Home Contacts
Armenian Version English Version


Աջափնյակ և Դավթաշեն համայնքների ընդհանուր իրավասության դատարան

Վարդան Ալբերտի Աբրահամյան

Ծնվել է 1957 թվականին Գյումրի քաղաքում։

1974 թվականից մինչև 1978 թվականը սովորել է Հայաստանի պետական ֆիզիկական կուլտուրայի ինստիտուտում։

1985 թվականից մինչև 1990 թվականը սովորել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետում։

1975 թվականից մինչև 1981 թվականն աշխատել է սպորտի բնագավառում։

1982 թվականից մինչև 1996 թվականն աշխատել է ՀՀ ՆԳՆ համակարգում՝ տարբեր ղեկավար պաշտոններում։

1996 թվականից մինչև 1999 թվականն աշխատել է  Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն համայնքների առաջին ատյանի դատարանի դատավոր։

1999 թվականից մինչև 2008 թվականն աշխատել է Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն համայնքների առաջին ատյանի դատարանի նախագահի պաշտոնում։

2008 թվականի հունվարից մինչև 2009 թվականը զբաղեցրել է Երևանի քրեական դատարանի նախագահի պաշտոնը:
 
2009 թվականի փետրվարի 27-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն համայնքների ընդհանուր իրավասության դատարանի նախագահ:

 

Անի Ռաֆիկի Մխիթարյան

Ծնվել է 1971 թվականին Գյումրի քաղաքում։ 

1989 թվականից մինչև 1994 թվականը սովորել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետում։

1996 թվականից մինչև 2005 թվականն աշխատել է ՀՀ Սահմանադրական դատարանում՝ որպես առաջատար մասնագետ, այնուհետև՝ վարչության պետի տեղակալ։

2005 թվականից մինչև 2008 թվականն աշխատել է  Լոռու մարզի առաջին ատյանի դատարանի դատավոր։

2008 թվականից մինչև 2009 թվականն աշխատել է Հյուսիսային քաղաքացիական դատարանի դատավոր: 

2009 թվականի փետրվարի 27-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն համայնքների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր:

 

Մարգարիտա Մելիքսեթի Հարթենյան

Ծնվել է 1979 թվականին Երևան քաղաքում:

1999 թվականին ավարտել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետը: 

2001 թվականին ավարտել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետի մագիստրատուրան:

2004 թվականից մինչև 2005 թվականն աշխատել է ՀՀ Տնտեսական դատարանի նախագահի օգնական:

2005 թվականին հանդիսացել է ՀՀ Վճռաբեկ դատարանի աշխատակազմում՝ Դատարանների նախագահների խորհրդի քարտուղար:

2005 թվականից մինչև 2006 թվականն աշխատել է ՀՀ Վճռաբեկ դատարանի նախագահի խորհրդական:

2006 թվականին զբաղեցրել է ՀՀ Վճռաբեկ դատարանի աշխատակազմի դատական պրակտիկայի ամփոփման և դատական վիճակագրության վարչության պետի պաշտոնը:

2006 թվականի նոյեմբերից աշխատել է ՀՀ Արդարադատության խորհրդի քարտուղար:

2008 թվականի հունվարից առ այսօր աշխատում է Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն համայնքների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր:

 

Արթուր Վազգենի Սմբատյան

Ծնվել է 1955 թվականին Եղեգնաձոր քաղաքում։ 

1974 թվականից մինչև 1979 թվականը սովորել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետում։

1979 թվականից մինչև 1983 թվականն աշխատել է նոտար ՀՍՍՀ Արդարադատության նախարարության Եղեգնաձորի շրջանի պետական նոտարական գրասենյակում։

1983 թվականից մինչև 1994 թվականն աշխատել է ՀՍՍՀ ՆԳ համակարգում։

1994 թվականից մինչև 1999 թվականն աշխատել է Եղեգնաձորի շրջանի ժողդատարանի դատավոր։

1999 թվականից մինչև 2000 թվականն աշխատել է Սյունիքի մարզի դատախազի ավագ օգնական։

2000 թվականից մինչև 2001 թվականն աշխատել է Վայոց Ձորի մարզի դատախազի օգնական։

2001 թվականից առ այսօր Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն համայնքների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր է։ 

 

Դավիթ Կիմի Բալայան

Ծնվել է 1975 թվականին Երևան քաղաքում։ 

1992 թվականից մինչև 1997 թվականը սովորել է Գրիգոր Զոհրապ համալսարանում, ստացել իրավագետի կոչում։

1997 թվականից մինչև 1999 թվականն աշխատել է ՀՀ Փաստաբանների միության անդամ։

1999 թվականից մինչև 2001 թվականն աշխատել է ՀՀ քրեական և զինվորական գործերով վերաքննիչ դատարանում՝ որպես դատավորի օգնական։

2001 թվականից մինչև 2005 թվականն աշխատել է Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի դատարանի դատավոր։

2005 թվականից առ այսօր Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն համայնքների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր է։

 

Վազգեն Ռուբենի Ռշտունի

Ծնվել է 1980 թվականին Երևան քաղաքում։

2000 թվականին ավարտել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետը։

2002 թվականին ավարտել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետի մագիստրատուրան։

2005 թվականին ավարտել է ՀՀ ԳԱԱ փիլիսոփայության, սոցիոլոգիայի և իրավունքի ինստիտուտի ասպիրանտուրան։

2004 թվականին աշխատել է ՀՀ Արտաքին գործերի նախարարության իրավաբանական վարչության ՀՀ միջազգային պայմանագրերի կատարման և ներպետական իրավունքների բաժնում՝ որպես իրավաբան։

2005 թվականին աշխատել է «Համահայկական երիտասարդական միջազգային կենտրոն» հիմնադրամում՝ որպես իրավաբան։

2005 թվականից մինչև 2006 թվականն աշխատել է ՀՀ Վճռաբեկ դատարանի աշխատակազմի իրավական փորձաքննությունների վարչությունում՝ որպես մասնագետ, այնուհետև՝ որպես ավագ մասնագետ։

2006 թվականից զբաղեցրել է ՀՀ Վճռաբեկ դատարանի աշխատակազմի իրավական
փորձաքննությունների վարչության պետի պաշտոնը։

2008 թվականից մինչև 2009 թվականն աշխատել է Երևանի քրեական դատարանի դատավոր: 

2009 թվականի փետրվարի 27-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն համայնքների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր:

Իրավաբանական գիտությունների թեկնածու է։

^ Դեպի վեր