ՌԱՖԻԿ ԳԵՐԱՍԻՄԻ ՄԵԼՔՈՆՅԱՆ

Ծնվել է 1968 թվականին Գեղարքունիքի մարզի Վերին Գետաշեն գյուղում:

1986 թվականից մինչև 1988 թվականը ծառայել է Խորհրդային բանակում:

1994 թվականին ավարտել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետը:

1996 թվականից մինչև 1999 թվականն աշխատել է ՀՀ Գերագույն դատարանում՝ որպես դատական կարգադրիչ:

1999 թվականից մինչև 2005 թվականն աշխատել է ՀՀ Քրեական և զինվորական գործերով վերաքննիչ դատարանում՝ որպես դատավորի օգնական:

2005 թվականից մինչև 2006 թվականը հանդիսացել է ՀՀ Գլխավոր դատախազության գիտաուսումնական կենտրոնի գիտական աշխատող:

2006 թվականից առ այսօր աշխատում է Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր:

 

Վերադառնալ