16 սեպտեմբերի 2019

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Սույն թվականի սեպտեմբերի 18-ին, ժամը 18:30-ին Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Աջափնյակ նստավայրում (հասցեն՝ ք. Երևան, Նազարբեկյան թաղամաս 40) տեղի կունենա Բարձրագույն դատական խորհրդի հանդիպումը Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորների հետ:

Կքննարկվեն դատական իշխանության առաջնահերթ խնդիրները, ոլորտային մի շարք այլ հարցեր:

Հանդիպումը բաց է Զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչների համար:


Բարձրագույն դատական խորհրդի աշխատակազմի մամուլի և հասարակայնության հետ կապերի ծառայություն

 

Վերադառնալ