Home Contacts
Armenian Version English Version


Վերաքննիչ քրեական դատարան

Տիգրան Վազգենի Սահակյան

Ծնվել է 1957 թվականին Երևան քաղաքում։

1987 թվականին ավարտել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետը։

1981 թվականից 1982 թվականն աշխատել է ՀՀ Գերագույն դատարանում՝ որպես ավագ տեսուչ:

1982 թվականից մինչև 1990 թվականն աշխատել է ՀՀ Գերագույն դատարանի պատասխանատու քարտուղարի պաշտոնում։

1990 թվականից մինչև 1991 թվականն աշխատել է ՀՀ Գերագույն դատարանի խորհրդատու։

1991 թվականին եղել է ՀՀ Գերագույն դատարանի ավագ խորհրդատու։

1991 թվականից մինչև 1996 թվականն աշխատել է Սպանդարյան շրջանի դատավոր։

1996 թվականից մինչև 1999 թվականն աշխատել է Սպանդարյան շրջանի դատարանի նախագահի պաշտոնում։

1999 թվականից մինչև 2000 թվականն եղել է Կոտայքի մարզի առաջին ատյանի դատարանի նախագահ։

2000 թվականից մինչև 2006 թվականն աշխատել է ՀՀ քրեական և զինվորական գործերով վերաքննիչ դատարանի նախագահի պաշտոնում։

2006 թվականից մինչև 2008 թվականը զբաղեցրել է ՀՀ Վճռաբեկ դատարանի քրեական պալատի նախագահի պաշտոնը։

2008 թվականից առ այսօր զբաղեցնում է ՀՀ Վերաքննիչ քրեական  դատարանի նախագահի պաշտոնը:

 

Մարգո Զավենի Սիմոնյան

Ծնվել է 1946 թվականին Արտաշատ քաղաքում։

1967 թվականին ավարտել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետը։

1967 թվականին աշխատել է Երևանի քաղխորհրդի գործկոմում՝ որպես կազմհրահանգչական բաժնի հրահանգիչ, ապա՝ բաժնի վարիչի տեղակալ։

1982 թվականից աշխատել Երեվանի Սպանդարյան շրջանի ժողդատարանի դատավոր։

1985 թվականին ընտրվել է ՀՀ Գերագույն դատարանի անդամ։

1998 թվականից մինչև 2008 թվականն աշխատել է ՀՀ Վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավոր։

2008 թվականից առ այսօր աշխատում է ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր:

 

Եվա Նորայրի Դարբինյան

Ծնվել է 1949 թվականին Արմավիրի մարզի Սովետական գյուղում։

1974 թվականին ավարտել է ԵՊՀ-ի իրավաբանական ‎ֆակուլտետը։

1976 թվականից մինչև 1996 թվականն աշխատել է Արմավիրի մարզի ժող.դատարանի նախագահի պաշտոնում։

1999 թվականից մինչև 2008 թվականն աշխատել է ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանում՝ որպես դատավոր։

2008 թվականից մինչև 2009 թվականն աշխատել է Երևանի քրեական դատարանի դատավոր: 

2009 թվականի փետրվարի 27-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր:

 

Աիդա Խաչատուրի Հովհաննիսյան

Ծնվել է 1950 թվականին Ղափան քաղաքում։

1982 թվականին ավարտել է ԵՊՀ-ի իրավաբանական ‎ֆակուլտետը։

1975 թվականից մինչև 1984 թվականն աշխատել է Սպանդարյանի շրջանի Ժողդատարանում՝ որպես նիստերի քարտուղար։

1984 թվականից մինչև 1985 թվականն աշխատել է ՀՀ Արդարադատության նախարարության օրենքների վարչությունում՝ որպես խորհրդատու։

1985 թվականից մինչև 1999 թվականն աշխատել է Սպանդարյանի շրջանի ժողդատարանում՝ որպես դատավոր։

2000 թվականից առ այսօր աշխատում է ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր։

 

Մանուշակ Ավետիքի Պետրոսյան

Ծնվել է 1954 թվականին Արագածոտնի մարզի Հայփամբ գյուղում։

1982 թվականին ավարտել է ԵՊՀ-ի իրավաբանական ‎ ֆալուլտետը։

1982 թվականից մինչև 1986 թվականն աշխատել է Նաիրիի շրջանի գործկոմում՝ որպես հրահանգիչ։

1986 թվականից մինչև 1996 թվականն աշխատել է Նաիրիի շրջանի ԶԱԳՍ-ի վարիչ։

1996 թվականից մինչև 1999 թվականն աշխատել է Նաիրիի շրջանի ժողդատարանում՝ որպես դատավոր։

2000 թվականից առ այսօր աշխատում է ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանում՝ որպես դատավոր։

 

Սերգեյ Դիմիտրիի Չիչոյան

Ծնվել է 1966 թվականին Գավառ քաղաքում։

1983 թվականից մինչև 1988 թվականը սովորել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետում։

1988 թվականից մինչև 1989 թվականն աշխատել է «Կամոսարք» գործարանուն՝ որպես իրավաբան։

1989 թվականից մինչև 1999 թվականն աշխատել է Գավառի ՆԳԲ ծառայությունում։

1999 թվականից մինչև 2003 թվականն աշխատել է Գեղարքունիքի մարզի Առաջին ատյանի դատարանում՝ դատավորի պաշտոնում։

2003 թվականից մինչև 2008 թվականն աշխատել է Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի դատարանի նախագահի պաշտոնում։

2008 թվականից մինչև 2009 թվականը զբաղեցրել է Հյուսիսային քրեական դատարանի նախագահի պաշտոնը: 

2009 թվականի փետրվարի 27-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր:

 

Ժորա Նիկոլայի Հովսեփյան

Ծնվել է 1945 թվականին Կալինինո քաղաքում։

1967 թվականից ծառայել է Գերմանիայում՝ տեղակայված սովետական զինմիավորումում։

1975 թվականին ավարտել է ԵՊՀ-ի իրավաբանական ‎ֆակուլտետը։

1975 թվականից մինչև 1998 թվականն աշխատել է ՀՀ Արդարադատության նախարարությունում՝ որպես ավագ փորձագետ։

1999 թվականից առ այսօր աշխատում է ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանում՝ որպես դատավոր։ 

 

Սերժիկ Սերգեյի Ավետիսյան

Ծնվել է 1966 թվականին Տաշիրի շրջանում։ 

1991 թվականին գերազանցությամբ ավարտել է ԽՍՀՄ-ի Պաշտպանության նախարարության ռազմական ինստիտուտի ռազմաիրավաբանական ֆակուլտետը (ք. Մոսկվա) և նշանակվել Հայաստանում տեղակայված ՌԴ 7-րդ բանակի զինվորական դատարանի դատավորի պաշտոնի: 

1993 թվականին ծառայությունը շարունակել է ՀՀ Պաշտպանության նախարարության իրավաբանական վարչությունում՝ որպես բաժանմունքի պետ: 

1995 թվականի ապրիլի 26-ին Հայաստանի Գերագույն Խորհրդի կողմից ընտրվել է Գերագույն դատարանի զինվորական գործերով դատական կոլեգիայի դատավոր, իսկ 1997 թվականի օգոստոսի 15-ի ՀՀ նախագահի հրամանագրով նշանակվել է նույն դատական կոլեգիայի նախագահի` ՀՀ Գերագույն դատարանի նախագահի տեղակալի պաշտոնին: 

ՀՀ Գերագույն դատարանի լուծարման կապակցությամբ 1998 թվականի օգոստոս ամսից կատարել է ՀՀ Արդարադատության նախարարության վերահսկողական ծառայության պետի պարտականությունները: 

1999 թվականից առ այսօր աշխատում է ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանում՝ որպես դատավոր: 

1999 թվականից մինչև 2004 թվականն եղել է ՀՀ Արդարադատության խորհրդի անդամ: 

1995 թվականից զբաղվում է նաև գիտամանկավարժական գործունեությամբ: 

1998 թվականին Երևանի պետական համալսարանում պաշտպանել է թեկնածուական թեզ` կապված Հայաստանի քրեական իրավունքի զինվորական ասպեկտների համալիր հետազոտման և նոր զինվորական հանցագործությունների տեսական մոդելի մշակման ու ներկայացման հետ: 

2005 թվականի մարտի 31-ի ՌԴ Արդարադատության նախարարության Ռուսաստանյան իրավական ակադեմիայի մասնագիտական խորհրդում , քրեական իրավունքի բնագավառում պաշտպանել է դոկտորական թեզը, ունի իրավաբանական գիտությունների դոկտորի գիտական աստիճան: 

Շուրջ 70 գիտական, ուսումնական, ուսումնամեթոդական աշխատանքների, այդ թվում 8 մենագրության հեղինակ է, որոնք լույս են տեսել Երևանում, Մոսկվայում, Սանկտ-Պետերբուրգում, Բուդապեշտում: Համահեղինակ է նաև Սանկտ-Պետերբուրգում առաջին անգամ 35 հատորով լույս տեսնող «Քրեական իրավունքի հանրագիտարանի»: 

ՀՀ Կառավարությանն առընթեր Բարձրագույն Որակավորման Հանձնաժողովի 26.06.2008թ. որոշմամբ շնորհվել է պրոֆեսորի գիտական կոչում՝ «իրավաբանություն» մասնագիտությամբ: 

 

Արմեն Համլետի Դանիելյան

Ծնվել է 1967 թվականին Երևան քաղաքում։ 

1986 թվականից մինչև 1988 թվականը ծառայել է բանակում։

1991 թվականին ավարտել է ԵՊՀ-ի պատմության ֆակուլտետը,այնուհետև՝ 1996 թվականին՝ նույն համալսարանի իրավաբանական ֆակուլտետը։

1991 թվականից մինչև 1993 թվականն աշխատել է ԵՊՀ-ի գիտահետազոտական մասում՝ որպես լաբորանտ, այնուհետև՝ կրտսեր գիտաշխատող։

1993 թվականից մինչև 1994 թվականն աշխատել է դատական կարգադրիչ։

1994 թվականից մինչև 1996 թվականն աշխատել է քրեական գործերի դատական կոլեգիայի դատական նիստերի քարտուղար։

1996 թվականից մինչև 1999 թվականն աշխատել է կատարման բաժնի ավագ տեսուչ։

1999 թվականից մինչև 2002 թվականն աշխատել է ՀՀ Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և տնտեսական գործերով պալատում՝ որպես դատավորի օգնական։

2002 թվականից մինչև 2003 թվականն աշխատել է Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի դատարանում՝ որպես դատավոր։

2003 թվականից առ այսօր աշխատում է ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանում՝ որպես դատավոր։ 

 

Մասիս Սամսոնի Ռեհանյան

Ծնվել է 1961 թվականին Իրանի հանրապետության Թեհրան քաղաքում։

Միջնակարգ կրթություն ստացել է Էջմիածին քաղաքի թիվ 2 դպրոցում

1980 թվականից մինչև 1982 թվականը ծառայել է խորհրդային բանակում:

1983 թվականից մինչև 1988 թվականը սովորել է Երևանի Աշխատանքային Կարմիր Դրոշի շքանշանակիր պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետում։

1988 թվականին նշանակվել է աշխատանքի ՀՀ ՆԳ նախարարության Երևան քաղաքի Շահումյանի շրջանի ՆԳ բաժնի քննչական բաժանմունքի քննիչի պաշտոնում։

1994 թվականին ՆԳ նախարարի հրամանով նշանակվել է Մասիսի շրջանի քննչական բաժանմունքի պետի պաշտոնում։

1996 թվականից մինչև 2001 թվականն աշխատել է ՀՀ ՆԳ և ԱԱՆ Քննչական գլխավոր վարչության Արարատի մարզային քննչական բաժնի պետ։

2001 թվականին ՀՀ նախագահի հրամանագրով նշանակվել է Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն համայնքների առաջին ատյանի դատարանի դատավորի պաշտոնում։

2006 թվականից աշխատել է Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն համայնքների առաջին ատյանի դատարանի դատավոր։

2008 թվականից առ այսօր աշխատում է ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր:

 

Հենրիկ Գադիշի Տեր-Ադամյան

Ծնվել է 1951 թվականին Գյումրի քաղաքում։ 

1974 թվականին ավարտել է ԵՊՀ-ի իրավաբանական ‎ֆակուլտետը։

1975 թվականից մինչև 1999 թվականն աշխատել է որպես փաստաբան։

1999 թվականից առ այսօր աշխատում է ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանում՝ որպես դատավոր։ 

 

Արշակ Նշանի Խաչատրյան

Ծնվել է 1955 թվականին Երևան քաղաքում։

1985 թվականից ավարտել է Սանկտ Պետերբուրգի պետական համալսարանի իրավաբանական ‎ֆակուլտետը։

1986 թվականից մինչև 1996 թվականն աշխատել է Լենինյան շրջանի իրավաբանական կոնսուլտացիայում՝ որպես փաստաբան։

1996 թվականից մինչև 1999 թվականն աշխատել է ՀՀ Գերագույն դատարանի զինվորական գործերի դատական կոլեգիայում՝ դատավորի պաշտոնում։

1999 թվականից առ այսօր աշխատում է ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանում՝ որպես դատավոր։

 

Ռազմիկ Երվանդի Ազարյան

Ծնվել է 1946 թվականին Երևան քաղաքում:

1966 թվականից մինչև 1971 թվականը սովորել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետում։ 

1975 թվականին սովորել է ՍՍՀՄ Դատախազության և ՍՍՀՄ Ներքին գործերի նախարարության քննչական մարմինների աշխատողների վերապատրաստման ինստիտուտում: 

1983 թվականին վերապատրաստում է անցել ՀՍՍՀ Արդարադատության աշխատողների հանրապետական կուրսերում, ինչպես նաև Արդարադատության աշխատողների վերապատրաստման համամիութենական ինստիտուտում։

1972 թվականից մինչև 1973 թվականն եղել է ՀՍՍՀ Աբովյանի միջշրջանային դատախազության ստաժոր, այնուհետև, մինչև 1976 թվականի նոյեմբեր ամիսն աշխատել է նույն դատախազությունում՝ որպես քննիչ։

1976 թվականից մինչև 1979 թվականն աշխատել է Հայկական ՍՍՀ դատախազին առընթեր հատկապես կարևոր գործերի քննիչ։

1979 թվականին ընտրվել է Աբովյանի շրջանային ժողդատարանի ժողդատավոր, իսկ նույն թվականի սեպտեմբեր ամսից նշանակվել է նույն դատարանի նախագահ։

1991 թվականին ընտրվել է ՀՀ Գերագույն դատարանի անդամ։

1998 թվականին նշանակվել է Երևանի Մյասնիկյանի նախկին Վարչական շրջանի տարածքի դատարանի դատավոր։

1999 թվականին նշանակվել է ՀՀ քրեական և զինվորական գործերով վերաքննիչ դատարանի նախագահ։

2000 թվականից մինչև 2008 թվականն աշխատել է Կոտայքի մարզի առաջին ատյանի դատարանի նախագահի պաշտոնում։

2008 թվականից առ այսօր աշխատում է ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր:

 

Գրիշա Համբարձումի Մելիք-Սարգսյան

Ծնվել է 1952 թվականին Երևան քաղաքում։

1973 թվականին ավարտել է ԵՊՀ-ի իրավաբանական ‎ֆակուլտետը։

1979 թվականից մինչև 1986 թվականը սովորել է Խարկովի և ապա՝ Մոսկվայի կատարելագործման ինստիտուտներում։

1973 թվականից աշխատել է դատախազության համակարգում։

1978 թվականից աշխատել է Երևան քաղաքի դատախազի օգնականի պաշտոնում։

1980 թվականից աշխատել Ղուկասյանի շրջանի դատախազի պաշտոնում։

1985 թվականից աշխատել է ՀՀ Դատախազության քննչական վարչությունում՝ որպես դատախազ։

1991 թվականից աշխատել է Ախուրյանի շրջանի դատախազի պաշտոնում։

1992 թվականից աշխատել է ՀՀ Դատախազության դատական հսկողության վարչությունում՝ որպես ավագ դատախազ։

1999 թվականից առ այսօր աշխատում է ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանում՝ դատավորի պաշտոնում։

Հանդիսանում է ՌԴ բնական գիտությունների ակադեմիայի անդամ, ունի արդարադատության առաջին դասի խորհրդականի և պրո‎‎ֆեսորի կոչումներ։
 
Հանդիսանում է Հայաստանի և ԼՂՀ գրողների միությունների անդամ։

Հանդիսանում է նաև Ավանի Սուրբ Աստվածածին եկեղեցու ատենապետը։

 

Մհեր Սերյոժայի Արղամանյան

Ծնվել է 1959 թվականին Լոռու մարզի Սպիտակ քաղաքում։

1982 թվականին ավարտել է ԵՊՀ-ի իրավաբանական ‎ ֆակուլտետը։

1982 թվականից 1983 թվականն աշխատել է ՀՍՍՀ ՆԳ Մինիստրությունում՝ որպես տեսուչ։

1983 թվականից մինչև 1987 թվականն աշխատել է Կիրովականի Ստեփան Շահումյանի անվան կարի արտադրական միավորումում՝ որպես իրավախորհրդատու։
1987 թվականից մինչև 1992 թվականն աշխատել է ՀՀ Փաստաբանների կոլեգիայում՝ որպես փաստաբան։

1992 թվականից մինչև 1996 թվականն աշխատել է Գուգարքի կայազորի զինվորական դատախազությունում՝ որպես քննիչ։

1996 թվականից մինչև 1999 թվականն աշխատել է Վանաձորի Ժողդատարանում՝ որպես դատավոր։

1999 թվականից առ այսօր աշխատում է ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանում՝ որպես դատավոր:

 

Սևակ Ժորայի Համբարձումյան

Ծնվել է 1966 թվականին Թալին քաղաքում։

1984 թվականից մինչև 1986 թվականը ծառայել է Խորհրդային բանակում։

1990 թվականին գերազանցությամբ ավարտել է ԵՊՀ-ի իրավաբանական ‎ ֆակուլտետը։

1991 թվականի .մարտ ամսից աշխատել է ՀՀ Գերագույն դատարանի օրենսդրության համակարգման և դատական պրակտիկայի ամփոփման բաժնում խորհրդատուի, այնուհետև՝ ավագ խորհրդատուի պաշտոններում։

1995 թվականի հունվար ամսից փոխադրվել է ՀՀ Գերագույն դատարանի ‎‎ ֆինանսատնտեսական բաժին՝ որպես պետի ժամանակավոր պաշտոնակատար։

1996 թվականից աշխատել է ՀՀ Սահմանադրական դատարանի աշխատակազմի իրավախորհրդատվական ծառայության ղեկավար։

1999 թվականից առ այսօր աշխատում է ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր։

 

Արարատ Պետրոսի Պետրոսյան

Ծնվել է 1951 թվականին Սևան քաղաքում։

1969 թվականից մինչև 1974 թվականը սովորել է ԵՊՀ իրավաբանական ‎ֆակուլտետում։

1978 թվականից մինչև 1979 թվականն աշխատել է Սևանի շրջանի ՆԳ բաժնում՝ որպես ավագ փորձագետ-քրեագետ, 1979 թվականից՝ որպես քննիչ, 1984 թվականից` ավագ քննիչ, 1989 թվականից մինչև 1993 թվականը` քննչական բաժանմունքի պետ։

1993 թվականից մինչև 1999 թվականն աշխատել է ՀՀ Ոստիկանության Գեղարքունիքի մարզային ոստիկանության վարչությունում՝ որպես քննչական բաժնի պետ, վարչության պետի տեղակալ։

1999 թվականից մինչև 2001 թվականն աշխատել է Գեղարքունիքի մարզային դատախազությունում՝ որպես դատախազի ավագ օգնական, քննչական բաժնի պետ։

2001 թվականից մինչև 2010 թվականն աշխատել է Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք համայնքների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր։

2010 թվականի փետրվարի 3-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր:

^ Դեպի վեր