Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
Դատավորների թեկնածուների ցուցակի արտահերթ համալրման նպատակով անցկացվող որակավորման գրավոր քննության ժամանակի և վայրի մասին

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 101-րդ հոդվածի 1-ին մասը` տեղեկացվում է, որ դատավորների թեկնածուների ցուցակի քաղաքացիական, քրեական և վարչական մասնագիտացման բաժինների արտահերթ համալրման նպատակով անցկացվելիք որակավորման գրավոր քննությունները տեղի են ունենալու 2019 թվականի ապրիլի 25-ին` ժամը 10:00-ին (քաղաքացիական մասնագիտացում) և 26-ին` ժամը 10:00-ին (քրեական և վարչական մասնագիտացում)` ՀՀ փաստաբանական դպրոցի վարչական շենքում (հասցեն` ք. Երևան, Զաքյան 7-3):

«Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 102-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն` որակավորման գրավոր քննությանը և հարցազրույցին, բացառությամբ Բարձրագույն դատական խորհրդի անդամների միջև հարցազրույցի արդյունքների ամփոփիչ քննարկմանը, կարող են ներկա լինել և դրանց ընթացքին հետևել իրավունքի բնագավառում գործունեություն իրականացնող հասարակական կազմակերպությունների մինչև երեք ներկայացուցիչ՝ ըստ դիմումների ներկայացման ժամանակագրական առաջնահերթության, յուրաքանչյուր հասարակական կազմակերպությունից՝ մեկ ներկայացուցիչ:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ որակավորման գրավոր քննությունները տեղի են ունենալու սույն թվականի ապրիլի 25-ին և 26-ին, ուստի առաջարկվում է մինչև սույն թվականի ապրիլի 21-ը համապատասխան հայտ ներկայացնել Բարձրագույն դատական խորհուրդ (Խորհրդի աշխատակազմի գրասենյակը գտնվում է ք. Երևան, Վազգեն Սարգսյան 5 հասցեում):

 

ԱՐՏԱՀԵՐԹ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ԳՐԱՎՈՐ ՔՆՆՈՒԹՅԱՆ ՆՄՈՒՇ-ՕՐԻՆԱԿՆԵՐ

arrowՎարչական նյութական իրավունք
arrowՎարչական դատավարություն
arrowՔաղաքացիական նյութական իրավունք
arrowՔաղաքացիական դատավարություն
arrowՔրեական նյութական իրավունք
arrowՔրեական դատավարություն

 

ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻՆ ԵՎ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻՆ
ԱՌՆՉՎՈՂ ՀԱՐՑԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

 

Վերադառնալ