Սուրեն Լենդրուշի Մնոյան .jpg)
Ծնվել է 1960 թվականին Երևան քաղաքում։
1977 թվականից մինչև 1981 թվականը սովորել է Ղազախստանի Կարագանդա քաղաքի ԽՍՀՄ ՆԳՆ բարձրագույն դպրոցի քննչական ֆակուլտետում։
1981 թվականից մինչև 1985 թվականն աշխատել է Երևանի Լենինյան շրջանի ՆԳ բաժնում՝ որպես քննիչ։
1985 թվականից մինչև 1991թվականն աշխատել է ՀՀ ՆԳՆ քննչական վարչությունում՝ որպես քննիչ։
1991 թվականից մինչև 1993 թվականն աշխատել է Մաշտոցի շրջանի ՆԳ բաժնում՝ որպես քննչական բաժանմունքի պետ։
1993 թվականից մինչև 1997 թվականն աշխատել է ՀՀ Դատախազության համակարգում՝ որպես ՀՀ գլխավոր դատախազին առընթեր հատկապես կարևոր գործերի քննիչ։
1997 թվականից մինչև 1998 թվականն աշխատել է ՀՀ Արդարադատության նախարարությունում՝ որպես դատական մարմինների վարչության պետ։
1999 թվականից առ այսօր զբաղեցնում է Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանի նախագահի պաշտոնը։
Հայկ Սանասարի Խաչատրյան .jpg)
Ծնվել է 1949 թվականին Շիրակի մարզի Աշոցքի տարածքի Կաքավասար գյուղում։
1967 թվականից մինչև 1972 թվականը սովորել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետի ցերեկային բաժնում։
Որպես սպա ԽՍՀՄ Զինված ուժերում պարտադիր ժամկետային ծառայությունն անցնելուց աշխատել է իրավախորհրդատու։
1981 թվականից մինչև 1999 թվականը զբաղվել է գիտական և դասախոսական աշխատանքներով. Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի իրավագիտության ամբիոնի դասախոս, դոցենտ, ՀՀ ԳԱ փիլիսոփայության և իրավունքի ինստիտուտի գիտաշխատող, ՀՀ Գերագույն խորհրդի իրավաբանական վարչության քրեական և վարչական օրենսդրության ենթաբաժնի վարիչ, «Ոսկե եռյակ» իրավաբանական ընկերության նախագահ։
1999 թվականից առ այսօր աշխատում է Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր։
Ունի իրավաբանական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան և դոցենտի կոչում։
Միաժամանակ շարունակում է գիտական և մանկավարժական գործունեությունը։
Ռուզաննա Հակոբի Բարսեղյան .jpg)
Ծնվել է 1958 թվականին ՎԽՍՀ Տկիբուլի քաղաքում։
1975 թվականից մինչև 1978 թվականն աշխատել է Ապարանի «ՆԻԳ» գործարանում՝ որպես բանվորուհի։
1979 թվականից մինչև 1996 թվականն աշխատել է Ապարանի շրջանի ժողդատարանում՝ որպես դատական նիստերի քարտուղար։
1982 թվականից մինչև 1988 թվականը սովորել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետում։
1996 թվականից մինչև 1999 թվականն աշխատել է Ապարանի շրջանի վարչական տարածքի դատավոր։
1999 թվականից առ այսօր աշխատում է Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր։
1999 թվականից մինչև 2004 թվականն եղել է ՀՀ Արդարադատության խորհրդի անդամ։
Մանուկ Սոկրատի Մարգարյան 
Ծնվել է 1968 թվականին Երևան քաղաքում։
1985 թվականից մինչև 1990 թվականը սովորել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետում։
1991 թվականից մինչև 1996 թվականն աշխատել է ՀՀ ՆԳ մարմինների համակարգում։
1996 թվականից մինչև 2005 թվականը ծառայել է ՀՀ Ազգային անվտանգության մարմինների համակարգում։
2005 թվականից առ այսօր աշխատում է Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր։
Գոհարիկ Մանուկի Խաչատրյան.jpg)
Ծնվել է 1963 թվականին Ապարանի շրջանի Քասախ գյուղում։
1989 թվականին ավարտել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետը։
1989 թվականից մինչև 1995 թվականն աշխատել է փաստաբան։
1996 թվականից աշխատել է Աշտարակի ՆՇՎՏ ժողդատավոր։
1999 թվականից մինչև 2008 թվականն աշխատել է Արագածոտնի մարզի առաջին ատյանի դատարանի դատավոր։
2008 թվականից մինչև 2009 թվական աշխատել է Հյուսիսային քաղաքացիական դատարանի դատավոր:
2009 թվականի փետրվարի 27-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր։
Աղասի Սամվելի Դարբինյան
Ծնվել է 1981 թվականին Վանաձոր քաղաքում։
2002 թվականին ավարտել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետը, 2004 թվականին ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի մագիստրատուրան։
2000 թվականից մինչև 2004 թվականն աշխատել է «Արգիշտի-1» ՍՊ ընկերության իրավաբան։
2004 թվականից մինչև 2006 թվականն աշխատել է ՀՀ Տնտեսական դատարանում՝ որպես դատավորի օգնական։
2006 թվականին աշխատել է ՀՀ Վճռաբեկ դատարանի աշխատակազմի իրավական փորձաքննությունների վարչության մասնագետ։
2006 թվականից մինչև 2009 թվականն աշխատել է ՀՀ դատական դեպարտամենտի անձնակազմի կառավարման վարչության պետ։
ՀՀ Նախագահի 2009 թվականի փետրվարի 27-ի հրամանագրով նշանակվել է Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր։



