Home Contacts
Armenian Version English Version


Վճռաբեկ դատարան

Արման Յուրիկի Մկրտումյան

Ծնվել է 1960 թվականին Երևան քաղաքում:

1984 թվականին ավարտել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետը:

1989 թվականից մինչև 1996 թվականն աշխատել է ՀՀ Դատախազությունում՝ որպես բաժնի պետ:

1996 թվականից մինչև 1998 թվականն աշխատել է ՀՀ Ազգային ժողովի իրավաբանական ծառայության ղեկավարի տեղակալի պաշտոնում:

1998 թվականից մինչև 2008 թվականը հանդիսացել է ՀՀ Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի նախագահ: 

2008 թվականի սեպտեմբերի 17-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ Վճռաբեկ դատարանի նախագահ։

Ունի իրավաբանական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան:

2008 թվականին ՀՀ Նախագահի կողմից Արման Մկրտումյանին շնորհվել է Հայաստանի Հանրապետության վաստակավոր իրավաբանի պատվավոր կոչում: 

 

Դավիթ Զաքարի Ավետիսյան

Ծնվել է 1951 թվականին Ապարանի շրջանի Զովունի գյուղում։

1978 թվականին ավարտել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետը։

1985 թվականից մինչև 1989 թվականը հեռակայել է Տաշքենտի համալսարանի իրավաբանական ֆակուլտետի ասպիրանտուրայում։

1974 թվականից մինչև 1978 թվականը հանդիսասցել է ՀԼԿԵՄ Նաիրիի շրջկոմի առաջին քարտուղար։

1980 թվականից մինչև 1982 թվականն աշխատել է ՀԿԿ Նաիրիի շրջկոմի բաժնի վարիչ։

1982 թվականից մինչև 1991 թվականն աշխատել է Նաիրիի շրջանի ժողդատարանի դատավոր։ 

1991 թվականից  մինչև 1998 թվականը հանդիսացել է ՀՀ Գերագույն դատարանի անդամ։

1998 թվականից մինչև 2007 թվականն աշխատել է ՀՀ Վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավոր։

2008 թվականի հունվարի մեկից առ այսօր զբաղեցնում է ՀՀ Վճռաբեկ դատարանի քրեական պալատի նախագահի պաշտոնը:

1998 թվականից մինչև 2005 թվականն եղել է Արդարադատության խորհրդի անդամ:

2003 թվականից մինչև 2008 թվականը հանդիսացել է ՀՀ Դատավորների միության փոխնախագահ:

Ունի իրավաբանական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան և դոցենտի կոչում:

Հեղինակ է 5 մենագրությունների և գիտական 12 հոդվածների:

ՀՀ Նախագահի կողմից Դավիթ Ավետիսյանին շնորհվել է Հայաստանի Հանրապետության վաստակավոր իրավաբանի պատվավոր կոչում:

 

Հովհաննես Հաբեթի Ղուկասյան

Ծնվել է 1947 թվականին Գյումրի քաղաքում։ 

1971 թվականին ավարտել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետը գերազանցության դիպլոմով։

1971 թվականից աշխատել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետի պետական իրավունքի խորհրդային շինարարության և միջազգային ամբիոնում՝ որպես ասիստենտ, այնուհետև՝ որպես դասախոս։

1978 թվականից աշխատել է ՀՀ Նախարարների խորհրդի գործերի կառավարչության տեղական խորհուրդների բաժնում՝ որպես ավագ ռեֆերենտ։

1979 թվականից աշխատել է Երևան քաղաքի դատախազությունում՝ որպես դատախազի ավագ օգնական:

1984 թվականից աշխատել է Երևանի Խորհրդային շրջանի ժողդատարանի դատավոր։

1985 թվականից զբաղեցրել է Խորհրդային շրջանի ժողդատարանի նախագահի պաշտոնը։

1991 թվականին ընտրվել է ՀՀ Գերագույն դատարանի անդամ, ապա՝ հաստատվել որպես նախագահության անդամ։

1998 թվականից առ այսօր աշխատում է ՀՀ Վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավոր։

2008 թվականին ՀՀ Նախագահի կողմից Հովհաննես Ղուկասյանին շնորհվել է Հայաստանի Հանրապետության վաստակավոր իրավաբանի պատվավոր կոչում:

 

Սամվել Վլադիմիրի Օհանյան

Ծնվել է 1959 թվականին Երևան քաղաքում։

1981 թվականին ավարտել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետը։

1982 թվականից մինչև 1983 թվականն աշխատել է Կրասնոսելսկի շրջանի դատախազի ստաժոր-օգնական:

1983 թվականից մինչև 1986 թվականն աշխատել է ՀՍՍՀ Դատախազության տրանսպորտի դատախազությունում՝ որպես ստաժոր-քննիչ, ապա՝ որպես քննիչ։

1986 թվականից մինչև 1996 թվականն աշխատել է Երևան քաղաքի Օրջոնիկիձեի շրջանի դատախազի օգնական։

1996 թվականից մինչև 1999 թվականն աշխատել է Երևան քաղաքի Սպանդարյան շրջանի ժողդատարանում՝ որպես դատավոր։

1999 թվականից մինչև 2000 թվականն աշխատել է ՀՀ Քրեական և զինվորական գործերով վերաքննիչ դատարանի դատավոր։

2000 թվականից առ այսօր աշխատում է ՀՀ Վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավոր:

2008 թվականին ՀՀ Նախագահի կողմից Սամվել Օհանյանը պարգևատրվել է Մխիթար Գոշի մեդալով:

 

Համլետ Նորայրի Ասատրյան

Ծնվել է 1968 թվականին Երևան քաղաքում։

1993 թվականին ավարտել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետը։

1985 թվականից մինչև 1986 թվականն աշխատել է Մյասնիկյանի շրջանի ժողդատարանում՝ որպես ցրիչ։

1988 թվականից մինչև 1991 թվականն աշխատել է Մյասնիկյանի շրջանի ժողդատարանում՝ որպես թարգման։
1991 թվականից մինչև 1993 թվականն աշխատել է Մյասնիկյանի շրջանի ժողդատարանում՝ որպես դատական կատարածու։

1993 թվականից մինչև 1995 թվականն աշխատել է Մյասնիկյանի շրջանի Ներքին գործերի բաժնի քննչական բաժանմունքում՝ որպես քննիչ։

1995 թվականից մինչև 1996 թվականն աշխատել է ՀՀ Արդարատադության նախարարության վիճակագրական խումբում՝ առաջատար խորհրդատուի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնում։

1996 թվականից մինչև 1998 թվականն աշխատել է ՀՀ Արդարադատության նախարարության դատական մարմինների վարչությունում՝ որպես առաջատար խորհրդատու։

1998 թվականից մինչև 1999 թվականն աշխատել է արդարադատության խորհրդի աշխատակազմում՝ որպես գլխավոր մասնագետ։

1999 թվականից մինչև 2000 թվականն աշխատել է Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա համայնքի առաջին ատյանի դատարանի դատավոր։

2000 թվականից աշխատել է ՀՀ Քրեական և զինվորական գործերով վերաքննիչ դատարանի դատավոր։

2003 թվականից մինչև 2008 թվականն աշխատել է ՀՀ Վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավոր։

2008 թվականի հունվարի մեկից մինչև 2009 թվականն աշխատել է ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր:

2009 թվականի հունվարի 15-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ Վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավոր։

 

Արթուր Վլադիմիրի Պողոսյան

Ծնվել է 1964 թվականին քաղաք Կիրովաբադ քաղաքում։

1992 թվականին ավարտել է Ուկրաինայի Ներքին գործերի ակադեմիան։

1992 թվականից մինչև 1995 թվականն աշխատել է Գերագույն խորհուրդում՝ որպես գ‎լխավոր փորձագետ։

1995 թվականից մինչև 1999 թվականն աշխատել է ՀՀ Ազգային ժողովում՝ որպես խորհրդատու։

1999 թվականից մինչև 2001 թվականն աշխատել է Կոտայքի մարզի Առաջին ատյանի դատարանում՝ որպես դատավոր ։

2001 թվականից մինչև 2009 թվականն աշխատել է ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր:

2009 թվականի հունվարի 15-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ Վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավոր։

 

Ելիզավետա Ռեմիկի Դանիելյան

Ծնվել է 1964 թվականին Երևան քաղաքում։

1981 թվականից մինչև 1987 թվականը սովորել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետում։

1981 թվականից մինչև 1984 թվականն աշխատել է Երևանի 26 Կոմիսարների շրջանի ժողդատարանում՝ որպես թարգմանիչ։

1984 թվականից մինչև 1989 թվականն աշխատել է «Ավտոտեխսպասարկում» հանրապետական բազայում՝ որպես իրավախորհրդատու։

1989 թվականից մինչև 1991 թվականն աշխատել է ՀՀ Փաստաբանների կոլեգիայի անդամ, միաժամանակ պայմանագրային կարգով, որպես ավագ խորհրդատու, սպասարկել է ՀՀ Առևտրի նախարարության Աբովյանի քաղառը։

1991 թվականից մինչև 1999 թվականն աշխատել է Երևանի Սպանդարյան շրջանի ժողդատարանի դատավոր։

1999 թվականից մինչև 2009 թվականն աշխատել է Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն համայնքների ընդհանուր իրավասության դատարանի նախագահի պաշտոնում։

2009 թվականի հունվարի 15-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ Վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավոր։

Դասավանդում է Ռուս-Հայկական (Սլավոնական) համալսարանում։

 

Սլավա Սարգսի Սարգսյան

Ծնվել է 1945 թվականին Վրաստանի հանրապետության Շահումյան ավանում:

1974 թվականին ավարտել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետը:

1968 թվականից մինչև 1974 թվականն աշխատել է ՀԼԿԵՄ Սպանդարյանի շրջկոմում՝ որպես հրահանգիչ, կազմբաժնի վարիչ:

1974 թվականից մինչև 1976 թվականն եղել է դպրոցի փոխտնօրեն:

1976 թվականից մինչև 1986 թվականն աշխատել է ՀԿԿ Կենտկոմի մարքսիզմ-լենինիզմի համալսարանում՝ որպես ուսումնական մասի վարիչ, ապա՝ պրոռեկտոր:

1986 թվականից մինչև 1998 թվականն աշխատել է Երևանի Մաշտոցի շրջանի ժողդատավոր:

1998 թվականից մինչև 2008 թվականն աշխատել է ՀՀ Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավոր:

2008 թվականի սեպտեմբերի 29-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի նախագահ։

2007 թվականին ՀՀ Նախագահի կողմից Սլավա Սարգսյանին շնորհվել է Հայաստանի Հանրապետության վաստակավոր իրավաբանի պատվավոր կոչում:

 

Վարուժան Սամսոնի Աբելյան

Ծնվել է 1950 թվականին Երևան քաղաքում:

1977 թվականին ավարտել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետը:

1969 թվականից մինչև 1975 թվականը հանդիսացել է Լենինյան շրջխորհրդի գործկոմին կից անչափահասների գործերի հանձնաժողովի քարտուղար:

1975 թվականից մինչև 1979 թվականն աշխատել է Լենինյան շրջխորհրդի գործկոմի բնակտնտեսության վարչության իրավախորհրդատու, այնուհետև՝ շրջգործկոմի իրավախորհրդատու:

1979 թվականից մինչև 1990 թվականն աշխատել է Երքաղխորհրդի գործկոմի բնակֆոնդի հաշվառման-բաշխման և բնակարանների փոխանակման վարչությունում՝ որպես իրավախորհրդատու, ադմինիստրացիայի անդամ:

1990 թվականից մինչև 1991 թվականն աշխատել է ՀՀ Թեթև արդյունաբերության նախարարության իրավաբանական բաժնի պետ և գլխավոր արբիտր:

1991 թվականից մինչև 1998 թվականը հանդիսացել է ՀՀ Գերագույն դատարանի անդամ:

1998 թվականից առ այսօր աշխատում է ՀՀ Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավոր:

2008 թվականին ՀՀ Նախագահի կողմից Վարուժան Աբելյանին շնորհվել է Հայաստանի Հանրապետության վաստակավոր իրավաբանի պատվավոր կոչում:

 

Երվանդ Հենրիկի Խունդկարյան

Ծնվել է 1972 թվականին Երևան քաղաքում։

1994 թվականին ավարտել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետի երեկոյան բաժինը։

1993 թվականից մինչև 1994 թվականն աշխատել է ՀՀ Գերագույն դատարանում՝ որպես քրեական գործերի դատական կոլեգիայի դատական նիստերի քարտուղար։

1994 թվականից մինչև 1996 թվականը զբաղեցրել է ՀՀ Գերագույն դատարանի օրենսդրության համակարգման և դատական պրակտիկայի ամփոփման բաժնի ավագ խորհրդատուի, ապա՝ ՀՀ Գերագույն դատարանի քրեական գործերի դատական կոլեգիայի ավագ խորհրդատուի պաշտոնը։

1996 թվականից մինչև 1998 թվականը ծառայել է ՀՀ Զինված ուժերում:

1998 թվականից մինչև 1999 թվականը հանդիսացել է ՀՀ Գերագույն դատարանի ավագ խորհրդատու։

1999 թվականից մինչև 2001 թվականն աշխատել է ՀՀ Քրեական և զինվորական գործերով վերաքննիչ դատարանում՝ որպես դատավորի օգնական։

2001 թվականից մինչև 2008 թվականն աշխատել է ՀՀ Տնտեսական դատարանի դատավոր։

2008 թվականի հունվարի մեկից հանդիսացել է ՀՀ Վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր: 

2008 թվականի հոկտեմբերի 8-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի դատավոր:

 

Էրնա Վլադիմիրի Հայրիյան

Ծնվել է 1959 թվականին Լեռնային Ղարաբաղի Հադրութ ավանում։

1978 թվականից մինչև 1979 թվականն աշխատել է շրջանային նորաստեղծ Պետական նոտարական գրասենյակում՝ որպես պետական նոտար։

1982 թվականին ավարտել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետը։

1983 թվականից մինչև 1985 թվականն աշխատել է Երևանի Էլեկտրատեխնիկական գործարանում՝ որպես իրավախորհրդատու:

1989 թվականից մինչև 1996 թվականն աշխատել է Երևանի Սպանդարյան շրջանի իրավաբանական կոնսուլտացիայում՝ որպես փաստաբան։ Հանդիսացել է Հայաստանի Հանրապետության Փաստաբանական կոլեգիայի անդամ:

1996 թվականից աշխատել է Երևանի Մաշտոցի շրջանի ժողդատարանում՝ որպես դատավոր:

1999 թվականից մինչև 2005 թվականն աշխատել է Աջափնյակ և Դավթաշեն համայնքների առաջին ատյանի դատարանում՝ որպես դատավոր։

2005 թվականից մինչև 2008 թվականն աշխատել է ՀՀ Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավոր։

2008 թվականի հունվարի մեկից մինչև 2009 թվականը զբաղեցրել է Երևանի քաղաքացիական դատարանի նախագահի պաշտոնը:

2009 թվականի հունվարի 15-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի դատավոր։

 

Ելենա Միհրանի Սողոմոնյան

Ծնվել է 1953 թվականին Անիի շրջանի Անիպեմզա ավանում։

1978 թվականին ավարտել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետի երեկոյան բաժինը։

1971 թվականից մինչև 1982 թվականն աշխատել է ՀՀ Գերագույն դատարանում նախ՝ որպես մեքենագրուհի, ապա՝ դատական նիստերի քարտուղար, ավագ խորհրդատու։

1982 թվականից մինչև 1987 թվականն եղել է Երևանի 26 կոմիսարների անվան շրջանի ժողդատավոր։

1989 թվականին աշխատել է ՀՀ Արդարադատության նախարարության օրենքների նախագծերի պատրաստման և օրենսդրության համակարգման բաժնում՝ որպես խորհրդատու։

1989 թվականից մինչև 1999 թվականն աշխատել է Երևանի Շահումյանի շրջանի պետական նոտարում։

1999 թվականից մինչև 2001 թվականն աշխատել է ՀՀ Տնտեսական գործերով վերաքննիչ դատարանի դատավոր։

2001 թվականի հոկտեմբերի 19-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ Տնտեսական դատարանի դատավոր։

2008 թվականից մինչև 2009 թվականն աշխատել է ՀՀ Վարչական դատարանի դատավոր:

2009 թվականի հունվարի 15-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի դատավոր։

 

Սուրեն Ռաֆիկի Անտոնյան

Ծնվել է 1969 թվականին Երևան քաղաքում:

1989 թվականից մինչև 1994 թվականը սովորել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետում:

1994 թվականից մինչև 1995 թվականն աշխատել է ՀՀ Կենտրոնական բանկի իրավաբանական վարչության գործառնությունների և փաստաթղթերի տեսչության բաժնում՝ որպես մասնագետ:

1995 թվականից մինչև 1996 թվականն աշխատել է ՀՀ Կենտրոնական բանկի իրավաբանական վարչության բանկային օրենսդրության զարգացման և մեթոդաբանության բաժնի պետի պաշտոնում:

1996 թվականին աշխատել է ՀՀ Կենտրոնական բանկի վերահսկողության, կարգավորման և արտոնագրման վարչության բանկային մեթոդաբանության բաժնում՝ որպես մասնագետ-իրավաբան:

1996 թվականից մինչև 1997 թվականն աշխատել է ՀՀ Ադարադատության նախարարության օրենսդրության վարչության գերատեսչական նորմատիվ ակտերի գրանցման բաժնի պետի պաշտոնում:

1997 թվականից մինչև 1998 թվականն աշխատել է ՀՀ Արդարադատության նախարարության օրենսդրական հարցերի վարչության պետի տեղակալ:

1998 թվականից մինչև 1999 թվականն աշխատել է ՀՀ Արդարադատության նախարարությունում՝ որպես կադրերի և հատուկ աշխատանքների վարչության պետ:

1999 թվականից մինչև 2008 թվականն աշխատել է ՀՀ Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավոր:

2008 թվականից մինչև 2009 թվականը հանդիսացել է Հյուսիսային քաղաքացիական դատարանի նախագահ:

2009 թվականի հունվարի 15-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի դատավոր։

 

Տիգրան Ռաֆիկի Պետրոսյան

Ծնվել է 1964 թվականին Կիրովական քաղաքում։

1979 թվականից մինչև 1981 թվականն աշխատել է «Գեղարդ» կինոթատրոնում՝ որպես կինոմեխանիկ։

1981 թվականից մինչև 1986 թվականը սովորել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետի ստացիոնար բաժնում։
1986 թվականից մինչև 1988 թվականն աշխատել է Հոկտեմբերյանի Միջշրջանային դատախազությունում՝ որպես քննիչ։

1988 թվականից մինչև 1991 թվականն աշխատել է Երևանի Արաբկիրի շրջանի դատախազությունում՝ որպես քննիչ։

1991 թվականից մինչև 1995 թվականն աշխատել է Արաբկիրի շրջանի դատախազի օգանականի պաշտոնում։

1995 թվականից մինչև 1996 թվականն աշխատել է Մյասնիկյանի շրջանի դատախազությունում՝ որպես դատախազի օգնական։

1996 թվականից մինչև 1999 թվականն աշխատել է Էջմիածնի շրջանային ժողդատարանում՝ որպես դատավոր։

1999 թվականից մինչև 2008 թվականն աշխատել է Արմավիրի մարզի առաջին ատյանի դատարանում՝ որպես դատավոր։

2008 թվականից մինչև 2009 թվականն աշխատել է Երևանի քաղաքացիական դատարանի դատավոր:

2009 թվականի հունվարի 15-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի դատավոր։

 

Արտակ Հակոբի Բարսեղյան

Ծնվել է 1967 թվականին Արարատի մարզի Վեդի քաղաքում։

1993 թվականին ավարտել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետի հեռակա բաժինը։

1993 թվականից մինչև 1997 թվականը աշխատել է ՀՀ Փաստաբանների միության Արարատի իրավաբանական կոնսուլտացիայում՝ որպես փաստաբան։

1997 թվականից մինչև 1999 թվականը աշխատել է ՀՀ Արդարադատության նախարարությունում նախ՝ որպես օրենսդրական հարցերի վարչության գլխավոր մասնագետ, այնուհետև` նախարարի օգնական։

1999 թվականից մինչև 2001 թվականը եղել է Արարատի մարզի Առաջին ատյանի դատարանի դատավոր։

2001 թվականի հոկտեմբերի 19-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ Տնտեսական դատարանի դատավոր։

2008 թվականից մինչև 2009 թվականը աշխատել է Երևանի քաղաքացիական դատարանի դատավոր:

2009 թվականի հունվարի 15-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի դատավոր։

 

Մամիկոն Լիբկնեխտի Դրմեյան

Ծնվել է 1958 թվականին Գյումրի քաղաքում։

1984 թվականին ավարտել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետը։

1985 թվականից մինչև 1991 թվականն աշխատել է ԵրՄՄՀԻ-ում՝ որպես իրավախորհրդատու, ավագ իրավախորհրդատու, ապա՝ իրավաբանական բաժանմունքի պետ։

1991 թվականից մինչև 1996 թվականն աշխատել է ՀՀ Դատախազությունում՝ որպես դատարաններում քաղաքացիական գործերով կայացված վճիռների և որոշումների վրա հսկող բաժնի դատախազ, այնուհետև` բաժնի ավագ դատախազ։

1996 թվականից մինչև 1998 թվականն եղել է ՀՀ Պաշտպանության նախարարության իրավաբանական բաժնի բաժանմունքի պետ։

1998 թվականից մինչև 1999 թվականն աշխատել է ՀՀ Վճռաբեկ դատարանում՝ որպես քաղաքացիական և տնտեսական գործերի պալատի նախագահի օգնական։

1999 թվականից մինչև 2002 թվականն եղել է ՀՀ Քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի դատավոր։

2002 թվականի սեպտեմբերի 9-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ Տնտեսական դատարանի անվճարունակության մասին գործեր քննող դատավոր։

2008 թվականից մինչև 2009 թվականն աշխատել է Երևանի քաղաքացիական դատարանի դատավոր:

2009 թվականի հունվարի 15-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի դատավոր։

 

Վարդան Ավետի Ավանեսյան

Ծնվել է 1955 թվականին Երևան քաղաքում։

1982 թվականին ավարտել է ԵՊՀ իրավաբանական ‎ֆակուլտետը։

1980 թվականից մինչև 1984 թվականն աշխատել է Երևանի Էլեկտրոն գործարանում՝ որպես իրավախորհրդատու։

1984 թվականից մինչև 1986 թվականն աշխատել է ՀՀ Գերագույն դատարանում՝ որպես կոդի‎ֆիկացիայի գծով խորհրդատու։

1986 թվականից մինչև 1991 թվականն աշխատել է ՀՀ Գերագույն դատարանում՝ որպես գրասենյակի պետ։

1991 թվականից մինչև 1998 թվականն եղել է ՀՀ Գերագույն դատարանի անդամ։

1999 թվականից մինչև 2001 թվականն աշխատել է ՀՀ Արդարադատության նախարարությունում՝ որպես վերահսկողության ծառայության գլխավոր խորհրդատու։

2001 թվականից մինչև 2009 թվականն աշխատել է ՀՀ Վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր։ 

2009 թվականի ապրիլի 18-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի դատավոր։

^ Դեպի վեր