Սամվել Կոստյայի Մարդանյան 
Ծնվել է 1961 թվականին Տավուշի մարզի Բերդ քաղաքում:
1982 թվականին ավարտել է Երևանի ժողովրդական տնտեսության ինստիտուտի պլանա-տնտեսագիտական ֆակուլտետը:
1982 թվականից մինչև 1983 թվականը ծառայել է Խորհրդային բանակում:
1990 թվականից մինչև 1994 թվականը սովորել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետում:
1984 թվականից մինչև 1986 թվականը ծառայել է ՀՀ ոստիկանության Տավուշի բաժնում որպես ուղղիչ աշխատանքների և աշխատանքի տեղավորման տեսուչ։
1986 թվականից մինչև 1992 թվականը զբաղեցրել է նույն բաժնի ԲԽՍՍ-ի օպեր-լիազորի պաշտոնը։
1992 թվականից մինչև 1999 թվականն աշխատել է Նախկին Կրասնոսելսկի շրջանի ժողդատարանի դատավոր։
1999-2000 թվականներին աշխատել է Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի դատավոր։
1999 թվականից մինչև 2004 թվականը եղել է ՀՀ Արդարադատության խորհրդի անդամ։
2001-2004 թվականներին աշխատել է Երևան քաղաքի Աջափնյակ և Դավիթաշեն համայնքների առաջին ատյանի դատարանի դատավոր։
2004 թվականից առ այսօր հանդիսանում է Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ:
Աշոտ Սուրենի Խաչիկյան 
Ծնվել է 1954 թվականին Նոյեմբերյան քաղաքում:
1991 թվականին ավարտել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետը:
1996 թվականից մինչև 1999 թվականն աշխատել է Դիլիջանի ժողդատարանում՝ որպես դատավոր:
1999 թվականին աշխատել է ՀՀ ԴԱՀԿ Տավուշի մարզային ստորաբաժանման պետի պաշտոնում:
2000 թվականից առ այսօր աշխատում է Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր:
Արման Աշոտի Կուրեխյան 
Ծնվել է 1974 թվականին Իջևան քաղաքում:
1991 թվականին ընդունվել և 1996 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետը` ստանալով իրավաբանի որակավորում:
1996 թվականից մինչև 1998 թվականը ժամկետային զինվորական ծառայություն է անցել ՀՀ Զինված ուժերում:
2000 թվականից եղել է ՀՀ Փաստաբանների միության, այնուհետ` ՀՀ Փաստաբանների պալատի անդամ, փաստաբան:
2000 թվականից մինչև 2004 թվականն աշխատել է «Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիա» ՀԿ-ում՝ որպես ծրագրի փաստաբան:
2006 թվականից մինչև 2007 թվականն աշխատել է «Հայաստան» համահայկական հիմնադրամում՝ որպես իրավաբան:
2008 թվականից առ այսօր աշխատում է Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր:
Զոյա Շաքարի Զաքինյան .jpg)
Ծնվել է 1958 թվականին Բերդ քաղաքում:
1984 թվականին ավարտել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետը:
1984 թվականից մինչև 1991 թվականը հանդիսացել է Սիսիան քաղաքային իրավաբանական կոնսուլտացիայի վարիչ, փաստաբան:
1991 թվականից մինչև 1993 թվականը հանդիսացել է Տավուշի շրջխորհրդի գործկոմի իրավախորհրդատու:
1993 թվականից մինչև 1994 թվականը հանդիսացել է Տավուշի շրջխորհրդի գործկոմի քարտուղարի պաշտոնակատար իրավախորհրդատու:
1994 թվականից մինչև 1995 թվականն աշխատել է Բերդ քաղաքի ռելեի գործարանում՝ որպես իրավախորհրդատու:
1995 թվականից մինչև 2000 թվականն աշխատել է Տավուշի հարկային տեսչությունում՝ որպես առաջատար մասնագետ-իրավաբան:
1999 թվականից մինչև 2001 թվականը հանդիսացել է ՀՀ Փաստաբանների միության անդամ:
2001 թվականից առ այսօր աշխատում է Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր:
Ռաֆիկ Գերասիմի Մելքոնյան 
Ծնվել է 1968 թվականին Գեղարքունիքի մարզի Վերին Գետաշեն գյուղում:
1986 թվականից մինչև 1988 թվականը ծառայել է Խորհրդային բանակում:
1994 թվականին ավարտել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետը:
1996 թվականից մինչև 1999 թվականն աշխատել է ՀՀ Գերագույն դատարանում՝ որպես դատական կարգադրիչ:
1999 թվականից մինչև 2005 թվականն աշխատել է ՀՀ Քրեական և զինվորական գործերով վերաքննիչ դատարանում՝ որպես դատավորի օգնական:
2005 թվականից մինչև 2006 թվականը հանդիսացել է ՀՀ Գլխավոր դատախազության գիտաուսումնական կենտրոնի գիտական աշխատող:
2006 թվականից առ այսօր աշխատում է Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր:
Արշակ Հրաչիկի Շահոյան.jpg)
Ծնվել է 1954 թվականին Ռուսաստանի Դաշնության, Կրանոյարսկի երկրամասի, Կազաչինսկի շրջանի, Զախարովկա գյուղում։
1957 թվականին տեղափոխվել է Հայաստան։
1971 թվականից աշխատել է Երքաղէլեկտրատրանսպորտի վարչության Երևանի թիվ 2 տրամվայի հավաքակայանում՝ որպես էլեկտրիկ։
1972 թվականից մինչև 1974 թվականը ծառայել է ԽՍՀՄ Զինված ուժերում։
1976 թվականից մինչև 1982 թվականը սովորել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետի երեկոյան բաժնում։
1981 թվականին աշխատանքի է ընդունվել ՀՀ Գերագույն դատարանում՝ որպես օրենսդրության համակարգման բաժնի ավագ խորհրդատու, իսկ 1984 թվականին նշանակվել է ՀՀ Գերագույն դատարանի նախագահության և պլենումի հարցերով ավագ խորհրդատու։
1991 թվականին նշանակվել է Երևանի Խորհրդային շրջանի ժողդատարանի դատավոր։
1996 թվականից զբաղվել է փաստաբանական գործունեությամբ, իսկ 1996 թվականից ընդգրկվել է ՀՀ Փաստաբանների կոլեգիայի, իսկ հետո` ՀՀ Փաստաբանների միության կազմում՝ որպես փաստաբան։
2000 թվականին ՀՀ Փաստաբանների միության ընդհանուր ժողովի որոշմամբ ընտրվել է հատուկ արտոնագիր ունեցող փաստաբան և գրանցվել ՀՀ Վճռաբեկ դատարանում։
2001 թվականին նշանակվել է ՀՀ Տնտեսական դատարանի դատավոր։
2006 թվականին նշանակվել է Լոռու մարզի առաջին ատյանի դատարանի դատավոր։
2008 թվականի հունվարի մեկից աշխատել է Հյուսիսային քաղաքացիական դատարանի դատավոր:
2009 թվականի փետրվարի 27-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր:



