Գագիկ Վոլոդյայի Հովհաննիսյան
Ծնվել է 1972 թվականին Գյումրի քաղաքում։
1989 թվականից մինչև 1994 թվականը սովորել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետում։
1995 թվականից մինչև 1999 թվականն աշխատել է ՀՀ ՆԳ և ԱԱՆ ՔԳՎ Շիրակի մարզային քննչական բաժնում՝ որպես քննիչ։
1999 թվականից մինչև 2002 թվականը զբաղեցրել է ՀՀ ԱՆ ԴԱՀԿԾ Շիրակի մարզային ստորաբաժանման պետի տեղակալի պաշտոնը։
2002 թվականից աշխատել է ՀՀ Տնտեսական դատարանի անվճարունակության մասին գործեր քննող դատավորի պաշտոնում։
2006 թվականից առ այսօր զբաղեցնում է Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի նախագահի պաշտոնը։
Նաիրա Վազգենի Ավետիսյան 
Ծնվել է 1966 թվականին Երևան քաղաքում։
1984 թվականից մինչև 1989 թվականը սովորել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետի ցերեկային ուսուցման բաժնում։
1989 թվականին նշանակվել է ՀՀ Փաստաբանական կոլեգիայի անդամ, Երևան քաղաքի 26 կոմիսարների շրջանի իրավաբանական կոնսուլտացիայում՝ փաստաբան։
2006 թվականին հիմնադրել է «Գոլդեն Լեքս» ՍՊ-ն, հանդիսացել ընկերության տնօրենը։
2006 թվականի մայիսին հիմնադրել է «Արվինա Ֆրութ» ՍՊ-ն, հանդիսացել ընկերության տնօրենը։
2007 թվականին հիմնադրել է «Խորհուրդ և Պաշտպանություն» իրավախորհրդատվական հասարակական կազմակերպությունը, հանդիսացել է կազմակերպության տնօրենը։
2008 թվականից առ այսօր աշխատում է Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր։
Նարինե Ռադիկի Հովակիմյան
Ծնվել է 1966 թվականին Երևան քաղաքում։
1983 թվականից մինչև 1989 թվականն աշխատել է Երևանի N 1 երկարօրյա դպրոցում՝ որպես քարտուղարուհի։
1984 թվականից մինչև 1990 թվականը սովորել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետի հեռակա բաժնում։
1989 թվականից մինչև 1993 թվականն աշխատել է ՀՀ Գերագույն դատարանում՝ որպես մեքենագրուհի։
1993 թվականից մինչև 1995 թվականն աշխատել է ՀՀ Գերագույն դատարանի վերահսկողության բաժնում՝ որպես տեսուչ։
1995 թվականից մինչև 1996 թվականն աշխատել է ՀՀ Գերագույն դատարանի քաղաքացիական կոլեգիայում՝ որպես դատական նիստերի քարտուղար։
1996 թվականից մինչև 1998 թվականն աշխատել է նշանակվել է Սահմանադրական դատարանի աշխատակազմի քարտուղարության ընդհանուր բաժննում՝ առաջին կարգի մասնագետ։
1999 թվականից առ այսօր աշխատում է Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր։
Վարդուհի Սուրիկի Հովնանյան
Ծնվել է 1975 թվականին Կիրովական քաղաքում։
1992 թվականից մինչև 1997 թվականը սովորել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետի ցերեկային բաժնում։
1997 թվականից մինչև 2006 թվականն աշխատել է Վանաձորի քաղաքապետարանում սկզբում՝ իրավաբանական բաժնի իրավաբանի, այնուհետև՝ նույն բաժնի երկրորդ կարգի մասնագետի, ապա՝ նույն բաժնի առաջին կարգի մասնագետի, ապա մինչև 2001 թվականը՝ նույն բաժնի գլխավոր մասնագետի, վերջում` նույն բաժնի պետի պաշտոններում։
1997 թվականից մինչև 2002 թվականն աշխատել է «Մխիթար Գոշ» հայ-ռուսական համալսարանում՝ որպես դասախոս։
1998 թվականից աշխատում է Հ.Թումանյանի անվան Վանաձորի պետական մանկավարժական ինստիտուտում՝ որպես դասախոս։
2000 թվականից անդամագրվել է Հայ փաստաբանների միջազգային միությանը։
2006 թվականից առ այսօր աշխատում է Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր։
Մարինե Տոնականի Մելքոնյան
Ծնվել է 1973 թվականին Երևան քաղաքում:
1996 թվականին ավարտել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետը:
1996 թվականից մինչև 2000 թվականն աշխատել է «Շինարար Էրիկ» ԲԲ ընկերությունում՝ որպես իրավաբան:
2000 թվականից մինչև 2001 թվականն աշխատել է ՀՀ Քրեական և զինվորական գործերով վերաքննիչ դատարանում՝ որպես դատական նիստերի քարտուղար:
2001 թվականից մինչև 2007 թվականն աշխատել է ՀՀ Քրեական և զինվորական գործերով վերաքննիչ դատարանի նախագահի օգնական:
2007 թվականի հունվար ամսից աշխատել է ՀՀ Վճռաբեկ դատարանի քրեական պալատի նախագահի օգնական:
2008 թվականից մինչ օրս աշխատում է Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր:
Բորիկ Մկրտչի Գրիգորյան
Ծնվել է 1952 թվականին ՀՀ Թումանյանի շրջանի Ձաղիձոր ավանում։
1970 թվականից մինչև 1972 թվականը ծառայել է խորհրդային բանակում։
1972 թվականից մինչև 1979 թվականը սովորել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետում։
1979 թվականից մինչև 1996 թվականը հանդիսացել է ՀՀ Փաստաբանների միության անդամ։
1996 թվականից աշխատել է Թումանյանի շրջանի ժողդատարանի դատավոր։
1999 թվականից առ այսօր աշխատում է Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր։
Մուշեղ Պապիկի Հարությունյան
Ծնվել է 1961 թվականին Վանաձոր քաղաքում։
1979 թվականից մինչև 1980 թվականը սովորել է Վանաձորի թիվ 1 պրոֆտեխուսումնարանում։
1980 թվականից մինչև 1985 թվականը սովորել է Օդեսայի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետում։
1985 թվականից մինչև 1991 թվականն աշխատել է ՀՀ Փաստաբանների միությունում՝ որպես փաստաբան։
1991 թվականից մինչև 1996 թվականն աշխատել է Գուգարքի նախկին վարչական տարածքի դատավորի պաշտոնում։
1996 թվականից մինչև 1999 թվականն աշխատել է Վանաձորի քաղաքային դատարանի նախագահի պաշտոնում։
1999 թվականից մինչև 2001 թվականն աշխատել է Լոռու մարզի դատախազությունում սկզբում՝ որպես քննիչ, այնուհետև՝ ավագ քննիչ, դատախազի օգնական։
2001 թվականից առ այսօր աշխատում է Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր։
Սուրեն Ժորայի Բաղդասարյան
Ծնվել է 1960 թվականին Տավուշի մարզի Շնող գյուղում։
1977 թվականից մինչև 1980 թվականն աշխատել է Այրումի պահածոների գործարանում՝ որպես բանվոր։
1980 թվականից մինչև 1985 թվականը սովորել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետի ցերեկային բաժնում։
Համալսարանը ավարտելուց հետո աշխատանքի է նշանակվել ՀՀ Փաստաբանների կոլեգիայում և մինչև 1991 թվականն աշխատել է Թումանյանի շրջանի իրավաբանական կոնսուլտացիայի փաստաբան։
1991 թվականից մինչև 1999 թվականն աշխատել է Թումանյանի միջշրջանային դատախազությունում՝ որպես քննիչ։
1999 թվականից մինչև 2000 թվականն աշխատել է Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի դատավոր։
2000 թվականից առ այսօր աշխատում է Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր։
Գուրգեն Սողոմոնի Գագիկյան
Ծնվել է 1945 թվականին Լոռու մարզի Ագարակ գյուղում։
1971 թվականից մինչև 1972 թվականը սովորել է Երևանի թիվ 9 ուսումնարանում։
1972 թվականից մինչև 1974 թվականը ծառայել է Խորհրդային բանակում։
1976 թվականից մինչև 1982 թվականը սովորել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետի հեռակա իրավագիտության բաժնում։
1980 թվականին ընտրվել է կարի ֆաբրիկայի ԼԿԵՄ կոմիտեի ազատված քարտուղար և աշխատել մինչև 1984 թվականը։
1984 թվականից մինչև 1985 թվականն աշխատել է Ստեփանավանի բանջարաբուսական բազայում՝ որպես իրավախորհրդատու։
1985 թվականից մինչև 1988 թվականն աշխատել է Սթափության համար պայքարի կամավոր ընկերության Ստեփանավանի շրջխորհրդի պատասխանատու քարտուղարի պաշտոնում։
1988 թվականից մինչև 1999 թվականն աշխատել է Ստեփանավանի իրավաբանական կոնսուլտացիայի վարիչ` փաստաբան։
1999 թվականից առ այսօր աշխատում է Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր։
Աղասի Արշակի Մկոյան
Ծնվել է 1960 թվականին Լոռու մարզի Լուսաղբյուր գյուղում։
1978 թվականից մինչև 1980 թվականը ծառայել է Խորհրդային բանակում։
1981 թվականին տեղափոխվել է մշտական բնակության ՌԴ Վոլգոգրադ քաղաք, որտեղ աշխատել է նախկին ԽՍՀՄ ՆԳՆ բարձրագույն քննչական դպրոցում՝ որպես գազաեռակցող։
1982 թվականին ընդունվել է հիշյալ դպրոցի քննչական ֆակուլտետը, որն ավարտելուց հետո աշխատանքի է անցել ՌԴ Ռոստովի մարզի Զավետնոյե շրջանի ՆԳ բաժնում՝ որպես քննիչ։
1989 թվականին տեղափոխվել է Հայաստանի Հանրապետություն և աշխատել Սպիտակի ՆԳ բաժնում՝ որպես քննիչ ։
1990 թվականին տեղափոխվել է Վանաձորի ՆԳ վարչություն, որտեղ մինչև 1992թվականը ամիսն աշխատել է քննիչ։ Այնուհետև տեղափոխվել է Գուգարքի կայազորի զինվորական դատախազություն, որտեղ աշխատել է ավագ քննիչ, իսկ 1994 թվականից՝ դատախազի օգնական։
1996 թվականից աշխատել է անհատ ձեռներեց իրավաբան, զբաղվել փաստաբանական գործունեությամբ։
1997 թվականից աշխատել է ՀՀ ՊՆ Լոռու մարզի կայազորի զինվորական ոստիկանությունում սկզբում՝ որպես քննիչ, ապա՝ քննչական բաժանմունքի պետի պաշտոնում։
1999 թվականից առ այսօր աշխատում է Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր
2000 թվականից մինչև 2001 թվականը հիմնական աշխատանքի հետ զուգահեռ դասախոսել է Վանաձորի «Մխիթար Գոշ» համալսարանում։
Խաչատուր Ռաֆիկի Խաչատրյան
Ծնվել է 1970 թվականին Լենինական քաղաքում։
1995 թվականին ավարտել է Երևանի Ժողովրդական տնտեսության ինստիտուտի աշխատանքի էկոնոմիկա և սոցիոլոգիա ֆակուլտետը, որակավորումը` տնտեսագետ։
2006 թվականին ավարտել է Իմաստասեր Անանիա Շիրակացի համալսարանի իրավաբանական ֆակուլտետը, որակավորումը` իրավաբան։
1991 թվականից մինչև 1993 թվականը ուսման հետ համատեղ աշխատել է «Պոզիստոր» արտադրական միավորման «Կիլիկիա» կոոպերատիվում` որպես հերթափոխի պետ։
1993 թվականից մինչև 1995 թվականն աշխատել է «Մուշ» փոքր ձեռնարկությունում` որպես կոմերցիոն տնօրեն։
1998 թվականից մինչև 2000 թվականն աշխատել է ՀՀ վիճակագրության, պետական ռեգիստրի և վերլուծության նախարարությունում` որպես Վիճակագրության և պետական ռեգիստրի Շիրակի մարզային վարչության Գյումրու պետական ռեգիստրի բաժնի պետ։
2000 թվականից մինչև 2003 թվականն աշխատել է ՀՀ Արդարադատության նախարարությունում` որպես ձեռնարկությունների պետական ռեգիստրի Գյումրու տարածքային բաժնի պետ։
2003 թվականից մինչև 2008 թվականն զբաղեցրել է ՀՀ Արդարադատության նախարարության աշխատակազմի իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության Գյումրու տարածքային բաժնի պետի պաշտոնը։ Ունի քաղաքացիական ծառայության երրորդ դասի խորհրդականի դասային աստիճան։
2008 թվականից մինչև 2009 թվականն աշխատել է Հյուսիսային քաղաքացիական դատարանի սնանկության գործեր վարող դատավոր։
2009 թվականի փետրվարի 27-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր:
Արման Ռազմիկի Թովմասյան
Ծնվել է 1981 թվականին քաղաք Երևանում:
1996 թվականին ընդունվել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետը և ավարտել 2000 թվականին։
2000 թվականից մինչև 2002 թվականը ծառայել է ՀՀ Զինված ուժերում։
2003 թվականից աշխատել է ՀՀ Դատարանների նախագահների խորհրդի աշխատակազմի վիճակագիր։
2005 թվականին փոխադրման կարգով նշանակվել է ՀՀ Դատարանների նախագահների խորհրդի քարտուղարության իրավաբանական բաժնի մասնագետի պաշտոնում:
2006 թվականին փոխադրման կարգով նշանակվել է ՀՀ Վճռաբեկ դատարանի աշխատակազմի դատական պրակտիկայի ամփոփման և դատական վիճակագրության վարչության մասնագետի պաշտոնում։
2006 թվականի սեպտեմբեր ամսին նշանակվել է ՀՀ Դատական դեպարտամենտի դատական պրակտիկայի ամփոփման և դատական վիճակագրության վարչության մասնագետի պաշտոնում։
2007 թվականին նշանակվել է ՀՀ Դատական դեպարտամենտի դատական պրակտիկայի ամփոփման վարչության դատական վիճակագրության բաժնի պետի պաշտոնում։
2008 թվականից մինչև 2009 թվականն աշխատել է Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր:
2009 թվականի փետրվարի 27-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր:
Վոլոդյա Վաչագանի Ղազարյան.jpg)
Ծնվել է 1955 թվականին Սպիտակ քաղաքում։
1972 թվականից մինչև 1974 թվականն աշխատել է Սպիտակի ՆԳ բաժնի պահպանության ծառայությունում՝ որպես տեսուչ։
1974 թվականից մինչև 1979 թվականը սովորել է ԵՊՀ իրավաբանական ֆակուտետի ցերակային բաժնում։
1980 թվականից մինչև 1981 թվականն աշխատել է Սպիտակի տնտհաշվարկային շինարարական տեղամասում՝ որպես բանվոր։
1981 թվականից մինչև 1983 թվականն աշխատել է Կիրովականի ՆԳ բաժնում՝ որպես ԱԳՏ-ի տեսուչ։
1983 թվականից մինչև 1989 թվականն աշխատել է Սպիտակի ՆԳ բաժնի քննչական բաժանմունքում՝ որպես քննիչ, իսկ 1989 թվականից մինչև 1996 թվականն աշխատել է Սպիտակի միջշրջանային դատախազի օգնականի պաշտոնում։
1996 թվականից մինչև 1999 թվականն աշխատել է Վանաձորի ժողդատարանի դատավոր։
1999 թվականից մինչև 2008 թվականն աշխատել է Լոռու մարզի առաջին ատյանի դատարանի դատավորի պաշտոնում։
2008 թվականից մինչև 2009 թվականն աշխատել է Հյուսիսային քրեական դատարանի դատավոր:
2009 թվականի փետրվարի 27-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր:



