորների ընդհանուր ժողովի Կարգապահական հարցերի հանձնաժողովի կողմից ներկայացված առաջին միջնորդությունը՝ դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ:

ՀՀ դատական օրենսգիրք սահմանադրական օրենքի 151-րդ հոդվածի համաձայն՝ վարույթի նյութերի հետազոտումից և նիստին մասնակցող անձանց ամփոփիչ ելույթները լսելուց հետո Խորհուրդը հարցի քննությունն հայտարարեց ավարտված և հեռացավ որոշում կայացնելու:

Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի լուծման վերաբերյալ որոշումը Բարձրագույն դատական խորհուրդը կհրապարակի 2019 թվականի հունվարի 11-ին:

 

Վերադառնալ