Աղվան Ալբերտի Պետրոսյան 
Ծնվել է 1972 թվականին Երևան քաղաքում։
1995 թվականին ավարտել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետը։
1993 մինչև 1999 թվականն աշխատել է Երևանի Շենգավիթի ժողդատարանի գրասենյակում՝ որպես գործավար։
1999 թվականից մինչև 2003 թվականն աշխատել է Շենգավիթ համայնքի առաջին ատյանի դատարանում՝ որպես դատավորի օգնական։
2003 թվականից աշխատել է Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի դատարանի դատավոր։
2008 թվականից մինչ օրս զբաղեցնում է Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի նախագահի պաշտոնը:
Սամվել Գուրգենի Ասատրյան 
Ծնվել է 1948 թվականին Երևան քաղաքում։
1972 թվականին ավարտել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետը։
1966 թվականից մինչև 1972 թվականն աշխատել է Երևանի մետաղական կերամիկայի և կիսահաղորդիչների հատուկ ԿԲ վերահսկիչ։
1974 թվականից մինչև 1999 թվականը ծառայել է ՆԳ համակարգում։
1999 թվականից մինչ օրս աշխատում է Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր։
Վահագն Լեոնիդի Մելիքյան .jpg)
Ծնվել է 1969 թվականին Երևան քաղաքում։
1996 թվականին ավարտել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետը։
1987 թվականից մինչև 1987 թվականը ծառայել է զինված ուժերում։
1996 թվականից մինչև 1999 թվականն աշխատել է Շենգավիթի ժողդատարանում՝ որպես դատական կատարածու։
1999 թվականից մինչև 2004 թվականն աշխատել է ՀՀ Արդարադատության նախարարության վերահսկողական ծառայությունում՝ որպես առաջատար մասնագետ։
2004 թվականից մինչ օրս աշխատում է Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր։
Վանիկ Բաշխիկի Վարդանյան 
Ծնվել 1953 թվականին Կոտայքի մարզի Լեռնանիստ գյուղում։
1973 թվականից մինչև 1975 թվականը ծառայել է ԽՍՀՄ բանակում։
1975 թվականից մինչև 1981 թվականը սովորել ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետի հեռակա բաժնում։
1982 թվականից ծառայության է անցել ՀՀ Ոստիկանության համակարգում` նշանակվելով Հրազդանի ՆԳ բաժնի տեղամասային տեսուչի պաշտոնում։
1991 թվականին նշանակվել է Հրազդանի ՆԳ բաժնի քննչական բաժանմունքի քննիչ, 1992 թվականին՝ նույն բաժնի ավագ քննիչ, իսկ 2006 թվականին՝ ՀՀ Ոստիկանության ՔԳՎ ենթակա ստորաբաժանումների Կոտայքի մարզի քննչական բաժնի հատկապես կարևորագույն գործերով ավագ քննիչ։
2008 թվականից մինչ օրս աշխատում է Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր։
Սամվել Սերյոժայի Հովակիմյան 
Ծնվել է 1962 թվականին:
1981 թվականից մինչև 1983 թվականը ծառայել է սովետական բանակում:
1983 թվականից մինչև 1989 թվականը սովորել է ԵրՊի շինարարական ֆակուլտետում:
1987 թվականից մինչև 1992 թվականն աշխատել է «Մելմո» ընկերությունում:
1992 թվականից մինչև 2000 թվականը ծառայել է ՀՀ Ոստիկանության ԿՀԴՊ Գվ՝ որպես օպեր լիազոր, ավագ օպեր լիազոր, այնուհետև՝ Կգ ավագ օպեր լիազոր:
1999 թվականից մինչև 2003 թվականը սովորել է ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետում:
2000 թվականից մինչև 2001 թվականն աշխատել է ՀՀ Մաքսային պետական կոմիտեի «Զվարթնոց» մաքսատանը՝ որպես մաքսատան պետի տեղակալ:
2001 թվականից մինչև 2007 թվականը ծառայել է ՀՀ Ոստիկանության ԿՀԴՊ Գվ որպես Կգ ավագ օպեր լիազոր, ապա՝ բաժնի պետի տեղակալ:
2008 թվականից մինչ օրս աշխատում է Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր:
Արթուր Մնացականի Թամրազյան 
Ծնվել է 1972 թվականին Երևան քաղաքում։
1990 թվականից մինչև 1995 թվականը սովորել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետում։
1989 թվականից մինչև 1992 թվականն աշխատել է ՀԽՍՀ գերագույն դատարանում՝ որպես դատական կարգադրիչ։
1992 թվականից մինչև 1993 թվականն աշխատել է ՀՀ Գերագույն դատարանի քրեական գործերի դատական կոլեգիայում՝ որպես դատական նիստերի քարտուղար։
1993 թվականից մինչև 1999 թվականն աշխատել է ՀՀ Գերագույն դատարանի քրեական գործերի դատական կոլեգիայի պատասխանատու քարտուղար։
1999 թվականից մինչև 2005 թվականն աշխատել է ՀՀ Վճռաբեկ դատարանում՝ որպես դատավորի օգնական
2005 թվականից մինչ օրս աշխատում է Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր։
Յուրիկ Արամայիսի Իսկոյան 
Ծնվել է 1955 թվականին Կամոյի շրջանի Սարուխան գյուղում։
1982 թվականին ավարտել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետը։
1983 թվականից մինչև 1989 թվականն աշխատել է Սպիտակի միջշրջանային դատախազության քննիչ։
1989 թվականից մինչև 1994 թվականն աշխատել է Մարտունու շրջանի դատախազությունում՝ որպես քննիչ։
1994 թվականից մինչև 1999 թվականն աշխատել է Մարտունու շրջանի դատախազի տեղակալի պաշտոնում։
1999 թվականից մինչև 2005 թվականն աշխատել է Գեղարքունիքի մարզի դատախազի ավագ օգնականի պաշտոնում։
2005 թվականից մինչ օրս աշխատում է Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր։
Սերոբ Մովսեսի Մանուկյան
Ծնվել է 1978 թվականին Ծաղկաձոր քաղաքում։
1999 թվականին ավարտել է ԵՊՀ ընդհանուր տնտեսագիտության ֆակուլտետը, 2005թվականին` Մոսկվայի մանկավարժական պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետը։
2001 թվականից մինչև 2003 թվականը դասավանդել է «Միջազգային հետազոտությունների և փոխանակման խորհուրդ» հայաստանյան ներկայացուցչությունում։
2003 թվականից մինչև 2004 թվականն եղել է «Ծաղկաձոր ստեղծագործողների տուն» ՓԲ ընկերության տեղեկատվական տեխնոլոգիաների բաժնի պետ, այնուհետև՝ հասարակայնության հետ կապերի բաժնի պետ։
2006 թվականից մինչև 2009 թվականն աշխատել է Շենգավիթ համայնքի ընդհանուր իրավասության դատարանում՝ որպես դատավորի օգնական։
2009 թվականի փետրվարի 27-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր։
Ավագ Արտուշի Գաբրիելյան
Ծնվել է 1976 թվականին Գորիս քաղաքում։
1996 թվականին ավարտել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետը։
2001 թվականից մինչև 2002 թվականն աշխատել է Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն համայնքների առաջին ատյանի դատարանում` որպես դատավորի օգնական։
2002 թվականից մինչև 2007 թվականն աշխատել է ՀՀ Տնտեսական դատարանում` որպես դատավորի օգնական։
2007 թվականից մինչև 2009 թվականն աշխատել է ՀՀ Վճռաբեկ դատարանի նախագահի ավագ օգնական։
2009 թվականի փետրվարի 27-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր։



