Home Contacts
Armenian Version English Version


Արարատի և Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարան

Գագիկ Քերոբի Սարգսյան

Ծնվել է 1954 թվականին Երևան քաղաքում։ 

1972 թվականից մինչև 1977 թվականը սովորել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետի ցերեկային բաժնում։

1978 թվականից աշխատել է Երևանի Օրջոնիկիձեի շրջանային սովետի գործկոմի բնակարանային տնտեսության վարչությունում՝ որպես իրավախորհրդատու, իսկ 1979 թվականից՝ գործադիր կոմիտեի իրավախորհրդատու։

1991 թվականից աշխատել է Երևան քաղաքի Օրջոնիկիձեի շրջանի դատարանում՝ որպես փոխարինող դատավոր, իսկ 1991 թվականի մայիս ամսից` դատավոր։

1996 թվականին նշանակվել է Երևան քաղաքի Արաբկիրի դատարանի նախագահ։

1999 թվականից աշխատում է Արարատի մարզի առաջին ատյանի դատարանի նախագահի պաշտոնում։ 

2008 թվականից առ այսօր աշխատում է Արարատի և Վայոց Ձորի մարզերի առաջին ատյանի դատարանի նախագահ:

1995 թվականից մինչև 1999 թվականն եղել է ՀՀ Արդարադատության խորհրդի անդամ։ 

 

Ելենա Երեմի Քոչարյան

Ծնվել է 1958 թվականին Երևան քաղաքում։ 

1977 թվականից մինչև 1983 թվականը սովորել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետում, որն ավարտել է գերազանցության դիպլոմով։

1977 թվականից մինչև 1981 թվականն աշխատել է Երևանի «Զեյթուն» ուսանողական ավանում՝ որպես անձնագրավարուհի։

1981 թվականից մինչև 1984 թվականն աշխատել է Մասիս ավանի «Հայէլեկտրոմեքմատ» արտադրական միավորումում՝ որպես իրավախորհրդատու։

1984 թվականից մինչև 1986 թվականն աշխատել է Մասիս ավանի «Հայխողովակմատառ» ձեռնարկությունում՝ որպես իրավախորհրդատու։

1986 թվականից մինչև 1987 թվականն աշխատել է Մասիսի «ՇԱԱՄ»-ում՝ որպես իրավախորհրդատու։

1987 թվականից մինչև 1991 թվականն աշխատել է Մասիսի շրջանային գործկոմում՝ որպես իրավախորհրդատու։

1991 թվականից մինչև 1999 թվականն աշխատել է ՀՀ Գերագույն դատարանի քաղաքացիական գործերի դատական կոլեգիայում՝ որպես ավագ խորհրդատու։

1999 թվականից  աշխատում է Արարատի մարզի առաջին ատյանի դատարանում՝ որպես դատավոր։ 

2008 թվականիից առ այսօր աշխատում է Արարատի և Վայոց Ձորի մարզերի առաջին ատյանի դատարանի դատավոր:

 

Լևոն Ռուբենի Արազյան

Ծնվել է 1965 թվականին Արարատի մարզի Բերդիկ գյուղում։

1983 թվականից մինչև 1985 թվականը ծառայել է Խորհրդային Բանակում։

1986 թվականից մինչև 1991 թվականը սովորել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետում։

1992 թվականից մինչև 1995 թվականն աշխատել է Արտաշատի Ներքին գործերի բաժնի քննչական բաժանմունքում՝ որպես քննիչ։

1996 թվականից աշխատում է Արարատի մարզի առաջին ատյանի դատարանում դատավորի պաշտոնում։ 

2008 թվականից առ այսօր աշխատում է Արարատի և Վայոց Ձորի մարզերի առաջին ատյանի դատարանի դատավոր:

2000 թվականին պաշտպանել է գիտական թեզ և ունի իրավաբանական գիտությունների թեկնածուի կոչում։

 

Գևորգ Հարությունի Բալյան

Ծնվել է 1959 թվականին Երևան քաղաքում։

1980 թվականից մինչև 1982 թվականը ծառայել է Խորհրդային բանակում։

1983 թվականից մինչև 1989 թվականը սովորել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետի երեկոյան բաժնում։

1985 թվականից մինչև 1990 թվականն աշխատել է «Երևանի հատուկ մասնագիտացված կանաչապատման վարչությունում»։

1990 թվականից մինչև 1995 թվականմ աշխատել է ՀՀ Գերագույն դատարանում՝ որպես քրեական գործերով դատական կոլեգիայի քարտուղար։

1995 թվականից մինչև 1999 թվականն աշխատել է ՀՀ ԱՆ Դատական մարմինների վարչությունում՝ որպես գլխավոր խորհրդատու։

1999 թվականից մինչև 2001 թվականն աշխատել է ՀՀ Նախագահի աշխատակազմում՝ որպես առաջատար մասնագետ։

2001 թվականից աշխատում է ՀՀ Արարատի մարզի առաջին ատյանի դատարանում դատավորի պաշտոնում։ 

2008 թվականից առ այսօր աշխատում է Արարատի և Վայոց Ձորի մարզերի առաջին ատյանի դատարանի դատավոր:

 

Արմեն Ժորայի Բեկթաշյան

Ծնվել է 1971 թվականին Երևան քաղաքում:

1991 թվականից մինչև 1996 թվականը սովորել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետը:

1996 թվականից մինչև 1998 թվականը ծառայել է ՀՀ Զինված ուժերում:

1999 թվականին նշանակվել է Արարատի մարզի դատախազության քննիչ:

2003 թվականին նշանակվել է Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա համայնքի դատախազության քննիչ:

2005 թվականին նշանակվել է Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք համայնքների դատախազության քննիչ :

2007 թվականին նշանակվել է Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք համայնքների դատախազության ավագ դատախազ:

2007 թվականից առ այսօր աշխատում է Արարատի և Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր:

1990 թվականից մինչև 1992 թվականը մասնակցել է Արցախի ազատագրական պայքարին, որի կապակցությամբ 1994 թվականի մայիսի 6-ին պարգևատրվել է «Շուշիի ազատագրման համար», իսկ 2004 թվականի սեպտեմբերի 20-ին պարգևատրվել է «Մարշալ Բաղրամյան» մեդալներով:

 

Թաթուլ Ջանիբեկի Պողոսյան

Ծնվել է 1957 թվականին Արարատի նախկին վարչական շրջանի Այգավան գյուղում։

1977 թվականից մինչև 1979 թվականը կրել է ժամկետային զինվորական ծառայություն Գերմանիայի Դեմոկրատական Հանրապետությունում տեղաբաշխված խորհրդային բանակի զորամիավորումում։

1980 թվականից մինչև 1985 թվականը սովորել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետում։

1985 թվականից աշխատանքի է նշանակվել Վայքի միջշրջանային դատախազությունում՝ որպես քննիչ։

1992 թվականին աշխատանքի է տեղափոխվել Արտաշատի միջշրջանային դատախազությունում՝ որպես ավագ քննիչ, իսկ 1993 թվականից նույն դատախազությունում զբաղեցրել է դատախազի տեղակալի պաշտոնը։

1999 թվականից աշխատում է Արարատի մարզի առաջին ատյանի դատարանի դատավորի պաշտոնում։

2008 թվականից առ այսօր աշխատում է Արարատի և Վայոց Ձորի մարզերի առաջին ատյանի դատարանի դատավոր:

 

Արտաշես Ալֆրեդի Հովհաննիսյան

Ծնվել է 1967 թվականին Վայք քաղաքում:

1985 թվականից մինչև 1987 թվականը ծառայել է Խորհրդային բանակում:

1995 թվականին ավարտել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետը:

1996 թվականից աշխատել է Երևանի քաղաքապետարանում՝ որպես քարտուղարության գլխավոր քարտուղար, իսկ 1997 թվականից մինչև 1998 թվականը ՝ որպես կրթության վարչության գլխավոր մասնագետ:

1998 թվականից աշխատել է ՀՀ Արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության Արաբկիրի տարածքային բաժնի պետի պաշտոնում: 

2008 թվականից առ այսօր աշխատոում է Արարատի և Վայոց Ձորի մարզերի առաջին ատյանի դատարանի դատավոր: 

 

Լևիկ Վարդանի Պողոսյան

Ծնվել է 1946 թվականին Վայոց ձորի մարզի Խաչիկ գյուղում։

1965 թվականից մինչև 1968 թվականը ծառայել է ԽՍՀՄ բանակում։

1969 թվականից մինչև 1976 թվականը սովորել է ԵՊՀ իրավաբական ֆակուլտետում, ստացել իրավագետի մասնագիտություն։

1977 թվականին ընդունվել է ՀՀ Փաստաբանների կոլեգիա և սպասարկել Վայք- Եղեգնաձոր տարածքը՝ որպես փաստաբան։

1996 թվականին նշանակվել է Վայքի նախկին շրջանի վարչական տարածքի դատավոր։

1999 թվականից մինչև 2008 թվականն աշխատել է Վայոց ձորի մարզի առաջին ատյանի դատարանի նախագահի պաշտոնում։ 

2008 թվականից առ այսօր աշխատում է Արարատի և Վայոց Ձորի մարզերի առաջին ատյանի դատարանում որպես դատավոր:

 

Հենրիկ Ռոբերտի Դարբինյան

Ծնվել է 1957 թվականին Երևան քաղաքում։

1976 թվականից մինչև 1982 թվականը սովորել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետում (երեկոյան ուսուցում)։

1974 թվականից մինչև 1978 թվականն աշխատել է Երևանի երաժշտական գործիքների և ֆուրնիտուրայի փորձարարական ֆաբրիկայում՝ որպես կադրերի բաժնի տեսուչ։

1978 թվականից մինչև 1983 թվականն աշխատել է Հայկական հուշանվերներ և ժողգեղարվեստական արհեստագործություններ» Ա/Մ-ում՝ որպես բանվոր։

1983 թվականին աշխատել է Երևանի Պահածոների գործարանում՝ որպես իրավախորհրդատու։

1983 թվականից մինչև 1984 թվականն աշխատել է Երևանի թիվ 1 կահույքի ֆաբրիկայում՝ որպես իրավախորհրդատու։

1984 թվականից մինչև 1991 թվականն աշխատել է Երևանի ավտոմատ համակարգերի Հրազդան գործարանում՝ որպես իրավախորհրդատու։

1997 թվականից մինչև 2001 թվականն աշխատել է ՀՀ Արդարադատության նախարարությունում՝ որպես օրենսդրական հարցերի վարչության առաջին կարգի խորհրդատուի ժամանակավոր պաշտոնակատար, վիճակագրական խմբի գլխավոր խորհրդատու, ապա՝ օրենսդրական հարցերի վարչության գլխավոր խորհրդատու, վերահսկողության ծառայության գլխավոր խորհրդատու։

2001 թվականից մինչև 2008 թվականն աշխատել է Վայոց ձորի մարզի առաջին ատյանի դատարանում՝ դատավորի պաշտոնում։ 

2008 թվականից առ այսօր աշխատում է Արարատի և Վայոց Ձորի մարզերի առաջին ատյանի դատարանում որպես դատավոր:

 

Հարություն Վոլոդյայի Ենոքյան

Ծնվել է 1967 թվականին Ազիզբեկովի շրջանի Ազիզբեկով քաղաքում։

1994 թվականին ավարտել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետը։

1997 թվականին աշխատել է ՀՀ Կենտրոնական բանկում՝ որպես իրավաբանական վարչության մասնագետ, իսկ 1998 թվականին՝ որպես ավագ մասնագետ։

1999 թվականից մինչև 2001 թվականն աշխատել է «Կոնվերս» բանկ ՓԲԸ իրավաբանական բաժնում՝ որպես գլխավոր մասնագետ։

2001 թվականից մինչև 2006 թվականն աշխատել է ԻԹԲ միջազգային առևտրային բանկում՝ որպես իրավաբանական բաժնի պետ։

2006 թվականից մինչև 2007 թվականն աշխատել է Շիրակի մարզի առաջին ատյանի դատարանում՝ որպես դատավոր։

2007 թվականից աշխատել է Արարատի մարզի առաջին ատյանի դատարանում դատավորի պաշտոնում:

2008 թվականից մինչև 2009 թվականը աշխատել է Հարավային քաղաքացիական դատարանի դատավոր:

2009 թվականի փետրվարի 27-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է Արարատի և Վայոց Ձորի մարզերի առաջին ատյանի դատարանի դատավոր:

 

Խաչիկ Մայիսի Հովհաննիսյան

Ծնվել է 1958 թվականին Արտաշատ քաղաքում։

1975 թվականից մինչև 1980 թվականը սովորել է Երևանի Կարլ Մարքսի անվան պոլիտեխնիկական ինստիտուտի «Մեքենաներ և տրակտորներ» ֆակուլտետում։

1990 թվականին ավարտել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետը, ունի սպայի կոչում։

1993 թվականից մինչև 1994 թվականն աշխատել է Արտաշատի գինու գործարանում, սկզբում՝ որպես առաքիչ, հետո` իրավախորհրդատու։

1994 թվականից մինչև 2001 թվականն աշխատել է Արտաշատի պետական նոտար։

2001 թվականից մինչև 2008 թվականն աշխատել է Արարատի մարզի առաջին ատյանի դատարանում՝ որպես դատավոր։

2008 թվականից  մինչև 2009 թվականն աշխատել է Հարավային քրեական դատարանի դատավոր: 

2009 թվականի փետրվարի 27-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է Արարատի և Վայոց Ձորի մարզերի առաջին ատյանի դատարանի դատավոր:

^ Դեպի վեր