Home Contacts
Armenian Version English Version


Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարան

Վարդան Ներսիկի Ստեփանյան

Ծնվել է 1956 թվականին Արարատի մարզի Արարատ գյուղում։

1979 թվականին ավարտել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետը։

1979 թվականից մինչև 1981 թվականը զբաղվել է փասատաբանական գործունեությամբ։

1981 թվականից մինչև 1985 թվականն աշխատել է ՀՍՍՀ Արդարադատության նախարարության դատական մարմինների վարչության ժողդատարանների կազմակերպական բաժնի խորհրդատու, իսկ 1985 թվականից մինչև 1988 թվականը՝ նույն բաժնում՝ որպես ավագ խորհրդատու։

1988 թվականից մինչև 1991 թվականն աշխատել է ՀՍՍՀ դատախազության քրեական գործերի քննության վերահսկող բաժնում՝ որպես դատախազ։

1991 թվականից մինչև 1996 թվականն աշխատել է Երևան քաղաքի Օրջոնիկիձեի շրջժողդատարանի ժողդատավոր, ապա` դատարանի նախագահ:

1996 թվականից մինչև 1999 թվականը հանդիսացել է Երևան քաղաքի Էրեբունու շրջանի ժողդատարանի նախագահ:

1999 թվականից մինչև 2000 թվականը զբաղեցրել է ՀՀ Պետական եկամուտների նախարարության հետաքննության վարչության պետի պաշտոնը։

2000 թվականին աշխատել է ՀՀ Պետական եկամուտների նախարարության «Զվարթնոց» մաքսատան պետ։

2000 թվականից մինչև 2001 թվականն աշխատել է ՀՀ Պետական եկամուտների նախարարության Արարատյան տարածքաշրջանային մաքսատան պետի տեղակալ։

2001 թվականին աշխատել է ՀՀ Պետական եկամուտների նախարարության հետաքննության վարչության պետ։

2001 թվականից մինչև 2002 թվականն աշխատել է ՀՀ Արդյունաբերության և առևտրի նախարարությունում՝ որպես իրավաբանական վարչության պետ։

2002 թվականից մինչև 2003 թվականը հանդիսացել է ՀՀ Արդարադատության նախարարության վերահսկողության ծառայության պետ։

2003 թվականից մինչև 2007 թվականն աշխատել է ՀՀ Արդարադատության նախարարության աշխատակազմի վերահսկողության վարչության պետ։

2007 թվականին աշխատել է ՀՀ Վճռաբեկ դատարանի նախագահի խորհրդական։ 

2008 թվականից առ այսօր աշխատում է Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ:

 

Նելլի Լիպարիտի Գալստյան

Ծնվել է 1953 թվականին Արարատի մարզի գյուղ Արարատում։

1971 թվականից մինչև 1977 թվականը սովորել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետում։

1973 թվականից մինչև 1985 թվականն աշխատել է ՀՀ Գերագույն դատարանում։

1985 թվականից մինչև 1998 թվականը հանդիսացել է ՀՀ Փաստաբանների միության անդամ։

1991 թվականին համատեղությամբ աշխատել է Երևանի Պետական տնտեսագիտական համալսարանի տնտեսական պատմության և իրավունքի ամբիոնում մինչև 1996 թվականը որպես ասիստենտ, իսկ 1996 թվականից մինչև 2002 թվականը՝ որպես դասախոս։

1999 թվականից առ այսօր աշխատում է Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի  դատավոր։

 

Յուրի Սերգեյի Բաղդասարյան 

Ծնվել է 1951 թվականին Վրաստանի Թեթրիծղարոյի շրջանի Դաղեթ-Խաչեն գյուղում։

1960 թվականից ընտանիքիով տեղափոխվել է և մշտական բնակություն հաստատել Երևան քաղաքում։

1970 թվականից մինչև 1972 թվականը ծառայել է Սովետական բանակում։

1972 թվականից մինչև 1983 թվականն աշխատել է Քանաքեռի ալյումինի գործարանում՝ որպես բանվոր, իսկ 1979 թվականից՝ որպես ԼԿԵՄ կոմիտեի ազատված քարտուղար։

1974 թվականից մինչև 1980 թվականը սովորել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետի հեռակա բաժնում և ստացել իրավաբանի որակավորում։

1983 թվականից մինչև 1999 թվականն աշխատել է ՀՀ ՆԳՆ համակարգում՝ որպես գնդի հրամանատարի տեղակալ, ապա՝ գնդի հրամանատար, ՆԳ բաժնի պետի տեղակալ, Ռեգիոնալ վարչության շտաբի պետ, այնուհետև՝ ՆԳՆ շտաբի վարչության պետի տեղակալ, միլիցիցայի փոխգնդապետ։

1999 թվականից առ այսօր աշխատում է Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի  դատավոր։

 

Սլավիկ Անդիջանի Թորոսյան

Ծնվել է 1959 թվականին Հրազդանի շրջանի Ալափարս գյուղում։

1982 թվականին ընդունվել և 1988 թվականին ավարտել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետի հեռակա բաժինը`ստանալով իրավաբանի որակավորում։

1983 թվականին ընդունվել և 1986 թվականին գերազանցությամբ ավարտել է ՀՀ Մարքսիզմ-Լենինիզմի համալսարանի երեկոյան բաժինը։

1976 թվականից և մինչև 1989 թվականն աշխատել է տարբեր հիմնարկներում՝ որպես բանվոր։

1978 թվականից մինչև 1980 թվականը ծառայել է Սովետական բանակում։

1989 թվականից 1991 թվականն աշխատել է ՀԿԿ Հրազդանի շրջկոմում՝ որպես հրահանգիչ։

1991 թվականից մինչև 1996 թվականն աշխատել է Հրազդանի շրջխորհրդի սոցապ բաժնի վարիչի պաշտոնում։

1996 թվականից աշխատել է Հրազդանի տարածքի դատարանում՝ որպես դատավոր։

1999 թվականից առ այսօր աշխատում է ՀՀ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի  դատավոր։ 

 

Հրայր Գուրգենի Սարգսյան 

Ծնվել է 1955 թվականին ՀՀ Կոտայքի մարզի Գեղաշեն գյուղում։

1972 թվականից մինչև 1977 թվականը սովորել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետում։

1977 թվականից մինչև 1985 թվականն աշխատել է Աբովյանի քաղսովետի գործկոմի բնակարանային տնտեսության վարչությունում՝ որպես իրավախորհրդատու։

1985 թվականից մինչև 1987 թվականն աշխատել է Գեղաշենի կոլտնտեսության արհկոմի ազատված նախագահի պաշտոնում։

1987 թվականից մինչև 1990 թվականն աշխատել է Գեղաշենի գյուղսովետի գործկոմի նախագահի պաշտոնում։

1990 թվականից մինչև 1991 թվականն աշխատել է Աբովյանի շրջանի պետական նոտարական գրասենյակում՝ որպես պետական նոտար։

1991 թվականից մինչև 1996 թվականն աշխատել է Կոտայքի շրջանի ժողդատարանի ժողդատավորի պաշտոնում։

1996 թվականից մինչև 1999 թվականն աշխատել է Կոտայքի շրջանի ժողդատարանի դատավոր։ 

1999 թվականից առ այսօր աշխատում է Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի  դատավոր։  

 

Գագիկ Զենիկի Հեբոյան

Ծնվել է 1965 թվականին Երևան քաղաքում։

1983 թվականից մինչև 1985 թվականը ծառայել է Խորհրդային բանակում։

1987 թվականից մինչև 1992 թվականը սովորել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետի երեկոյան բաժնում։

1985 թվականից մինչև 1990 թվականն աշխատել է ՀՀ Պետական արբիտրաժում՝ որպես տնտեսվար։

1990 թվականից մինչև 1991 թվականն աշխատել է Հայքիմմեքենա ԳԱՄ-ում՝ որպես իրավախորհրդատու։

1991 թվականից մինչև 1993 թվականն աշխատել է ՀՀ Գերագույն խորհրդի արձանագրային հրատարակչական բաժնում՝ որպես ավագ խորհրդատու։

1993 թվականից մինչև 1998 թվականն աշխատել է ՀՀ Գերագույն խորհրդի, այնուհետև՝ ՀՀ Ազգային ժողովի իրավաբանական ծառայությունում՝ որպես ավագ խորհրդատու։

1998 թվականից մինչև 1999 թվականն աշխատել է ՀՀ Արդարադատության նախարարության դատական մարմինների վարչությունում՝ որպես ավագ խորհրդատու։

1999 թվականից առ այսօր աշխատում է ՀՀ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի  դատավոր։   

 

Նունիկ Շաքարի Պողոսյան

Ծնվել է 1948 թվականին Շամշադինի շրջանի Բերդ քաղաքում։

1967 թվականին ընդունվել և 1972 թվականին ավարտել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետի ցերեկային բաժինը։

1965 թվականից մինչև 1967 թվականն աշխատել է Շամշադինի ժողդատարանում՝ որպես դատական նիստերի քարտուղար։

1972 թվականից մինչև 1976 թվականն աշխատել է Աբովյանի «Չափիչ» գործարանում՝ որպես ԼԿԵՄ քարտուղար։

1976 թվականից մինչև 1991 թվականն աշխատել է Շամշադինի իրավաբանական կոնսուլտացիայի վարիչ, փաստաբան։

1991 թվականից մինչև 1993 թվականն աշխատել է Շամշադինի դատախազի օգնական, դատախազի պաշտոնակատար։

1994 թվականից մինչև 1996 թվականն աշխատել է Հրազդանի թիվ 8 միջնակարգ դպրոցում՝ որպես «իրավագիտություն» առարկայի ուսուցչուհի։

1996 թվականից մինչև 2001 թվականն աշխատել է ՀՀ Արդարադատության նախարարությունում՝ որպես վերահսկողության բաժնի առաջատար մասնագետ։

2001 թվականից առ այսօր աշխատում է ՀՀ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի  դատավոր։   

 

Արիստակես Վարդանի Սիսակյան

Ծնվել է 1957 թվականին Կոտայքի մարզի Կոտայք գյուղում։

1974 թվականին ընդունվել, 1982 թվականին ավարտել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետը։

1986 թվականից մինչև 1991 թվականն աշխատել է ՀԽՍՀ Գերագույն դատարանի քրեական կոլեգիայում՝ որպես դատական նիստերի քարտուղար։

1996 թվականից մինչև 1999 թվականի հունվար ամիսն աշխատել է ՀՀ Արդարադատության նախարարությունում՝ որպես նախարարի օգնական, իսկ այնուհետև՝ դատական մարմինների վարչությունում։
1999 թվականից աշխատել է Վայոց Ձորի մարզի առաջին ատյանի դատարանի դատավոր։

2001 թվականից առ այսօր աշխատում է Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի  դատավոր։    

 

Մեսրոպ Երջանիկի Մակյան

Ծնվել է 1971 թվականին Երևան քաղաքում։

1988 թվականից մինչև 1991 թվականը ծառայել է ՀՀ Զինված ուժերում։

1992 թվականից մինչև 1997 թվականը սովորել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտում։

1999 թվականից մինչև 2003 թվականն աշխատել է ՀՀ Արդարադատության նախարարությունում՝ որպես ԴԱՀԿ ավագ հարկադիր կատարող։

2003 թվականից մինչև 2004 թվականն աշխատել է «Դիակոնիա» բարեգործական հիմնադրամում՝ որպես իրավաբան։

2004 թվականից մինչև 2008 թվականն աշխատել է Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի դատարանի դատավորի։

2008 թվականից մինչև 2009 թվականն աշխատել է Հյուսիսային քրեական դատարանի դատավոր: 

2009 թվականի փետրվարի 27-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի  դատավոր։     

 

Կարեն Դերենիկի Պողոսյան

Ծնվել է 1975 թվականին Երևան քաղաքում:

1996 թվականին ավարտել է «Գալիք» համալսարանի իրավագիտության ֆակուլտետը:

1996 թվականից մինչև 1999 թվականն աշխատել է ՀՀ Գերագույն դատարանի քրեական գործերով դատական կոլեգիայի նիստերի քարտուղար:

1999 թվականից աշխատել է ՀՀ Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատում՝ որպես դատավորի օգնական:

2008 թվականից մինչև 2009 թվականն աշխատել է Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր:

2009 թվականի փետրվարի 27-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի  դատավոր։     

^ Դեպի վեր