Տիգրան Շահենի Պետրոսյան 
Ծնվել է 1956 թվականին Երևան քաղաքում։
Ավարտել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետը։
1979 թվականից մինչև 1986 թվականն եղել է ՀՀ ԳԱԱ փիլիսոփայության և իրավունքի ինստիտուտի գիտաշխատող։
1986 թվականից մինչև 1990 թվականն աշխատել է դատախազ ՀՀ Գլխավոր դատախազության ընդհանուր հսկողության բաժնի դատախազ։
1990 թվականից մինչև 1991 թվականն աշխատել է ՀՀ Գլխավոր դատախազության տնտեսական գործունեության ոլորտում՝ օրենքների կատարման վրա հսկողություն իրականացնող բաժնի պետի պաշտոնում։
1991 թվականից մինչև 1999 թվականն աշխատել է ՀՀ Արդարադատության նախարարի տեղակալ։
1999 թվականից առ այսօր զբաղեցնում է Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա համայնքի ընդհանուր իրավասության դատարանի նախագահի պաշտոնը։
Իրավաբանական գիտությունների թեկնածու է, «Հրաչյա Աճառյան» համալսարանի պրոֆեսոր։
Իսկուհի Համբարձումի Վարդանյան 
Ծնվել է 1949 թվականին Հոկտեմբերյանի շրջանի Մարգարա գյուղում։
Ավարտել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետը։
1976 թվականից մինչև 1977 թվականն աշխատել է ՀՍՍՀ ՆԳ նախարարությունում՝ որպես տեսուչ։
1977 թվականից մինչև 1987 թվականն աշխատել է Երևան քաղաքի Լենինյան շրջանի ՔԿԱԳ բաժնի վարիչ։
1987 թվականից մինչև 1999 թվականն աշխատել է Երևանի Շահումյանի շրջանի ժողդատարանում՝ որպես դատավոր։
1999 թվականից առ այսօր աշխատում է Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա համայնքի առաջին ընդհանուր իրավասության դատարանի դատավոր։
Լիլիթ Մարատի Կատվալյան
Ծնվել եմ 1973 թվականին Երևան քաղաքում։
1990 թվականից մինչև 1995 թվականը սովորել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետում։
1999 թվականին աշխատանքի է ընդունվել ՀՀ Փաստաբանների միությունում՝ որպես փաստաբան։
2008 թվականից մինչև 2009 թվականն աշխատել է Երևանի քաղաքացիական դատարանի դատավոր։
2009 թվականի փետրվարի 27-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է Մալաթիա-Սեբաստիա համայնքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր:
Հրաչյա Խաչիկի Հովհաննիսյան 
Ծնվել է 1950 թվականին Երևան քաղաքում։
Ավարտել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետը։
1975 թվականից մինչև 1998 թվականն աշխատել է Երևանի Մյասնիկյանի շրջանի ժողդատարանում՝ որպես դատական կատարածու, ապա՝ ավագ դատական կատարածու։
1998 թվականից մինչև 2001 թվականն աշխատել է ՀՀ Արդարադատության նախարարության վիճակագրության ծառայությունում՝ որպես առաջատար խորհրդատու, այնուհետև՝ ԴԱՀԿ վարչության պետի պաշտոնակատար, վիճակագրական ծառայության գլխավոր խորհրդատու։
2001 թվականից մինչև 2006 թվականն աշխատել է Երևանի Կենտրոն և Նորք- Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանի դատավոր։
2006 թվականից առ այսօր Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա համայնքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր է։
Կարեն Սուրենի Ֆարխոյան 
Ծնվել է 1964 թվականին Երևան քաղաքում։
Ավարտել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետը։
1986 թվականից մինչև 1992 թվականն աշխատել է Աբովյանի քաղաքային սովետի գործադիր կոմիտեում՝ որպես իրավախորհրդատու։
1992 թվականից մինչև 1997 թվականն աշխատել է ՀՀ Նախագահի աշխատակազմի ներման, քաղաքացիների պարգևատրման և կոչումների շնորհման բաժնում՝ որպես գլխավոր մասնագետ։
1997 թվականից մինչև 1999 թվականն եղել է Սևանի ժողդատարանի դատավոր։
1999 թվականից մինչև 2002 թվականն աշխատել է ՀՀ Արդարադատության նախարարությունում՝ որպես հարկադիր կատարումն ապահովող վարչության Երևանի ստորաբաժանման պետի տեղակալ։
2001 թվականից առ այսօր աշխատում է Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա համայնքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր։
Արտակ Երվանդի Զախարյան 
Ծնվել է 1973 թվականին Երևան քաղաքում։
1993 թվականից ընդունվել է Հայկական գյուղատնտեսական ինստիտուտի մեքենայացման ֆակուլտետը, որն ավարտել է 1996 թվականին։
1996 թվականից մինչև 2000 թվականը սովորել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետում։
1998 թվականից մինչև 2001 թվականն աշխատել է ՀՀ Մաքսային պետական կոմիտեում՝ որպես արագ հակազդման բաժնի առաջատար մասնագետ, տեսուչ, այնուհետև՝ ավագ տեսուչ։
2001 թվականին նշանակվել է քննիչ Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա համայնքի դատախազությունում։
2005 թվականին նշանակվել է Մալաթիա-Սեբաստիա համայնքի դատախազությում դատախազի օգնական, իսկ 2007 թվականին՝ դատախազ։
2008 թվականի առ այսօր աշխատում է Մալաթիա-Սեբաստիա համայնքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր:



