12 ապրիլի 2019

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՅՑԸ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր այցելեց Բարձրագույն դատական խորհուրդ։

Հանդիպմանը Խորհրդի նախագահ Գագիկ Հարությունյանը, ողջունելով ներկաներին, շնորհակալություն հայտնեց Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին այցի համար։

Իր խոսքում նա ամփոփ ներկայացրեց Բարձրագույն դատական խորհրդի գործունեության մեկ տարվա ընթացքում ոչ միայն կատարված աշխատանքները, այլև արդյունավետ արդարադատության ռազմավարական բնույթի ծրագրային առաջնահերթությունները, որոնց կատարումն արդեն իսկ նախաձեռնվել է ու ընթացքի մեջ է:

Խորհուրդն իր գործունեության առաջին իսկ օրերից հետամուտ է եղել իրացնելու Սահամանդրությամբ իրեն վերապահված լիազորությունները՝ նպատակ ունենալով սկիզբ դնել արդարադատության իրականացման նոր մշակույթի՝ առավել թափանցիկ, հաշվետվողական, ապակենտրոնացված և արդյունավետ։

Բարձրագույն դատական խորհրդի մամուլի և հասարակայնության հետ կապերի ծառայություն

  •  

    Վերադառնալ