ՎԻԳԵՆ ՎԼԱԴԻՄԻՐԻ ՔՈՉԱՐՅԱՆ
Բարձրագույն դատական խորհրդի գիտնական-անդամ,

Իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ


Ծնվել է 1972 թվականին:

1988-1993 թթ. սովորել և գերազանցության դիպլոմով ավարտել է Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետը:

1996 թվականին Սանկտ Պետերբուրգի պետական համալսարանում շնորհվել է իրավաբանական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան:

1996 - 2006 թթ. հանդիսացել է ԵՊՀ Սահմանադրական և միջազգային իրավունքի դասախոս, դոցենտ:

1998-2008 թթ. հանդիսացել է Հայաստանի Հանրապետության իրավաբանների միության գործադիր տնօրեն:

1999 թվականին ԱՄՆ Կալիֆորնիայի Բերկլիի համալսարանում մասնակցել է Երիտասարդ դասախոսների վերապատրաստման ծրագրին:

1999 - 2003 թթ. հանդիսացել է ՀՀ Նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի անդամ:

2001 թվականին Քեմբրիջի համալսարանում եղել է որպես հրավիրված հետազոտող:

2001 - 2015 թթ. եղել է Ռասիզմի և անհանդուրժողականության դեմ պայքարի եվրոպական հանձնաժողովի (Եվրոպայի խորհուրդ) Հայաստանը ներկայացնող անդամ:

2004-2008 թթ. հանդիսացել է Ազգային փոքրամասնությունների պաշտպանության շրջանակային եվրոպական կոնվենցիայի Խորհրդատվական կոմիտեի հանձնաժողովի (Եվրոպայի խորհուրդ) Հայաստանը ներկայացնող անդամ:

2006-2014 թթ. եղել է Երևանի պետական համալսարանի Եվրոպական և միջազգային իրավունքի ամբիոնի հիմնադիր վարիչը:

2015-2019 թթ. աշխատել է որպես ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ:

2019 թ. հունիսին Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի կողմից ընտրվել է Բարձրագույն դատական խորհրդի անդամ:

 

Վերադառնալ