Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
Դատավորների թեկնածուների ցուցակի համալրման նպատակով որակավորման ստուգում անցկացնելու մասին

Հիմք ընդունելով ՀՀ բարձրագույն դատական խորհրդի 23.08.2018թ. ԲԴԽ-34-Ո-89 որոշումը` դատավորների թեկնածությունների ցուցակի քաղաքացիական մասնագիտացմամբ բաժինը` քսանութ, քրեական մասնագիտացմամբ բաժինը` տասնինը, վարչական մասնագիտացմամբ բաժինը` երկու թեկնածուներով համալրելու անհրաժեշտության մասին` հայտարարվում է դատավորների թեկնածությունների ցուցակի համապատասխան մասնագիտացմամբ բաժինների համալրման նպատակով որակավորման ստուգում անցկացնելու մասին:

«Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 97-րդ հոդվածի 1-ին մասի 1-3-րդ, 5-րդ և 6-րդ կետերով նախատեսված պահանջներին բավարարող անձինք կարող են հայտերը ներկայացնել ՀՀ դատական դեպարտամենտ /հասցեն` ք. Երևան, Վ. Սարգսյան 5, 5-րդ հարկ, 53 սենյակ, հեռ. 010 511 778, 010 511 760/` մինչև 2018 թվականի սեպտեմբերի 30-ը ներառյալ:

Հավակնորդները պարտավոր են ներկայացնել «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 98-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հայտը, ինչպես նաև նույն հոդվածի 2-րդ մասի 1-6-րդ և 8-14-րդ կետերով նախատեսված փաստաթղթերը: Օրենքով սահմանված դեպքերում անհրաժեշտ է ներկայացնել նաև «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 106-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված փաստաթղթերը:

«Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 99-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` Դատական դեպարտամենտը որոշմամբ մերժում է հայտի ընդունումը, եթե այն ներկայացվել է սույն օրենսգրքով սահմանված ժամկետի խախտմամբ կամ չի բավարարում սույն օրենսգրքով նախատեսված պահանջները: Ներկայացված փաստաթղթերը վերադարձվում են հավակնորդին երեք աշխատանքային օրվա ընթացքում: Եթե հայտն ընդունելը մերժելու հիմքն իր մեջ պարունակում է հանցագործության հատկանիշներ, ապա Դատական դեպարտամենտն այդ մասին հաղորդում է ներկայացնում իրավասու մարմին: Հայտի ընդունումը մերժելու մասին որոշումը կարող է բողոքարկվել «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 99-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված կարգով:

 

Հիշեցում`

«Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 20-րդ հոդվածի 38.1-կետով սահմանված պետական տուրքի վճարումը կատարել հետևյալ հաշվեհամարին`

Հ/Հ` 900005163671
Բանկ` ՀՀ ֆինանսների նախարարության գործառնական վարչություն.
Ստացող` ՀՀ պետական բյուջե.
Նպատակը` «Դատավորների թեկնածությունների ցուցակի համալրման որակավորման քննության համար»:

 

Վերադառնալ