Տիգրան Տոլիկի Մուկուչյան 
Ծնվել է 1969 թվականին Երևան քաղաքում։
1987 թվականից մինչև 1989 թվականը ծառայել է Խորհրդային բանակում։
1990 թվականից մինչև 1995 թվականը սովորել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետում։
1991 թվականից մինչև 1993 թվականն աշխատել է ՀՀ Գերագույն Խորհրդում՝ որպես էլեկտրամոնտյոր։
1993 թվականից մինչև 1995 թվականն աշխատել է ՀՀ Գերագույն Խորհրդում՝ որպես ավագ վիճակագիր։
1995 թվականին աշխատել է ՀՀ Գերագույն Խորհրդում՝ որպես ավագ խորհրդատու։
1995 թվականից մինչև 1997 թվականն աշխատել է ՀՀ Ազգային ժողովում։
1997 թվականին աշխատել է Երևանի քաղաքապետարանում՝ որպես իրավաբանական բաժնի պետ, իսկ 1998 թվականին՝ քաղաքապետի գլխավոր խորհրդական։
1998 թվականից մինչև 2000 թվականն աշխատել է ՀՀ Ձեռնարկությունների պետական ռեգիստրում՝ վարչության պետի պաշտոնում։
2000 թվականից մինչև 2005 թվականն աշխատել է ՀՀ արդարադատության նախարարի տեղակալի պաշտոնում։
2005 թվականից մինչև 2008 թվականը աշխատել է ՀՀ քաղաքացիական վերաքննիչ դատարանի նախագահի պաշտոնում։
2008 թվականից առ այսօր զբաղեցնում է ՀՀ Վարչական դատարանի նախագահի պաշտոնը:
Կարինե Սոսի Բաղդասարյան
Ծնվել է 1957 թվականին Երևան քաղաքում։
1982 թվականին ավարտել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետը։
1983 թվականինց աշխատել է Գագարին ավանի լուսապակու գործարանում՝ որպես իրավաբան։
1983 թվականից մինչև 1985 թվականը եղել է Հայկոոպի Սևանի միջշրջանային առևտրի բազայի ավագ իրավաբան։
1985 թվականից մինչև 1996 թվականը զբաղեցրել է Սևանի գործադիր կոմիտեի «ԶԱԳՍԻ» բաժնի վարիչի պաշտոնը։
1996 թվականից մինչև 1999 թվականը եղել է ՔԿԱԳ Սևանի տարածքային բաժնի վարիչը։
1999 թվականից մինչև 2001 թվականը աշխատել է Գեղարքունիքի մարզի ՔԿԱԳ բաժնում՝ որպես վարիչի տեղակալ։
2001 թվականին աշխատել է Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի դատարանի դատավոր։
2001 թվականի հոկտեմբերի 19-ին ՀՀ նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ տնտեսական դատարանի դատավոր։
2008 թվականից մինչև 2009 թվականը աշխատել է Հյուսիսային քաղաքացիական դատարանի դատավոր:
2009 թվականի փետրվարի 27-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ Վարչական դատարանի դատավոր:
Լարիսա Գևորգի Սոսյան
Ծնվել է 1947 թվականին Երևան քաղաքում։
1969 թվականին ընդունվել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետի հեռակա ուսուցման բաժինը։
1973 թվականից մինչև 1979 թվականը աշխատել է Երևանի ավտոդողերի գործարանում՝ որպես իրավախորհրդատու։
1979 թվականից մինչև 1983 թվականը աշխատել է Հայկական ՍՍՀ պետական արբիտրաժում՝ որպես ավագ ռևիզոր։
1983 թվականից մինչև 1999 թվականը եղել է Հայաստանի Հանրապետության պետական արբիտրաժի պետական արբիտր։
1999 թվականից մինչև 2001 թվականը եղել է ՀՀ տնտեսական գործերով վերաքննիչ դատարանի դատավոր։
2001 թվականի հոկտեմբերի 19-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ տնտեսական դատարանի դատավոր։
2008 թվականից առ այսօր աշխատում է ՀՀ Վարչական դատարանի դատավոր:
Ռուզաննա Սուրիկի Հակոբյան
Ծնվել է 1967 թվականին Երևան քաղաքում։
1984 թվականից մինչև 1989 թվականը սովորել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետում:
1990 թվականից մինչև 1999 թվականն աշխատել է Լենինյան շրջանի ժողդատարանում՝ որպես խորհրդատու:
1999 թվականից մինչև 2002 թվականն աշխատել է ՀՀ փաստաբանների միության Երևան քաղաքի Արաբկիրի համայնքի փաստաբանական գրասենյակում՝ որպես փաստաբան:
2002 թվականից մինչև 2008 թվականն աշխատել է ՀՀ տնտեսական դատարանի դատավոր:
2008 թվականից առ այսօր աշխատում է ՀՀ Վարչական դատարանի դատավոր:
Քրիստինե Պատվականի Մկոյան
Ծնվել է 1977 թվականին Երևան քաղաքում։
1994 թվականից մինչև 1999 թվականը սովորել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետում։
1999 թվականից մինչև 2003 թվականն աշխատել է Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն համայնքների առաջին ատյանի դատարանում՝ որպես դատավորի օգնական, այնուհետև՝ աշխատակազմի ղեկավար։
2003 թվականից մինչև 2008 թվականն աշխատել է Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի կադրերի վարչությունում, ներման, քաղաքացիության, պարգևների և կոչումների վարչությունում, այնուհետև՝ իրավաբանական վարչությունում՝ որպես գլխավոր մասնագետ։
2008 թվականից առ այսօր աշխատում է ՀՀ Վարչական դատարանի դատավոր։
Գալուստ Ավետիքի Ղարիբյան
Ծնվել է 1952 թվականին Երևան քաղաքում։
1981 թվականին ավարտել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետը։
1977 թվականից մինչև 1987 թվականը աշխատել է իրավախորհրդատու տարբեր ձեռնարկություններում («Հայմեքմատվաճառ» վարչություն, Սարքերի գործարան, «Հայէներգոհսկողություն» վարչություն, Լենինյան շրջանի գործադիր կոմիտե)։
1987 թվականից մինչև 1999 թվականը աշխատել է ՀՀ պետական արբիտրաժում՝ որպես պետական արբիտր։
1999 թվականից մինչև 2001 թվականը եղել է ՀՀ տնտեսական գործերով վերաքննիչ դատարանի դատավոր։
2001 թվականի հոկտեմբերի 19-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ տնտեսական դատարանի դատավոր։
2008 թվականից առ այսօր աշխատում է ՀՀ Վարչական դատարանի դատավոր:
Աշոտ Մնացականի Սարգսյան
Ծնվել է 1957 թվականին Երևան քաղաքում։
1980 թվականի ավարտել է ԵՊՀ ռուսաց լեզվի և գրականության ֆակուլտետը, իսկ 1987 թվականին՝ ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետի հեռակա ուսուցման բաժինը։
1981 թվականից մինչև 1989 թվականը աշխատել է Հայկական ՍՍՀ պետական արբիտրաժում, նախ՝ հսկողական և արբիտրաժային պրակտիկայի ամփոփման բաժնում՝ որպես խորհրդատու, ապա՝ որպես գլխավոր պետական արբիտրի օգնական, հսկողական և արբիտրաժային պրակտիկայի ամփոփման բաժնի պետ։
1989 թվականից մինչև 1999 թվականը եղել է Հայկական ՍՍՀ պետական արբիտրաժի պետական արբիտր։
1999 թվականից մինչև 2001 թվականը եղել է ՀՀ տնտեսական գործերով վերաքննիչ դատարանի դատավոր։
2001 թվականի հոկտեմբերի 19-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ տնտեսական դատարանի դատավոր։
2008 թվականից առ այսօր աշխատում է ՀՀ Վարչական դատարանի դատավոր:
Արգիշտի Անդրանիկի Ղազարյան
Ծնվել է 1969 թվականին Մարտունու շրջանի Զոլաքար գյուղում:
1987 թվականից մինչև 1989 թվականը ծառայել է խորհրդային բանակում:
1990 թվականից մինչև 1995 թվականը սովորել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետում:
1995 թվականից մինչև 1996 թվականն աշխատել է Արագածի շրջանի ժողդատարանում՝ որպես դատական նիստերի քարտուղար:
1996 թվականից մինչև 1999 թվականն աշխատել է Գերագույն դատարանում՝ որպես քրեական կոլեգիայի քարտուղար:
1999 թվականից մինչև 2001 թվականն աշխատել է ՀՀ Վճռաբեկ դատարանում՝ որպես դատավորի օգնական:
2002 թվականին ծավալել է փաստաբանական գործունեություն՝ հանդիսանալով ՀՀ փաստաբանների միության անդամ:
2002 թվականից մինչև 2005 թվականն աշխատել է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲ ընկերությունում՝ որպես գլխավոր տնօրենի տեղակալ-իրավաբանական վարչության պետ:
2005 թվականից մինչև 2008 թվականն աշխատել է ՀՀ տնտեսական դատարանի դատավոր:
2008 թվականից մինչ օրս աշխատում է ՀՀ Վարչական դատարանի դատավոր:
Ռոբերտ Եղիշի Սարգսյան
Ծնվել է 1957 թվականին Արմավիր մարզի Արաքս գյուղում։
1987 թվականին ավարտել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետը։
1991 թվականից մինչև 1995 թվականը աշխատել է Երևան քաղաքի Սպանդարյան շրջանի գործադիր կոմիտեում՝ որպես գործկոմի իրավախորհրդատու։
1995 թվականից մինչև 1996 թվականը աշխատել է «Հայկոնտրակտ» պետական ձեռնարկությունում՝ որպես իրավախորհրդատու։
1996 թվականից մինչև 1998 թվականը զբաղեցրել է Երևան քաղաքի Սպանդարյան շրջանի ժողդատարանի գրասենյակի պետի պաշտոնը։
1999 թվականից մինչև 2001 թվականը աշխատել է ՀՀ տնտեսական գործերով վերաքննիչ դատարանում նախ՝ որպես գրասենյակի պետ, ապա՝ աշխատակազմի ղեկավար։
2001 թվականից աշխատել է ՀՀ տնտեսական դատարանի դատավոր։
2008 թվականից մինչև 2009 թվականը աշխատել է Երևանի քաղաքացիական դատարանի դատավոր:
2009 թվականի փետրվարի 27-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ Վարչական դատարանի դատավոր:
Արշակ Սերոժի Ալավերդյան
Ծնվել է 1970 թվականին Սպիտակի շրջանի Արևաշող քաղաքում։
1989 թվականին ընդունվել է Երևանի ժողովրդական տնտեսության ինստիտուտի ֆինանսահաշվային ֆակուլտետի «Հաշվապահական հաշվառում, վերահսկողություն և տնտեսական գործունեության վերլուծություն» բաժինը և 1994 թվականին ավարտելով այն՝ ստացել է տնտեսագետի որակավորում։
1994 թվականից մինչև 1998 թվականը սովորել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետի հեռակա բաժնում։
1994 թվականից մինչև 1996 թվականը ծառայել է ՀՀ Զինված ուժերում։
1996 թվականից մինչև 2005 թվականը աշխատել է ՀՀ Արդարադատության նախարարությունում՝ սկզբում ֆինանսա-տնտեսական բաժնի առաջին կարգի խորհրդատուի, ապա՝ նախարարության աշխատակազմի իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության գլխավոր մասնագետի պաշտոններում։
2005 թվականից մինչև 2008 թվականը աշխատել է Լոռու մարզի առաջին ատյանի դատարանի դատավոր։
2008 թվականից մինչև 2009 թվականը աշխատել է Հյուսիսային քաղաքացիական դատարանի դատավոր:
2009 թվականի փետրվարի 27-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ Վարչական դատարանի դատավոր:
Աշոտ Արամի Աբովյան
Ծնվել է 1953 թվականին Ստեփանավանի շրջանի Հոբարձի գյուղում։
1970 թվականից մինչև 1975 թվականը սովորել Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի մեխանիկա-մեքենաշինական ֆակուլտետում։
1976 թվականից մինչև 1982 թվականը սովորել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետում։
1984 թվականից մինչև 1987 թվականը ուսանել է ԽՍՀՄ Արդարադատության նախարարության փորձաքննությունների համամիութենական գիտահետազոտական ինստիտուտի ասպիրանտուրայում։
1975 թվականից մինչև 1984 թվականը աշխատել է Հայաստանի Արդարադատության նախարարության դատական փորձաքննությունների գիտահետազոտական լաբորատորիայում՝ որպես ավագ փորձագետ։
1978 թվականից մինչև 1980 թվականը գտնվել է պարտադիր զինվորական ծառայության մեջ։
1984 թվականից մինչև 1996 թվականը ծառայել է Ներքին գործերի մարմինների համակարգում։
1996 թվականից մինչև 2006 թվականը աշխատել է ՀՀ Արդարադատության նախարարության համակարգում` սկզբում՝ որպես Փորձագիտական կենտրոնի տնօրեն, ապա՝ 1999 թվականից՝ նախարարի տեղակալ։
2006 թվականից աշխատել է ՀՀ դատական դեպարտամենտում՝ սկզբում՝ որպես ղեկավարի տեղակալ, իսկ 2007 թվականից՝ որպես ղեկավարի տեղակալ, գլխավոր ֆինանսիստ։
2008 թվականից առ այսօր աշխատում է ՀՀ Վարչական դատարանի դատավոր։
Արթուր Արշավիրի Ծատուրյան
Ծնվել է 1963 թվականին ՀՀ Սյունիքի մարզի Կապան քաղաքում։
1982 թվականից մինչև 1988 թվականը սովորել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետի երեկոյան բաժնում:
1988 թվականին ընտրվել է Երևանի թիվ 26 ՄՊՏՈՒ-ի ԼԿԵՄ կոմիտեի քարտուղար։
1990 թվականին ընտրվել է Հայաստանի երիտասարդական միության (ՀԵՄ) Էրեբունու շրջանային խորհրդի քաղաքականության և իրավական հանձնաժողովի նախագահ։
1993 թվականին նշանակվել է ՀՀ Արդարադատության նախարարության տնտեսական և միջազգային իրավահարաբերությունների վարչության առաջին կարգի խորհրդատու, 1996 թվականից զբաղեցրել է առաջատար խորհրդատուի, իսկ 1997 թվականից մինչև 2003 թվականը՝ գլխավոր խորհրդատուի պաշտոնները։
2003 թվականին փոխադրման կարգով նշանակվել է ՀՀ Արդարադատության նախարարության աշխատակազմի միջազգային իրավական հարաբերությունների վարչության միջազգային պայմանագրերի փորձաքննության բաժնի պետի պաշտոնում։
2008 թվականից առ այսօր աշխատում է ՀՀ Վարչական դատարանի դատավոր։
Հովհաննես Համազասպի Թորոսյան
Ծնվել է 1949 թվականին Գեղարքունիքի մարզի Վահան գյուղում։
1968 թվականից մինչև 1970 թվականը ծառայել է ԽՍՀՄ զինված ուժերում։
1971 թվականին ընդունվել և 1977 թվականին ավարտել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետի երեկոյան բաժինը։
1978 թվականին աշխատանքի է անցել Երևանի համակցված կերերի գործարան, որտեղ իրավախորհրդատուի պաշտոնում աշխատել է մինչև 1979 թվականը։
1979 թվականից մինչև 1981 թվականը աշխատել է Հայաստանի սպառողական ընկերությունների միության վարչությունում՝ զբաղեցնելով իրավաբանական բաժնի իրավախորհրդատուի, այնուհետև՝ ավագ իրավախորհրդատուի պաշտոնները։
1981 թվականից աշխատել է ՀՀ արդարադատության նախարարության կենտրոնական աշխատակազմում՝ զբաղեցնելով խորհրդատուի, ավագ խորհրդատուի, գլխավոր խորհրդատուի, բաժնի պետի, այնուհետև նույն վարչության պետի պաշտոնները։
2008 թվականից առ այսօր աշխատում է ՀՀ Վարչական դատարանի դատավոր։
Արթուր Ռոբերտի Պողոսյան
Ծնվել է 1976 թվականին Տավուշի մարզի Դիլիջան քաղաքում։
1994 թվականից մինչև 1999 թվականը սովորել է ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետում, որն ավարտել է գերազանցության դիպլոմով։
1999 թվականից մինչև 2001 թվականը ծառայել է ՀՀ Զինված ուժերում։
2002 թվականից մինչև 2005 թվականը հանդիսացել է ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի քաղաքացիական դատավարության ամբիոնի հայցորդ և ստացել իրավաբանական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան։
2001 թվականից մինչև 2002 թվականը աշխատել է Տավուշի մարզի Դիլիջան քաղաքի քաղաքապետարանում` որպես քաղաքապետի խորհրդական։
2002 թվականից մինչև 2006 թվականը աշխատել է ՀՀ Նախագահի աշխատակազմի կադրերի վարչությունում` որպես առաջին կարգի մասնագետ։
2006 թվականից մինչև 2007 թվականը աշխատել է ՀՀ Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովում` որպես փորձագետ (մասնագետ)։
2008 թվականից առ այսօր աշխատում է ՀՀ Վարչական դատարանի դատավոր։
2002 թվականից մինչև 2004 թվականը համատեղությամբ աշխատել է Երևանի տնտեսա-իրավագիտական համալսարանի իրավաբանական ֆակուլտետում` որպես «ՀՀ քաղաքացիական դատավարության իրավունք» առարկայի դասախոս։
2006 թվականից մինչև 2008 թվականը համատեղությամբ աշխատել է Ռուս-Հայկական (Սլավոնական) պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետում` որպես քաղաքացիական իրավունքի և քաղաքացիական դատավարության ամբիոնի անդամ« «ՌԴ քաղաքացիական դատավարություն» և «ՌԴ արբիտրաժային դատավարություն» առարկաների դասախոս։
Երկու մենագրությունների և մեկ տասնյակից ավելի գիտական հոդվածների հեղինակ է։
Արծրուն Մարտունի Միրզոյան
Ծնվել է 1972 թվականին Ստեփանավանի շրջանի Հոբարձի գյուղում։
1991 թվականից մինչև 1996 թվականը սովորել է Երևանի Պետական Համալսարանի իրավաբանական ֆակուլտետում։
1996 թվականից մինչև 1998 թվականը ծառայել է ՀՀ Զինված ուժերում։
2000 թվականից աշխատել է ՀՀ Արդարադատության նախարարությունում՝ որպես առաջին կարգի խորհրդատու, ապա` գլխավոր մասնագետ։
2006 թվականից աշխատել է ՀՀ քաղաքացիական վերաքննիչ դատարանում՝ որպես նախագահի օգնական, ապա` որպես նախագահի խորհրդական։
Սովորում է ՀՀ ԳԱԱ սոցիալոգիայի, փիլիսոփայության և իրավունքի ինստիտուտի ասպիրանտուրայի երրորդ կուրսում։
2008 թվականից առ այսօր աշխատում է ՀՀ Վարչական դատարանի դատավոր։
Հովսեփ Լևոնի Բեդևյան
Ծնվել է 1975 թվականին Մասիսի շրջանի Նոր Խարբերդ ավանում։
1991 թվականից մինչև 1996 թվականը սովորել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետում։
1997 թվականից մինչև 1999 թվականը ծառայել է ՀՀ Զինված ուժերում։
2000 թվականից մինչև 2001 թվականը աշխատել է պետական փակ բաժնետիրական ընկերությունում՝ որպես իրավաբան։
2001 թվականից մինչև 2003 թվականը աշխատել է փաստաբան, եղել է փաստաբանների միջազգային միության անդամ։
2003 թվականից մինչև 2008 թվականը աշխատել է ՀՀ Նախագահի աշխատակազմի իրավաբանական վարչությունում՝ որպես գլխավոր մասնագետ, խորհրդատու:
2008 թվականից առ այսօր աշխատում է ՀՀ Վարչական դատարանի դատավոր:
Արթուր Ռոբերտի Առաքելյան
Ծնվել է 1961 թվականին Երևան քաղաքում։
1979 թվականից մինչև 1987 թվականը սովորել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետի երեկոյան ուսուցման բաժնում։
1978 թվականից մինչև 1980 թվականը աշխատել է «Էլեկտրասարք» արտադրական միավորումում՝ որպես կադրերի գծով տեսուչ։
1980 թվականից մինչև 1982 թվականը ծառայել է Զինված ուժերում։
1982 թվականից մինչև 1988 թվականը աշխատել է «Էլետրասարք» ա/մ-ում՝ որպես բանվոր, կադրերի գծով ավագ տեսուչ, կադրերի բաժնի պետ։
1988 թվականից մինչև 1990 թվականը աշխատել է «Հայթռչնարդ» միավորման մասնագիտացված մոնտաժային վարչությունում՝ որպես իրավախորհրդատու։
1990 թվականից մինչև 1996 թվականը աշխատել է ՀՀ առևտրի նախարարության «Հայկահույք» միավորումում՝ որպես իրավախորհրդատու, կադրաիրավական հարցերով գլխավոր տնօրենի տեղակալ։
1997 թվականից մինչև 1998 թվականը աշխատել է Երևանի Արաբկիրի թաղապետարանի իրավաբանական բաժնի պետ։
1999 թվականին նշանակվել է Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն համայնքների առաջին ատյանի դատարանի դատավոր։
2008 թվականից մինչև 2009 թվականը աշխատել է Երևանի քաղաքացիական դատարանի դատավոր:
2009 թվականից ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ Վարչական դատարանի դատավոր:
Հասմիկ Հայկազի Հովհաննիսյան
Ծնվել է 1955 թվականին Երևան քաղաքում։
1975 թվականից մինչև 1980 թվականը սովորել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետում՝ ստանալով իրավաբանի որակավորում։
1980 թվականից մինչև 1996 թվականը աշխատել է Մեղրու իրավաբանական կոնսուլտացիայում՝ որպես վարիչ-փաստաբան։
1996 թվականից մինչև 1999 թվականը աշխատել է Մեղրու շրջանի ժողդատարանի դատավոր։
1999 թվականից մինչև 2008 թվականը աշխատել է Սյունիքի մարզի առաջին ատյանի դատարանի դատավոր։
2008 թվականից առ այսօր աշխատում է ՀՀ Վարչական դատարանի դատավոր:
Էդվարդ Թովմասի Նահապետյան
Ծնվել է 1959 թվականին Գյումրի քաղաքում։
1986 թվականին ավարտել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետը։
1986 թվականից մինչև 1991 թվականը աշխատել է Ամասիայի շրջանի ՇՍԱՄ-ում՝ որպես ավագ իրավախորհրդատու։
1991 թվականից մինչև 1995 թվականը աշխատել է Ամասիայի շրջանի ժողդատարանում՝ որպես դատավոր։
1996 թվականից մինչև 1998 թվականը եղել է Գյումրիի Մոսկովյան ժողդատարանի դատավոր։
1999 թվականից մինչև 2002 թվականը աշխատել է Շիրակի մարզի առաջին ատյանի դատարանում՝ որպես դատավոր։
2002 թվականի սեպտեմբերի 9-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ տնտեսական դատարանի դատավոր։
2008 թվականից առ այսօր աշխատում է ՀՀ Վարչական դատարանի դատավոր:
Կարեն Բաղիշի Մաթևոսյան
Ծնվել է 1961 թվականին Երևան քաղաքում։
1982 թվականին ավարտել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետը։
1985 թվականից մինչև 1994 թվականը աշխատել է Աշտարակի միջշրջանային դատախազության քննիչ, այնուհետև՝ Էջմիածնի միջշրջանային դատախազության քննիչ:
1997 թվականից մինչև 2001 թվականը աշխատել է ՀՀ Գլխավոր դատախազին առընթեր ՀԿԳ քննիչ։
2001 թվականից մինչև 2004 թվականը աշխատել է ՀՀ տնտեսական դատարանի դատավոր։
2004 թվականին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ արդարադատության խորհրդի անդամ։
2004 թվականից մինչև 2008 թվականը եղել է ՀՀ Կառավարությանն առընթեր Մաքսային պետական կոմիտեի նախագահի տեղակալ:
2008 թվականից մինչև 2009 թվականը զբաղեցրել է ՀՀ դատական դեպարտամենտի ղեկավարի պաշտոնը։
2009 թվականի փետրվարի 27-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ վարչական դատարանի դատավոր։



