Home Contacts
Armenian Version English Version


Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարան

Սամվել Լևոնի Գրիգորյան
Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության
դատարանի նախագահ

Ծնվել է 1974 թվականին Աբովյան քաղաքում։

1991 թվականից մինչև 1996 թվականը սովորել է Հ.Աճառյանի անվան համալսարանի իրավագիտության ֆակուլտետում։

2005 թվականին ստացել է պետական նմուշի դիպլոմ։

1996 թվականին ընդունվել է Աբովյան քաղաքի ժողդատարան, աշխատել է գրասենյակի գործավար, այնուհետև՝ գրասենյակի քարտուղար։

1999 թվականին աշխատել է Կոտայքի մարզի ԴԱՀԿ ծառայության հարկադիր կատարող։

2000 թվականից աշխատել է Կոտայքի մարզի ԴԱՀԿ ծառայության պետի տեղակալ։

2003 թվականից աշխատել է Արմավիրի մարզի ԴԱՀԿ ծառայության պետ։

2005 թվականից աշխատել է ԴԱՀԿ ծառայության վերահսկողության բաժնի պետ։

2006 թվականից աշխատել է օրենսդրության կատարելագործման և վերահսկողության վարչության պետ։ 

2006 թվականից մինչև 2008 թվականը աշխատել է որպես Տնտեսական դատարանի դատավոր:

2008 թվականի հունվարի մեկից աշխատում է Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ: 

 

Նապոլեոն Գրիշայի Օհանյան

Ծնվել է 1963 թվականին Կապան քաղաքում։ 

1981 թվականին մինչև 1983 թվականը ծառայել է Խորհրդային բանակում։

1984 թվականին աշխատանքի է ընդունվել Կապանի ոստիկանությունում՝ որպես շարքային միլիցիոներ։

1986 թվականից մինչև 1992 թվականը սովորել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետի հեռակա ուսուցման բաժնում։

1991 թվականին նշանակվել է Կապանի ոստիկանության բաժնի հետաքննիչ, իսկ 1992 թվականից՝ քննիչ։

1994 թվականին տեղափոխվել է Կապանի միջշրջանային դատախազություն և աշխատել քննիչի պաշտոնում։

1996 թվականին նշանակվել է Կապանի միջշրջանային դատախազի օգնական։

1999 թվականին նշանակվել է Սյունիքի մարզի դատախազի ավագ օգնական, իսկ 2007 թվականին՝ մարզի դատախազի տեղակալ։

2007 թվականից առ այսօր աշխատում է Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր։

 

Մուրադ Մարտինի Հովակիմյան

Ծնվել է 1962 թվականին Երևան քաղաքում։

1980 թվականին ընդունվել է Երևանի «Մեքենաշինական» տեխնիկումի գործիքային արտադրության ֆակուլտետի երեկոյան բաժինը։

1980 թվականից մինչև 1982 թվականը ծառայել է Խորհրդային բանակում։

Ուսումը տեխնիկումում ավարտել է 1986 թվականին և ստացել տեխնիկ-մեխանիկի որակավորում։

1987 թվականից մինչև 1993 թվականը սովորել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետի երեկոյան բաժնում։

1991 թվականից մինչև 1994 թվականն աշխատել է Երևանի «Էլեկտրալամպերի» գործարանի իրավաբանական բաժնում՝ որպես իրավախորհրդատու։

1995 թվականը մինչև 1999 թվական աշխատել է ՀՀ Արդարադատության նախարարության օրենսդրական հարցերի վարչությունում` որպես առաջին կարգի խորհրդատու, 1997 թվականից` առաջատար խորհրդատու, այնուհետև՝ որպես գլխավոր խորհրդատու։

1999 թվականից մինչև 2000 թվականն աշխատել է Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն համայնքների առաջին ատյանի դատարանում՝ որպես դատավորի օգնական։

2000 թվականից մինչև 2002 թվականն աշխատել է ՀՀ Ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության ֆինանսական վերահսկողության գլխավոր վարչությունում՝ որպես վարչության պետի իրավական խորհրդական։

2001 թվականից մինչև 2002 թվականը «Ֆրանս-հայկական մասնագիտական կենտրոն» հիմնադրամում դասավանդել է «Իրավունքի հիմունքներ» առարկան։

2002 թվականին ընդունվել է աշխատանքի ՀՀ Արդարադատության նախարարության օրենսդրական հարցերի վարչությունում՝ որպես առաջին կարգի խորհրդատու, այնուհետև՝ որպես գլխավոր խորհրդատու։

2003 թվականից աշխատել է ՀՀ Արդարադատության նախարարության «Իրավական ակտերի փորձաքննության վարչության տնտեսական օրենսդրության բաժնում»՝ որպես գլխավոր մասնագետ։ 

2007 թվականից առ այսօր աշխատում է Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր։

 

Իգնատ Վազգենի Բեգլարյան

Ծնվել է 1955 թվականին Գորիսի շրջանի Բայանդուր գյուղում (ներկայիս Վաղատուր)։

1973 թվականից մինչև 1975 թվականը ծառայել է Խորհրդային բանակում։

1977 թվականից մինչև 1983 թվականը սովորել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետի երեկոյան բաժնում` ստանալով իրավաբանի որակավորում։

1984 թվականից մինչև 1999 թվականը ծառայել է ՆԳՆ համակարգում։

1999 թվականից առ այսօր աշխատում է Սյունիքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր։

 

 Անահիտ Ալվարոյի Թումանյան

Ծնվել է 1973 թվականին Կապան քաղաքում։

1991 թվականից մինչև 1996 թվականը սովորել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետում։

1996 թվականից մինչև 1998 թվականն աշխատել է Արտաքին տնտեսական կապերի և կառավարման ինստիտուտում՝ որպես դասախոս։

1999 թվականից մինչև 2003 թվականն աշխատել է Սյունիքի մարզի առաջին ատյանի դատարանում՝ որպես դատարանի նախագահի օգնական։

2003 թվականից մինչև 2008 թվականն աշխատել է Սյունիքի մարզի առաջին ատյանի դատարանում դատավորի պաշտոնում։

2008 թվականի հունվարի մեկից աշխատել է Հարավային քաղաքացիական դատարանի դատավոր:

2009 թվականի փետրվարի 27-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության  դատարանի դատավոր:

 

Անդրանիկ Մնացականի Մնացականյան

Ծնվել է 1987 թվականին, Թալին քաղաքում:

2008 թվականին ավարտել է ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի բակալավրիատը:

2010 թվականին ավարտել է ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի մագիստրատուրան:

2013 թվականին ավարտել է ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի ասպիրանտուրան:

2008 թվականց մինչև 2009 թվականն աշխատել է «Բուգել» ՍՊ ընկերությունում` որպես իրավաբան:

2009 թվականից մինչև 2011 թվականը զբաղեցրել է Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավորի օգնականի պաշտոնը:

2011 թվականից մինչև 2012 թվականը զբաղեցրել է Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավորի օգնականի պաշտոնը:

2012 թվականին ավարտել է Հայաստանի Հանրապետության դատական դպրոցը:

2012 թվականից մինչև 2013 թվականն աշխատել է «Թալինի ԱՏՃ» ՓԲ ընկերությունում` որպես իրավաբան:

Հայաստանի Հանրապետության Նախագահի 2013 թվականի սեպտեմբերի 10-ի հրամանագրով նշանակվել է Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր:

Իրավաբանական գիտությունների թեկնածու է, հեղինակ է 6 գիտական հոդվածների:

^ to_top