Հրաչիկ Երեգլոյի Սարգսյան 
Ծնվել է 1955 թվականին Թբիլիսի քաղաքում։
1974 թվականից մինչև 1979 թվականը սովորել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետի ցերեկային բաժնում։
1979 թվականից մինչև 1983 թվականն աշխատել է Կրասնոսելսկի ՆԳ բաժնում՝ որպես քննիչ։
1983 թվականից մինչև 1988 թվականն աշխատել է Սևանի միջշրջանային դատախազությունում՝ որպես քննիչ։
1988 թվականից մինչև 1990 թվականն աշխատել է Սևանի միջշրջանային դատախազությունում՝ որպես ավագ քննիչ, իսկ մինչև 1996 թվականը՝ որպես դատախազի օգնական։
1996 թվականից մինչև 1999 թվականն աշխատել է Էջմիածնի ՆՎՇՏ դատարանում՝ որպես դատավոր։
1999 թվականից առ այսօր աշխատում է Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի նախագահի պաշտոնում։
Նաիրա Մանվելի Գրիգորյան .jpg)
Ծնվել է 1978 թվականին Էջմիածին քաղաքում։
1995 թվականից մինչև 1999 թվականը սովորել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետում։
1999 թվականից մինչև 2005 թվականն աշխատել է Արմավիրի մարզի առաջին ատյանի դատարանում՝ որպես դատավորի օգնական։
2005 թվականից առ այսօր աշխատում է Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր։
Գոհար Խաչատուրի Ֆիդանյան
Ծնվել է 1974 թվականին Հոկտեմբերյան քաղաքում։
1991 թվականին ընդունվել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետը և ավարտել 1996 թվականին։
1999 թվականից աշխատել է Արմավիրի մարզի առաջին ատյանի դատարանում՝ որպես դատավորի օգնական, այնուհետև փոխադրվել է աշխատանքի նույն դատարանում՝ որպես աշխատակազմի ղեկավար։
2008 թվականից աշխատել է Հարավային քաղաքացիական դատարանի սնանկացման գործերով դատավոր։
2009 թվականի փետրվարի 27-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր:
Արամ Հովսեփի Հովսեփյան .jpg)
Ծնվել է 1948 թվականին Սիսիան քաղաքում։
1966 թվականից մինչև 1972 թվականը սովորել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետում:
1975 թվականից մինչև 1978 թվականն աշխատել է Որոտանի կասկադի շինվարչությունում՝ որպես կուսակցական կոմիտեի քարտուղար։
1978 թվականից մինչև 1981 թվականն աշխատել է Սիսիան քաղաքի տրիկոտաժի գործարանում՝ որպես տնօրեն։
1982 թվականից մինչև 1982 թվականն աշխատել է Երևանի կաթի կոմբինատում՝ որպես իրավախորհրդատու, ապա՝ որպես ավագ մասնագետ, այնուհետև աշխատել է իրավաբանական բյուրոյի պետի պաշտոնում, իսկ 1986 թվականից՝ իրավաբանական բաժնի պետի պաշտոնում։
1988 թվականից մինչև 1996 թվականն աշխատել է «Կաթ» արտադրական արհկոմի նախագահի պաշտոնում։
1996 թվականից մինչև 1999 թվականն աշխատել է Երևան քաղաքի Շենգավիթի շրջանի ժողդատարանում՝ որպես դատավոր։
1999 թվականից մինչև 2001 թվականն աշխատել է Լոռու մարզի առաջին ատյանի դատարանի դատավոր։
2001 թվականից մինչ այսօր աշխատում է Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր:
Մանվել Մազմանի Սիմոնյան .jpg)
Ծնվել է 1956 թվականին Հոկտեմբերյան քաղաքում։
1973 թվականից մինչև 1975 թվականն աշխատել է Հայկոոպի Հոկտեմբերյանի քաղկոոպում՝ որպես բանվոր։
1975 թվականից մինչև 1980 թվականը սովորել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետում։
1980 թվականից մինչև 1981 թվականն աշխատել է Ամասիայի շրջանի դատախազությունում՝ որպես ստաժոր, այնուհետև՝ որպես քննիչ։
1983 թվականից մինչև 1988 թվականն աշխատել է Բաղրամյանի շրջանի դատախազությունում՝ որպես քննիչ։
1988 թվականից մինչև 1989 թվականն աշխատել է Հոկտեմբերյանի միջշրջանային դատախազությունում՝ որպես քննիչ, այնուհետև՝ մինչև 1995 թվականը՝ որպես ավագ քննիչ։
1995 թվականից մինչև 1996 թվականը աշխատել է Արմավիրի միջշրջանային դատախազությունում որպես դատախազի օգնական։
1996 թվականից մինչև 1999 թվականն աշխատել է Արմավիրի շրջժողդատարանի նախագահի պաշտոնում։
1999 թվականից առ այսօր աշխատում է Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր:
Արթուր Սարիբեկի Ադամյան .jpg)
Ծնվել է 1968 թվականին Հոկտեմբերյան քաղաքում։
1986 թվականից մինչև 1993 թվականը սովորել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետում։
1993 թվականից մինչև 1994 թվականն աշխատել է Հոկտեմբերյանի շրջկոոպին կից «Հարիճ» կոոպերատիվում՝ որպես իրավախորհրդատու։
1994 թվականից մինչև 2001 թվականն աշխատել է ՀՀ ՆԳՆ ՔԿՎ Արմավիրի մարզի քննչական բաժնում՝ որպես քննիչ։
2001 թվականից առ այսօր աշխատում է Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր:
Հովհաննես Պարգևի Մելքոնյան 
Ծնվել է 1965 թվականին Ախուրյանի շրջանի Արևիկ գյուղում։
1989 թվականին ավարտել է ԵՊՀ պատմության ֆակուլտետը։
1995 թվականին ավարտել է ավարտել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետը։
1983 թվականից մինչև 1985 թվականը ծառայել է զինված ուժերում։
1989 թվականից մինչև 1995 թվականն աշխատել է ԵՊՀ հնագիտության ամբիոնում՝ որպես ավագ լաբորանտ։
1995 թվականից մինչև 2002 թվականն եղել է ՀՀ ՆԳՆ ԿԳՎ ծառայող։
2002 թվականից մինչև 2003 թվականն աշխատել է ՀՀ Արդարադատության նախարարությունում՝ որպես վերահսկողության ծառայության գլխավոր մասնագետ, այնուհետև մինչև 2006 թվականը՝ որպես դատական պրակտիկայի ուսումնասիրության ամփոփման վիճակագրական բաժնի գլխավոր մասնագետ։
2006 թվականից մինչև 2008 թվականն աշխատել է Շիրակի մարզի առաջին ատյանի դատարանում՝ որպես դատավոր։
2008 թվականից առ այսօր աշխատում է Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր։
Վահե Ռաֆայելի Խալաթյան
Ծնվել է 1968 թվականին Երևան քաղաքում։
1994 թվականին ավարտել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետի երեկոյան ուսուցման բաժինը։
1989 թվականից մինչև 1996 թվականն աշխատել է ՀՀ ՆԳՆ կադրերի վարչությունում։
1996 թվականից մինչև 1998 թվականնաշխատել է ՀՀ Նախագահի աշխատակազմի ներման, քաղաքացիության, պարգևների, կոչումների բաժնում՝ որպես առաջին կարգի մասնագետ։
1998 թվականից մինչև 1999 թվականն աշխատել է ՀՀ Նախագահի աշխատակազմի արդարադատության խորհրդի աշխատակազմում՝ որպես առաջատար մասնագետ, այնուհետև մինչև 2002 թվականը՝ որպես գլխավոր մասնագետ։
2002 թվականից մինչև 2009 թվականն աշխատել է դատավոր Շիրակի մարզի առաջին ատյանի դատարանում։
2009 թվականի փետրվարի 27-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր:



