ԱՐՍԵՆ ԱՐՏՈՒՇԻ ԲԱԲԱՅԱՆ

Ծնվել է 1968 թվականին Երևան քաղաքում։

1986 թվականից մինչև 1988 թվականը ծառայել է ԽՍՀՄ Զինված ուժերում։

1993 թվականին ավարտել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետը։

1994 թվականից աշխատել է Երևանի կայազորի զինվորական դատախազության քննիչ, 1997 թվականից՝ ավագ քննիչ։

1999 թվականին նշանակվել է ՀՀ Զինվորական դատախազության ՀԿԳ քննիչ։

2005 թվականից մինչև 2007 թվականն աշխատել է ՀՀ Զինվորական կենտրոնական դատախազության դատարաններում քրեական գործերով մեղադրանքի պաշտպանության, պատիժների և հարկադրանքի այլ միջոցների կիրառման նկատմամբ հսկողություն իրականացնող բաժնի դատախազ։

2007 թվականին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր:

ՀՀ ԱԺ կողմից 2017 թվականի դեկտեմբերի 21-ի թիվ ՀՕ-34-Ն օրենքի համաձայն շարունակել է պաշտոնավարել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավորի պաշտոնում:

2018 թվականի օգոստոսի 10-ին ՀՀ նախագահի հրամանագրով նշանակվել է Սնանկության դատարանի դատավոր:

2019 թվականի հուլիսի 11-ին ՀՀ դատավորների ընդհանուր ժողովի կողմից ընդգրկվել է Կարգապահական հարցերի հանձնաժողովի կազմում:

 

Վերադառնալ