Home Contacts
Armenian Version English Version


Վերաքննիչ քաղաքացիական դատարան

Անատոլի Բենիամինի Մաթևոսյան

Ծնվել է 1953 թվականին Թբիլիսի քաղաքում։ 

1975 թվականին ավարտել է Հյուսիս-Օսեթական պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետը։

1986 թվականին ավարտել է Սովետական օրենսդրության համամիութենական գիտահետազոտական ինստիտուտի ասպիրանտուրան։

1975 թվականին աշխատել է Հյուսիս-Կովկասյան նավթաբազայում՝ որպես իրավախորհրդատու։

1975 թվականից մինչև 1976 թվականը ծառայել է Սովետական բանակում։

1977թվականից մինչև 1981 թվականն աշխատել է Էջմիածնի Բնակչության սպասարկման վարչության իրավախորհրդատու։

1981 թվականից մինչև 1985 թվականը ՀՀ Արդարադատության նախարարության կադրերի բաժնի ավագ խորհրդատու։

1985 թվականից մինչև 1991 թվականն աշխատել է ՀՀ Արդարադատության նախարարության դատական փորձաքննությունների գիտահետազոտական լաբորատորիայում՝ որպես պետի տեղակալ։

1991 թվականից մինչև 1998 թվականը հանդիսացել է ՀՀ Գերագույն դատարանի անդամ։

1999 թվականից մինչև 2001 թվականը հանդիսացել է ՀՀ Տնտեսական գործերով վերաքննիչ դատարանի դատավոր։

2001 թվականից մինչև 2005 թվականն աշխատել է ՀՀ Տնտեսական դատարանի դատավոր։

2005 թվականից աշխատել է ՀՀ Արդարադատության նախարարի տեղակալ։

2008 թվականից մինչև 2009 թվականը հանդիսացել է Հարավային քաղաքացիական դատարանի նախագահ:

2009 թվականի հունվարից մինչև ապրիլ ամիսն աշխատել է ՀՀ Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի դատավոր։

2009 թվականի ապրիլի 8-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ Վերաքննիչ քաղաքացիական դատարանի նախագահ:

 

Նոյեմ Լիպարիտի Հովսեփյան 

Ծնվել է 1947 թվականին Արթիկի շրջանի Մեծ Մանթաշ գյուղում։

1971 թվականին ավարտել է ԵՊՀ իրավաբանական ‎ֆակուլտետը։

1971 թվականից մինչև 1982 թվականն աշխատել է Արթիկի շրջանի իրավաբանական կոնսուլտացիայի վարիչ։

1982 թվականից մինչև 1999 թվականն աշխատել է Արթիկի շրջանի Ժողդատարանի նախագահ։ 

1999 թվականից առ այսօր աշխատում է ՀՀ Վերաքննիչ քաղաքացիական  դատարանի դատավոր։

 

Գոհար Կարլենի Մատինյան

Ծնվել է 1954 թվականին Երևան քաղաքում։ 

1972 թվականից մինչև 1978 թվականը սովորել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետում։

1971 թվականից մինչև 1977 թվականն աշխատել է ՆԳՆ պետական օբյեկտների և հիմնարկների պահպանության դիվիզիոնի միլիցիոներ։

1981 թվականից մինչև 1989 թվականն աշխատել է ՀՍՍՀ Գերագույն դատարանում՝ որպես տեսուչ։

1989 թվականից մինչև 1991 թվականն աշխատել է ՀՍՍՀ Գերագույն դատարանում՝ որպես ավագ խորհրդատու։

1991 թվականից մինչև 1998 թվականն աշխատել է ՀՍՍՀ Գերագույն դատարանի անդամ։

1999 թվականից առ այսօր աշխատում է ՀՀ Վերաքննիչ քաղաքացիական  դատարանի դատավոր։ 

 

Կարինե Բենիամինի Հակոբյան

Ծնվել է 1953 թվականին Երևան քաղաքում։

1978 թվականին ավարտել է ԵՊՀ իրավաբանական ‎ֆակուլտետը։

1978 թվականից մինչև 1982 թվականն աշխատել է «Աստրո» գիտաարտադրական միավորման իրավաբանական բյուրոյի պետի պաշտոնում։

1982 թվականից մինչև 1985 թվականն աշխատել է ՀԽՍՀ պետարբիտրաժի պետական արբիտր։

1985 թվականից մինչև 1998 թվականն եղել է ՀՀ Գերագույն դատարանի անդամ։

1998 թվականից մինչև 2001 թվականն աշխատել է ՀՀ Արդարադատության նախարարության օրենսդրական հարցերի վարչությունում՝ որպես գլխավոր խորհրդատու։

2001 թվականից առ այսօր աշխատում է ՀՀ Վերաքննիչ քաղաքացիական  դատարանի դատավոր։

 

Նախշուն Գևորգի Տավարացյան

Ծնվել է 1957 թվականին Ադրբեջանի ՍՍՀ Շամխորի շրջանի Սալեր գյուղում։

1985 թվականին ավարտել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետը։

1985 թվականից մինչև 1996 թվականն աշխատել է փաստաբան, եղել է ՀՀ Փաստաբանների միության կոլեգիայի անդամ։

1996 թվականից մինչև 1999 թվականն եղել է Կոտայքի շրջանի Ժողդատարանի դատավոր։

1999 թվականից մինչև 2002 թվականն եղել է ՀՀ Քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի դատավոր։

2002 թվականի սեպտեմբերի 9-ին ՀՀ նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ Տնտեսական դատարանի դատավոր։

2008 թվականից առ այսօր աշխատում է ՀՀ Վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր: 

 

Աստղիկ Ֆրունզեի Խառատյան

Ծնվել է 1967 թվականին Երևան քաղաքում։ 

1984 թվականից մինչև 1989 թվականը սովորել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետում։

1996 թվականից մինչև 1998 թվականը սովորել է Ամերիկյան համալսարանի իրավագիտության ֆակուլտետում, որտեղ ստացել է մագիստրոսի կոչում։

1989 թվականից մինչև 1990 թվականն աշխատել է Աշտարակի շրջանի նոտարական գրասենյակում՝ որպես նոտարի ստաժոր։

1990 թվականից մինչև 1991 թվականն աշխատել է Աշտարակի շրջանի նոտարական գրասենյակի պետական նոտար։

1991 թվականին աշխատել է ՀՀ Արդարադատության նախարարությունում՝ որպես երկրորդ կարգի խմբագիր։

1991 թվականից մինչև 1999 թվականն աշխատել է «Գալիք» համալսարանում՝ որպես իրավախորհրդատու։

1999 թվականից առ այսօր աշխատում է ՀՀ Վերաքննիչ քաղաքացիական  դատարանի դատավոր։

 

Նարինե Տարիելի Բարսեղյան

Ծնվել է 1966 թվականին Երևան քաղաքում։

1983 թվականից մինչև 1988 թվականը սովորել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետում։

1988 թվականից մինչև 1989 թվականն աշխատել է Երևան քաղաքի Սովետական շրջանի դատախազությունում՝ որպես ստաժոր։

1989 թվականից մինչև 2005 թվականն աշխատել է Երևան քաղաքի Սովետական շրջանի՝ ներկայիս Ավան և Նոր Նորք համայնքների դատախազի օգնական։

2005 թվականից մինչև 2008 թվականն աշխատել է Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն համայնքների Առաջին ատյանի դատարանի դատավոր։

2008 թվականից  մինչև 2009 թվականն աշխատել է Երևանի քաղաքացիական դատարանի դատավոր: 

2009 թվականի փետրվարի 27-ին ՀՀ նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ Վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր:

 

Լևոն Վաղարշակի Գրիգորյան

Ծնվել է 1962 թվականին Երևան քաղաքում։ 

1985 թվականին ավարտել է Տաշքենդի պետական համալսարանի իրավաբանական ‎ֆակուլտետը։

1985 թվականից մինչև 1988 թվականն եղել է Ջիզակ քաղաքի Փաստաբանների մարզային կոլեգիայի փաստաբան։

1988 թվականից մինչև 1989 թվականն աշխատել է Երևան քաղաքի «Հայէլեկտրամեքենա» ԳԱՄ – ի իրավախորհրդատու։

1989 թվականից մինչև 1992 թվականն աշխատել է ՀՀ Նյութական ռեսուրսների նախարարությունում՝ որպես գլխավոր իրավախորհրդատու։

1992 թվականից մինչև 1995 թվականն աշխատել է ՀՀ Պաշտպանության նախարարության ռազմական հակահետախուզության վարչությունում՝ որպես քննչական խմբի պետ։

1995 թվականից մինչև 1998 թվականն եղել է ՀՀ Գերագույն դատարանի անդամ։

1998 թվականից մինչրև 1999 թվականն աշխատել է Տավուշի մարզի Իջևանի տարածքի դատարանում՝ որպես դատավոր։

1999 թվականից մինչև 2001 թվականն աշխատել է Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն համայանքների Առաջին ատյանի դատարանում՝ որպես դատավոր։

2001 թվականից առ այսօր աշխատում է ՀՀ Վերաքննիչ քաղաքացիական  դատարանի դատավոր։

 

Տիգրան Վալերիի Սահակյան

Ծնվել է 1963 թվականին Երևան քաղաքում։ 

1986 թվականին ավարտել է ԵՊՀ իրավաբանական ‎ֆակուլտետը։

1986 թվականից մինչև 1987 թվականն աշխատել է Երևան քաղաքի Շահումյանի շրջանի դատախազությում՝ որպես ստաժոր-քննիչ։

1987 թվականից մինչև 1990 թվականն աշխատել է Անիի շրջանի դատախազի օգնական։

1990 թվականից մինչև 1993 թվականն աշխատել է Խորհրդային շրջանի դատախազի օգնական։

1993 թվականից մինչև 1996 թվականն աշխատել է Մյասնիկյանի շրջանի դատախազի օգնական։

1996 թվականից մինչև 1999 թվականն աշխատել է Խորհրդային տարածքի Ժողդատարանի դատավոր։

1999 թվականից մինչև 2000 թվականն աշխատել է ՀՀ Քրեական և զինվորական գործերով վերաքննիչ դատարանում՝ որպես դատավոր։

2000 թվականից առ այսօր աշխատում է ՀՀ Վերաքննիչ  քաղաքացիական դատարանի դատավոր։

Ունի իրավաբանական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան:

 

Դանիել Վարդանի Խաչատրյան 

Ծնվել է 1955 թվականին Թբիլիսի քաղաքում։ 

1982 թվականին ավարտել է ԵՊՀ իրավաբանական ‎ֆակուլտետը։

1985 թվականից մինչև 1989 թվականն աշխատել է ՀայԳազշին տրեստում՝ որպես իրավախորհրդատու։

1989 թվականից մինչև 1996 թվականն աշխատել է Երքաղխորհրդի գործկոմի «Շենքերի և շինությունների շահագործման» պետական ձեռնարկությունում՝ որպես իրավախորհրդատու։

1996 թվականից մինչև 1997 թվականն աշխատել է Երքաղխորհրդի գործկոմի «Շենքերի և շինությունների շահագործման» պետական ձեռնարկությունում՝ որպես գլխավոր մասնագետ։

1997 թվականից մինչև 1999 թվականն աշխատել է Սպիտակի Ժողդատարանում՝ որպես դատավոր։

1999 թվականից առ այսօր աշխատում է ՀՀ Վերաքննիչ քաղաքացիական  դատարանի դատավոր։

 

Ստեփան Կարոյի Միքայելյան

Ծնվել է 1958 թվականին Երևան քաղաքում։

Ավարտել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետը։

1987 թվականից մինչև 1988 թվականն աշխատել է Շահումյանի Ժողդատարանում՝ որպես դատական կատարածու։

1988 թվականից մինչև 1991 թվականն աշխատել է Երքաղխորհրդի գործկոմում՝ որպես իրավախորհրդատու։

1991 թվականից մինչև 1995 թվականն աշխատել է ՀՀ Գերագույն դատարանում՝ որպես հսկողական բաժնի պետի տեղակալ։

1995 թվականից մինչև 2001 թվականն աշխատել է ՀՀ Գլխավոր դատախազությունում՝ որպես ավագ դատախազ։

1993 թվականից մինչև 1998 թվականն աշխատել է Երևանի պետական տնտեսագիտական ինստիտուտում՝ որպես ավագ դասախոս։

1998 թվականից մինչև 2000 թվականն աշխատել է Վ. Բրյուսովի անվան օտար լեզուների ինստիտուտում՝ որպես ավագ դասախոս։

2000 թվականից հանդիսանում է Հայաստանում Ֆրանսիական համալսարանի մասնավոր իրավունքի ամբիոնի վարիչ։

2001 թվականից մինչև  2008 թվականն աշխատել է  Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա համայնքի Առաջին ատյանի դատարանում՝ որպես դատավոր։

2008 թվականի հունվարի մեկից առ այսօր աշխատում է ՀՀ Վերաքննիչ քաղաքացիական  դատարանի դատավոր:

 

Արմեն Էդուարդի Թումանյան

Ծնվել է 1955 թվականին Երևան քաղաքում։

1972 թվականից մինչև 1976 թվականը սովորել է Վ.Բրյուսովի անվան ինստիտուտում։

1976 թվականից մինչև 1977 թվականը ծառայել է ՀՀ Զինված ուժերում։

1982 թվականից մինչև 1988 թվականը սովորել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետում։

1991 թվականից մինչև 1992 թվականն աշխատել է «Ֆոն» բաժնետիրական ընկերությունում՝ որպես իրավաբան։

1992 թվականից մինչև 1998 թվականն աշխատել է «Ֆիսա» ընկերությունում՝ որպես իրավաբան։

1998 թվականից մինչև 1999 թվականն աշխատել է «Կոնվերս բանկ» ԲԲԸ-ում՝ որպես իրավաբան։

1999 թվականից մինչև 2001 թվականն աշխատել է Սյունիքի մարզի Առաջին ատյանի դատարանում՝ որպես դատավոր։

2001 թվականից մինչև 2005 թվականն աշխատել է Արագածոտնի մարզի Առաջին ատյանի դատարանում՝ որպես դատավոր։

2005 թվականից մինչ 2007 թվականն աշխատել է ՀՀ Վերաքննիչ քաղաքացիական  դատարանում՝ որպես դատավոր։

2007 թվականի հունիսի 7-ին ՀՀ նախագահի հրամանագրով նշանակվել է Սյունիքի մարզի Առաջին ատյանի դատարանի նախագահի պաշտոնում:

2008 թվականից մինչև 2009 թվականը զբաղեցրել է Հարավային քրեական դատարանի նախագահի պաշտոնը: 

2009 թվականի փետրվարի 27-ին ՀՀ նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ Վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր:

Ունի իրավաբանական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան։

 

Տարոն Մանվելի Նազարյան

Ծնվել է 1971 թվականին Երևան քաղաքում:

1989 թվականից մինչև 1991 թվականը ծառայել է Խորհրդային բանակում:

1995 թվականին ավարտել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետը:

1992 թվականից մինչև 1999 թվականն աշխատել է ՀՀ Գերագույն դատարանում՝ որպես դատական նիստերի քարտուղար, ապա՝ քրեական գործերով կոլեգիայի պատասխանատու քարտուղար:

1999 թվականից մինչև 2000 թվականն աշխատել է Երևանի Շենգավիթի համայնքի Առաջին ատյանի դատարանում՝ որպես գրասենյակի պետ:

2000 թվականից մինչև 2002 թվականը զբաղեցրել է ՀՀ Արդարադատության նախարարության ձեռնարկությունների պետական ռեգիստրի Կոտայքի տարածքային բաժնի պետի պաշտոնը:

2002 թվականին աշխատել է «Հարությունյան և գործընկերներ իրավաբանական գրասենյակ» ՍՊ ընկերության իրավաբան:

2002 թվականից մինչև 2005 թվականն աշխատել է ՀՀ Տնտեսական դատարանի նախագահի օգնական:

2005 թվականին աշխատել է որպես ՀՀ Վճռաբեկ դատարանի նախագահի օգնական, այնուհետև՝ որպես խորհրդական:

2006 թվականին նշանակվել է ՀՀ Տնտեսական դատարանի դատավոր:

2008 թվականի հունվարի մեկից առ այսօր աշխատում է ՀՀ Վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր: 

 

Արսեն Սամվելի Մկրտչյան

Ծնվել է 1973 թվականին Երևան քաղաքում։ 

1991 թվականին ընդունվել է Երևանի «Գլաձոր» կառավարման համալսարանի միջազգային իրավունք ֆակուլտետ, որն ավարտել է 1996 թվականին և ստացել իրավաբան-միջազգայնագետի (անգլերեն լեզվի իմացությամբ) որակավորում։ 

1993 թվականից մինչև 1994 թվականը ծառայել է Հայաստանի Հանրապետության Զինված ուժերում։ 

2000 թվականից մինչև 2001 թվականն աշխատել է ՀՀ Տնտեսական գործերով վերաքննիչ դատարանում՝ որպես դատարանի նախագահի օգնական։ 2001 թվականի ապրիլ ամսից՝ նույն դատարանում՝ որպես գրասենյակի պետ։ 2001 թվականի հոկտեմբերի 22-ին ազատվել է աշխատանքից` ՀՀ Տնտեսական գործերով վերաքննիչ դատարանի լիազորությունները դադարելու և հաստիքները կրճատվելու կապակցությամբ։

2001 թվականից մինչև 2005 թվականն աշխատել է ՀՀ Տնտեսական դատարանում՝ որպես գրասենյակի պետ՝ միաժամանակ կատարելով դատարանի աշխատակազմի ղեկավարի պարտականությունները։ 2002 թվականի փետրվար ամսին փոխադրման կարգով նշանակվել է դատարանի աշխատակազմի ղեկավարի պաշտոնում։

2005 թվականին նշանակվել է ՀՀ Վճռաբեկ դատարանի աշխատակազմի ղեկավարի պաշտոնում։

2005 թվականի սեպտեմբերից մինչև 2006 թվականի հունվարը պաշտոնավարել է նույն դատարանի աշխատակազմի ղեկավարի տեղակալի, ՀՀ Դատարանների նախագահների խորհրդի քարտուղարի պաշտոնում։

2006 թվականի հունվարի 4-ից փոխադրման կարգով նշանակվել է ՀՀ Վճռաբեկ դատարանի աշխատակազմի ղեկավարի տեղակալի, ՀՀ Դատարանների նախագահների խորհրդի և արդարադատության խորհրդի քարտուղարի պաշտոնում։

2006 թվականի սեպտեմբերից աշխատել է ՀՀ Վճռաբեկ դատարանի նախագահի խորհրդականի պաշտոնում։

2007 թվականից մինչև 2008 թվականն աշխատել է ՀՀ Դատական դեպարտամենտի ղեկավարի պաշտոնում։ 

2007 թվականին ՀՀ Նախագահի կողմից շնորհվել է Հայաստանի Հանրապետության դատական ծառայության 1-ին դասի բարձրագույն խորհրդականի դասային աստիճան:

2008 թվականի օգոստոսի 6-ին ՀՀ Նախագահի հարամանագրով նշանակվել է ՀՀ Վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր: 

 

Կարեն Վանուշի Չիլինգարյան

Ծնվել է 1963 թվականին Երևան քաղաքում։ 

1988 թվականին ավարտել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետը և մինչև 1991 թվականն աշխատել ԵՊՀ-ում՝ որպես ավագ իրավախորհրդատու։

1991 թվականից մինչև 1999 թվականը զբաղեցրել է ՀՀ Գերագույն դատարանի օրենսդրության համակարգման և դատական պրակտիկայի ամփոփման բաժնի պետի պաշտոնը։

1999 թվականից մինչև 2001 թվականն եղել է ՀՀ Տնտեսական գործերով վերաքննիչ դատարանի դատավոր։

2001 թվականի հոկտեմբերի 19-ին ՀՀ նախագահի հրմանագրով նշանակվել է ՀՀ Տնտեսական դատարանի դատավոր։

2008 թվականի հունվարի մեկից առ այսօր աշխատում է ՀՀ Վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր:

 

Ամրահի Սուրենի Պետրոսյան

Ծնվել է 1960 թվականին Սևան քաղաքում։

1979 թվականից մինչև 1984 թվականը սովորել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետում։

1984 թվականից մինչև 1985 թվականն աշխատել է իրավախորհրդատու Չարենցավանի «Բջնի» հանքային ջրերի գործարանի իրավախորհրդատու։

1985 թվականից մինչև 1988 թվականն աշխատել է Գագարինավանի թռչնաբուծական ֆաբրիկայում՝ որպես ավագ իրավախորհրդատու։

1988 թվականից մինչև 1991 թվականն աշխատել է Գագարինավանի Շինարարական խոշոր մեքենաների վերանորոգման գործարանում՝ որպես իրավախորհրդատու։

1991 թվականից մինչև 1993 թվականն աշխատել է Գագարինավանի միջշրջանային նավթի բազայում՝ համատեղելով կադրերի գծով ինժեների և իրավախորհրդատուի պաշտոնները։

1993 թվականից մինչև 1999 թվականն աշխատել է Սևանի կայազորի զինվորական դատախազությունում՝ որպես քննիչ, այնուհետև՝ որպես դատախազի տեղակալ։

1999 թվականից մինչ 2009 թվականն աշխատել է Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն համայնքների առաջին ատյանի դատարանի դատավոր։ 

2009 թվականի մայիսի 4-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ Վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր:

^ Դեպի վեր