ՍԱՄՎԵԼ ԿՈՍՏՅԱՅԻ ՄԱՐԴԱՆՅԱՆ

Ծնվել է 1961 թվականին, ՀՀ Տավուշի մարզի Բերդ քաղաքում:

1982 թվականին ավարտել է Երևանի ժողովրդական տնտեսության ինստիտուտի պլանա-տնտեսագիտական ֆակուլտետը` ստանալով տնտեսագետի որակավորում:

1982 թվականից մինչև 1983 թվականը ծառայել է Խորհրդային բանակում:

1994 թվականին ավարտել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետը` ստանալով իրավաբանի որակավորում:

1984 թվականից մինչև 1996 թվականը ծառայել է ՀՀ ոստիկանության Տավուշի բաժնում` զբաղեցնելով տեսուչի, ԲԽՍՍ-ի օպերլիազորի, բաժնի պետի տեղակալի պաշտոններ։

Մասնակցել է հայ-ադրբեջանական սահմանում ծավալված մարտական գործողություններին:

1996 թվականին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ նախկին Կրասնոսելսկի շրջանի ժողդատարանի դատավոր:

1999 թվականին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ Տավուշի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր:

2001 թվականին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր:

1999 թվականից մինչև 2004 թվականը եղել է ՀՀ Արդարադատության խորհրդի անդամ։

2004 թվականին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ Տավուշի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի նախագահ, այժմ նույն դատարանում պաշտոնավարում է որպես դատավոր:

Ունի ոստիկանության փոխգնդապետի կոչում:

ՀՀ ոստիկանապետի կողմից պարգևատրվել է մարտական զենքով /«Մակարով» տեսակի ատրճանակով/:

ՀՀ դատարանների նախագահների խորհրդի կողմից պարգևատրվել է ոսկե ժամացույցով և պատվոգրով:

ՀՀ դատավորների միության կողմից պարգևատրվել է պատվոգրով:

2016 թվականին ՀՀ Նախագահի հրամանագրով Հայաստանի Հանրապետության Անկախության 25-ամյակի առթիվ պարգևատրվել է <<Մխիթար Գոշ>> մեդալով՝ իրավակարգի և օրինականության ամրապնդման գործում ներդրված ավանդի համար:

Ամուսնացած է, ունի երկու երեխա, մեկ թոռ:

 

Վերադառնալ