19 դեկտեմբերի 2018

ԸՆՏՐՎԵԼ ԵՆ ՎԱՐՉԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱՑՄԱՆ ԴԱՏԱՎՈՐԻ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԸ

Բարձրագույն դատական խորհուրդը, ՀՀ դատական օրենսգիրք սահմանադրական օրենքի 102-րդ և 108-րդ հոդվածների պահանջներին համապատասխան, դեկտեմբերի 19-ին անցկացրեց վարչական մասնագիտացման դատավորների թեկնածուների հավակնորդների հարցազրույցի փուլը, որում ներգրավված էր նաև Բարձրագույն դատական խորհրդի կողմից օրենքով սահմանված կարգով ընտրված հոգեբան:

Հարցազրույցի փուլին մասնակցում էին 9 հավակնորդներ, որոնցից 8-ն առավելագույն հանրագումարային միավոր էին հավաքել գրավոր քննության արդյունքներով, իսկ 1-ը հանդիսանում էր իրավաբան-գիտնական:

Յուրաքանչյուր հավակնորդի հետ տեղի ունեցած հարցազրույցի ավարտից հետո Բարձրագույն դատական խորհրդի անդամներն իրականացրեցին հարցազրույցի արդյունքների ամփոփիչ քննարկում, որին հաջորդեց փակ-գաղտնի քվեարկությունը:

Վարչական մասնագիտացման բաժնի համար քվեարկության արդյունքներով անցած են համարվում Բարձրագույն դատական խորհրդի անդամների ընդհանուր թվի ձայների առնվազն կեսից ավելի /կողմ/ ձայներ ստացած հավակնորդները:

ՀՀ դատական օրենսգիրք սահմանադրական օրենքի 109-րդ հոդվածի համաձայն՝ Խորհրդի փակ գաղտնի քվեարկության արդյունքում վարչական մասնագիտացման դատավորների թեկնածուների 9 հավակնորդներից անհրաժեշտ ձայներ ստացան 2-ը.

Առաքելյան Ելենա Վարդգեսի

Ներսիսյան Արմեն Գոգոլի

 

Վերադառնալ